ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) եւ միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (IACA) GRACE նախաձեռնության հետ միասին կազմակերպում է առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը արեւելյան Եվրոպայի ուսանողների եւ երիտասարդների համար: Ամառային դպրոցը կանցկացվի առցանց՝ IACA ուսումնական հարթակի միջոցով, 2022 թվականի մայիսի 9-15-ը։ Ծրագրի մասնակիցները կհասկանան, թե ինչ է կոռուպցիան եւ ինչ վնասակար ազդեցություն ունի հասարակության [...] Read More
Ես Արման Գրիգորյանն եմ։ 2012-2020-ին սովորել եմ ՀԱԱՀ-ում։ Սկզբից որպես տնտեսագետ, իսկ մագիստրատուրայում արդեն ֆինանսների կառավարիչ։ Ու շատերի պես ես նույնպես ունեցել եմ ուրախ եւ դժվարին օրեր, հատկապես ավարտական կուրսերում։ Սովորում էի, մագիստրատուրայում հաճախում արտադրական պրակտիկայի, աշխատում գիտական թեզիս վրա։ Հենց այդ օրերին էր, որ իմ սիրելի բարեկամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ում աշխատելու հրավեր ատացա, որտեղ [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա) 5 ամսով շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերի։ Մրցույթին մասնակցելու համար [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, որոնք ներկայացնում էին 1-ից մինչեւ 5-րդ կուրսերը, դեկան Արեւիկ Աբովյանի ղեկավարությամբ մարտի 31-ին այցելեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նախ հանդես եկավ ներածական բանախոսությամբ՝ խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, որից հետո հաճույքով ուղեկցեց ուսանողներին եւ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի ապրիլի [...] Read More
Մարտի 31-ին մասնագիտական կողմնորոշման նպատակով Ագրարային համալսարան ժամանած՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին ուղեկցում էին քոլեջի գյուղատնտեսական մասնագիտացման ղեկավար Կարինե Դարմոյանը եւ նույն մասնագիտացման դասախոսները։ Մինչ ուսանողները ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուիշանյանից տեղեկանում, այնուհետեւ ծանոթանում էին համալսարանի կրթական ծրագրերին եւ նորարարական լաբորատորիաներին՝ տիկին Դարմոյանը ՀԱԱՀ Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների [...] Read More
Ես Վաչեն եմ, սովորում եմ ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն բաժնում: Ներկայումս լինելով Էրազմուս+-ի ծրագրի շահառու, 10 ամսվա ծրագրով ուսումս շարունակում եմ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։ Ուզում եմ ՀԱԱՀ կայքի ընթերցողներին եւ հատկապես ուսանողներին հաղորդակից դարձնել իմ տպավորություններին եւ փորձին, որ ձեռք եմ բերել վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Որոշակի դժվարություններից եւ [...] Read More
«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» Visegrad+ նախագծի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը փնտրում է ՀԱԱՀ հինգ աշխատակիցների, որոնք ոչ հեռու ապագայում կիրականացնեն փափուկ հմտությունների վերապատրաստումներ ներքին եւ արտաքին շահակիցների համար։ Նախագծի շրջանակում կստեղծվի հինգ մոդուլ․ հաղորդակցման հմտություններ, քննադատական մտածողություն եւ հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների եւ ժամանակի կառավարում, թիմային աշխատանք։ Թեկնածուներին ներկայացվող [...] Read More
Մարտի 29-ին ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը գործակցային հուշագիր ստորագրեց Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Նալբանդյանի հետ։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել դասախոսների վերապատրաստմանը, համատեղ գիտական ու հետազոտական ծրագրերի եւ փորձաքննությունների իրականացմանը, գիտաարտադրական փորձուսուցումների անցկացմանն առնչվող եւ հարակից այլ աշխատանքներ։ Պրոռեկտոր Մինասյանը, ողջունելով քոլեջի ղեկավարներին, հակիրճ անդրադարձավ համալսարանի առաջարկած կրթական ծրագրերին, քոլեջից [...] Read More
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ֆինանսավորմամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գիտական աշխատանքների համակարգման բաժնի հետ գործակցաբար, իրականացնելու է հետազոտողների, գիտնականների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը եւ կարողությունների զարգացմանն ուղղված անվճար դասընթացներ, որոնց հիմնական նպատակը գիտական համայնքի համար ավելի պատասխանատու եւ անվտանգ միջավայրի եւ օրենսդրական հետագա առաջընթացի կայուն հիմքերի ստեղծումն է։ Գիտական համայնքի [...] Read More



