Category: Բոլոր նորությունները

Ուսանողների միջազգային օրվա գեղեցիկ նվեր ՀԱԱՀ-ի գործընկեր Աթենք ընկերությունից

Այսօր՝ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության ուսանողները շատ լավ նվեր ստացան «Աթենք» ընկերությունից, բացվեց այս ընկերության աջակցությամբ ճաշակով վերանորոգված-կահավորված լսարանը՝ համալրելով ՀԱԱՀ-ի ուսանողակենտրոն միջավայրն ապահովող ժամանակակից տարածքների անընդհատ ընդլայնվող ցանկը։ Խորհրդանշական է, որ ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ ժապավենը կտրեց ընկերության երշիկի արտադրության տնօրեն Նարինե Երիցյանը, որ մեր բուհի շրջանավարտ է՝ մսամթերքի [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի ուսանողներ, ինչպես գիտեք, 1946 թվականից սկսած, նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ կարեւորելով ուսանող երիտասարդության համերաշխությունը, քաղաքացիական ակտիվությունը եւ հասարակական կյանքում էական շարժիչ ուժ լինելու անհրաժեշտությունը։ Ագրարային համալսարանի ուսանողների պարագայում համերաշխությունն ու ակտիվությունը նախ եւ առաջ պետք է դրսեւորվեն մասնագիտական հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու, դրանք անընհատ կատարելագործելու ձգտումով եւ մեր երկրի ագրոպարենային [...] Read More

Դուալ եռանկյուն․ աշխատանքի վրա հիմնված ուսուցման առաջին հաշվետու միջոցառումը

Այսօր երկրորդ մասնաշենքի Կանաչ սրահում ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Գինեգործություն, խաղողագործություն եւ էնոլոգիա» եւ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» դուալ կրթական ծրագրերի 2-րդ և 3-րդ կուրսերի՝ գինեգործական մի քանի ընկերություններում փորձուսման մասնակցած ուսանողների հավաքույթի նպատակն անսովոր էր․ քոլեջի տնօրենի՝ աշխատանքի վրա հիմնված/դուալ կրթական ծրագրերի համակարգման եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության գծով  տեղակալ Լիլիթ [...] Read More

Ուսման հնարավորություն Դուբրովնիկի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ «Բնապահպանություն եւ բնօգտագործում», «Անտառային տնտեսություն» մասնագիտություններով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More

Դպրոց-բուհ անքակտելի կապ․ «Այսքան տարի կրթության ոլորտում եմ, բայց չգիտեի Ագրարայինի հնարավորությունների մասին»

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հյուրընկալել էինք Գյումրու թիվ մեկ եւ Ախուրյանի ավագ դպրոցների 11-րդ դասարանցիներին քիմիայի ուսուցչուհու՝ Սյուզաննա Սուլթանյանի առաջնորդությամբ: Կենսաբանական ուղղվածության հոսքերի աշակերտները, որպես նախագծային աշխատանք, որոշել են խաղողի գինի պատրաստել: - Մեր Գյումրու բակերում աճող սեւ, մանրահատիկ խաղողից,- ավելի մանրամասնում է տիկին Սուլթանյանը: Ուսուցիչ-աշակերտներ շատ հետաքրքրասեր համախումբ֊ թիմը սկզբում առաջնորդվել է համացանցային տեսահոլովակ-ռիլերով: Բայց [...] Read More

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման համակարգ է ընդունվել 835 դիմորդ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարում հեռակա ուսուցման համակարգ ընդունելության արդյունքները․ ՀԱԱՀ-ի, ներառյալ մասնաճյուղերը, հեռակա վճարովի համակարգի առաջին կուրս է ընդունվել 835 դիմորդ։ Բարի գալուստ Ագրարային համալսարան։ Read More

Ուսումնական գործընթաց․ մեզ համար անչափ տպավորիչ, ուսանողների համար՝ անգլերենի սովորական դաս էր

Անտոն Քոչինյանի անվան քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության երրորդ կուրսը լավագույններից է: Հիմնականում մարդիկ են, որոնք մտադիր են ուսումը շարունակել նույն մասնագիտացմամբ՝ բակալավրիատ-մագիստրատուրա շղթայով: Ասել է, թե գիտեն ոլորտի դերն ու պատրաստ են նվիրվել հանրային առողջության տեսակետից այդ կարեւոր - պատասխանատու ասպարեզին: Նրանք հետաքրքրասեր են, պարտաճանաչ, ճշտապահ, ամենադրական իմաստով աշխույժ: Այսօր առավոտյան Մանեն լսարան էր մտել ուշացումով, [...] Read More

Հանուն ագրոնոմիայի. դրվեցին համագործակցության կամրջի հիմքերը

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ագրոնոմիական ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեցին ՌԴ-ում թունաքիմիկատներ արտադրող ամենամեծ՝ «Ավգուստ» ընկերության աջակցությամբ բացված՝ բույսերի պաշտպանության լսարանները: Հանդիսության մեկնարկին, ռեկտոր Հրաչյա Զաքոյանը դիմելով հյուրերին նկատեց. -Կարեւորում ենք եւ շնորհակալ ենք համագործակցության համար: Հույս ունենք, որ այն շարունակական կլինի: Սովորաբար մենք գործընկերների հետ փոխշահավետ կապերը զարգացնում ենք: Ռեկտորը շատ դիպուկ նկատեց, որ «Ավգուստի» հետ համագործակցությունն [...] Read More

AFISHE-ն ամփոփում է եռամյա առաքելության տպավորիչ արդյունքները․ ՀԱԱՀ-ում ստորագրվեցին գործակցային նոր հուշագրեր

Այսօր՝ նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց AFISHE (Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա) Էրազմուս+ ՀԳ2 նախագծի 7-րդ՝ ամփոփիչ հանդիպումը, որը նվիրված էր նախագծի արգասիքներին եւ արդյունքներին։ Հաջողությամբ իրականացված եռամյա նախագծի գործընկերներն են ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, [...] Read More

Մեդիագրագիտություն եւ պատասխանատու թվային քաղաքացիություն․ մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2025 թ. նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում եւ հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական եւ մշակութային կենտրոններին եւ այլ շահագրգիռ կառույցների՝ միանալու շաբաթվան։ Պաշտոնական բացումը կազդարարի թեմատիկ խորհրդաժողովը։ Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա նախաձեռնություն է, այն հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու [...] Read More