Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոանտառաբուծության առաջին խորհրդաժողովի նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին անցկացվեց «Ագրոանտառաբուծություն․ հայաստանյան եւ համաշխարհային գործելակերպերը» վերտառությամբ միջոցառումը, որին մասնակցեցին Ագրոանտառաբուծության միջազգային միության նախագահ Պատրիկ Վորմզը, ոլորտի միջազգային փորձագետ, Սոպրոնի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Վիտյին, ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի աշխատակիցները, համալսարանի գործընկեր կազմակերպությությունների հայաստանյան փորձագետները։ Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական եւ [...] Read More
Հոկտեմբերի 23-24-ին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Ջրային եւ հողային ռեսուրսների ճարտարագիտություն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Մարտիկ Ղազարյանը, Ալեքսանդր Պիրոեւը եւ Դավիթ Գեւորգյանը հնարավորություն են ունեցել մասնակցելու Հանքավանում հրավիրված «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոն» թիմային աշխատանքների մրցույթին: Այս շատ կարեւոր նախաձեռնությունը իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Այստեղ ի մի էին եկել տարբեր [...] Read More
Հոկտեմբերի 13 -19-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրկանացվող 21T-4C087 «Գուղատնտեսական մշակաբույսերի կաթիլային ոռոգման ռեժիմի եւ տեխնոլոգիաների ուսումնասիրություն» թեմայի շրջանակում՝ փորձի փոխանակման նպատակով, այցելել եմ Իրանի Պոլիրան խոշորագույն արտադրական ընկերություն։ Այն մասնագիտացած է ոռոգման եւ ջրամատակարարման ոլորտում բարձրորակ խողովակների, ձեւավոր մասերի, դրանց մոնտաժման, նախագծման եւ շահագործման ուղղությամբ։ Պոլիրան կազմակերպությունը պոլիէթիլենի բարձր [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր [...] Read More
Հոկտեմբերի 25-ին կկայանա ագրոանտառաբուծության՝ Հայաստանում առաջին խորհրդաժողովը (AFCA 2024)՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։ Նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին, ՀԱԱՀ Ագրիթեք սրահում տեղի կունենա «Ագրոանտառաբուծություն․ գործելակերպերը Հայաստանում եւ աշխարհում» խորագրով քննարկում (սկիզբը՝ ժ․ 14։00-ին, գրանցումը՝ 13։30-ից)։ Իսկ հոկտեմբերի 26-ին կկազմակերպվի դաշտային օր՝ համատեղ այցելություն FORACCA [...] Read More
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակի համար ուսանողը պետք է ներկայացնի [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին նշում էինք Պարենի համաշխարհային օրը (1945-ին է մեկնարկել) եւ մեծ դահլիճում հյուրընկալել էինք միջազգային հիշյալ եւ ոչ միայն, կազմակերպությունների ներկայացուցիչների, ագրարային ոլորտի պատասխանատուների, հաջողությունների հասած ագարակատերերի: Այս տարի օրվա խորագիրն էր՝ «Պարենի իրավունք՝ ավելի լավ կյանքի եւ ապագայի համար»: Միջոցառումը վարում էր Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Ծաղկանուշ Միրզոյանը։ Ճեմասրահում ցուցադրված [...] Read More
Լավ դասախոսը անգնահատելի դեր ունի իր սաների ճակատագրում: Իսկ դասագրքեր ստեղծող լավ դասախոսը ավելի մեծ թվով մարդկանց կյանքում կարող է անջնջելի (բնականաբար՝ միայն լավ իմաստով) հետք թողնել: ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ լույս է տեսել Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ռոզա Քարիմյանի «Քիմիայի դասընթաց» երկհատորյակը բուհ ընդունվողների համար, համապատասխանաբար՝ «Ընդհանուր քիմիայի հիմունքները» եւ «Անօրգանական [...] Read More
Ագրարային համալսարանի վնասատուների ցածրարժեք մտքերի փոխանցման միջոց yerkir.am-ի վերջին «հոդվածներից» մեկը վերնագրված է՝ «Նոր օրենքով Ագրարային համալսարանն այլեւս չի լինի» (նախկինում այդպիսի միջոցները բավարարվում էին Ագրարայինի մասնաճյուղի կամ ֆակուլտետի փակման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելով)։ Վեց ոչ լիարժեք տողից բաղկացած «հոդվածը» եզրափակվում է հետեւյալ մտքով․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի համար ռազմավարական նշանակության բուհը՝ ագրարային համալսարանը, [...] Read More
էրազմ Ռոտերդամցին ասել է․ «Հայրենիքս այնտեղ է, որտեղ գրադարանս է»: Ագրարայինցիներիս համար հայրենիքի կարեւորագույն հատվածը երկրորդ մասնաշենքում է: Միշտ խնամված-կարեւորված, մարդաշատ: Հպարտության իրավունք տվող: 2004-ից մեր երկրում սկսեցին նշել գրադարանավարի օրը: Կարծում ենք` կհամաձայնեք, որ հատկապես գրադարանավարներն եւ թանգարանագետները իրենց առաքելությունը մի այլ նվիրումով ու գիտակցումով են կատարում: Եթե չսիրես, մեկ րոպե էլ չես մնա [...] Read More