Երեկ՝ ապրիլի 17-ին, կայացավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Տվյալագիտության ամբիոնի (վարիչ՝ տ,գ,թ,, դոցենտ Հակոբ Խաչատրյան) ուսանողական գիտական խմբակի (այս աշխատանքները համակարգում է դասախոս Դոնարա Մանուչարյանը) նիստը: Երկու զեկուցում ներկայացվեց (մեկը՝ համահեղինակությամբ) եւ հատկանշական է, որ երեքն էլ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի ուսանողներ են: Ագրոնոմիական մասնագիտություն ուսումնասիրող Հովհաննեսը տ.գ.թ., դոցենտ Սուրեն Կոսեմյանի ղեկավարությամբ ալգորիթմ էր մշակել [...] Read More
Անցումային տնտեսություններում գյուղատնտեսական զարգացման Լայբնիցի ինստիտուտը (IAMO) եւ Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի Քաղաքականության ինստիտուտը (ISET-PI), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Հունգարիայի Տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտի (KRTK) հետ գործակցությամբ, կազմակերպում են «Ագրոպարենային արժեշղթաների գործունեության բարելավումը Հարավկովկասյան տարածաշրջանում» վերտառությամբ աշխատաժողով, որը կկայանա ս․ թ․ հոկտեմբերի 3-5-ը՝ Թբիլիսիում։ Աշխատաժողովը կազմակերպվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD). Տարածաշրջանը, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի՛ գործընկերուհիներ, սիրելի՛ ուսանողուհիներ։ Այսօր՝ Մայրության եւ գեղեցկության տոնի օրը, ամփոփում ենք վերջին տասնամյակներին մեր երկրում արմատավորված ամենագեղեցիկ ավանդույթը՝ կանանց նվիրված միամսյակը։ Սակայն, զուտ որպես օրացուցային ժամանակահատված, միամսյակը ոչինչ չէր նշանակի, եթե ձեր գործընկերներն ու ընտանիքները ձեզ չգնահատեին մարդկային ու մասնագիտական արժանիքների համար։ Իմ աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում գործընկերուհիներս կարեւորագույն դերակատարություն [...] Read More
«Թիրախում ագրարայինի անասնաբուժական ֆակուլտետն է» վերնագրով երեկվա հրապարակման մեջ yerkir.am լրատվական կայքը նշում է, որ ըստ իր տեղեկությունների՝ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետը փակվելու է ուսանողների փոքր թվաքանակի բերումով։ Արձանագրենք երկու առանցքային նկատառում։ Ըստ համալսարանի համապատասխան կանոնակարգի, որի մասին հիշատակում է նաեւ yerkir.am-ը, ֆակուլտետը ձեւավորվում է առնվազն 200 ուսանողի առկայության պարագայում։ Այս պահին Անասնաբուժական [...] Read More
Անշնորհք պատվիրատուների պատճառով «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում Ագրարային համալսարանի հանդեպ ձեւավորված ախտագին հետաքրքրության հերթական դրսեւորման վերնագիրն է՝ «Ագրարայինում էժան գինի են վաճառում»։ Համաձայնեք՝ «խոստումնալից» վերնագիր է, իսկ թեման վերաբերում է Զատկի տոնի կապակցությամբ Ագրարայինի «Սերունդ» եւ «EVN» գինիները համալսարանի աշխատակիցներին հատուկ գներով վաճառելու՝ համալսարանի ղեկավարության նախաձեռնությանը։ Ահա այս «դարակազմիկ» լուրն ավարտվում է համալսարանի «նոր ղեկավարությունը հին [...] Read More
Երեկ՝ մարտի 27-ին, մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում, ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունեց Կոտայքի մարզի Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մի խումբ ուսանողների։ Ներածական խոսքում տիկին Մնացականյանը հակիրճ անդրադարձավ համալսարանի պատմությանը, մասնագիտական աշխատաշուկայում հարաճուն պահանջարկ վայելող ագրարային մասնագիտություններին, առաջարկվող արդիական կրթական ծրագրերին, այդ թվում՝ միջազգային, ուսանողներին մասնագիտական աշխատանքի տեղավորելու հարցում աշխատանքային [...] Read More
Գիտական խորհուրդն այսօրվա՝ մարտի 26-ի նիստում, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ եւ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի քարտուղարությամբ, դոցենտի գիտական կոչում շնորհեց 11 երիտասարդ գիտնականի։ Խորհրդի նախագահի զեկուցումից հետո գիտական կոչման հավակնորդները հակիրճ ներկայացրին իրենց գիտական գործունեությունը, մասնավորապես՝ անդրադառնալով թեկնածուի գիտական աստիճան ստանալուց ի վեր իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին։ Հավակնորդներն իրենց խոսքում պատիվ համարեցին ՀԱԱՀ-ի [...] Read More
Երեկ՝ փետրվարի 12-ին, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողները «Օրգանական գինեգործություն» առարկայի շրջանակում ուսումնաճանաչողական այց են կատարել «Ալլուրիա վայնս» ընկերություն, որը հայտնի է որպես խաղողի «Հաղթանակ» եւ «Կարմրահյութ» մշակաձեւերի վայրի խմորմամբ բարձրակարգ գինու ապրանքանիշի արտադրող։ Ընկերությունը 2016 թ․ հիմնադրել են Մաչանյան եղբայրները՝ Վաղարշապատ քաղաքում։ Երեք [...] Read More
Փետրվարի 8-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։ Պարոն Զաքոյանի հորդորով, զեկուցողները գլխավորապես կանգ առան կոնկրետ խնդիրների եւ դրանց լուծումների վրա՝ որպես ուղեցույց ունենալով ուսուցման որակի շարունակական բարձրացման հրամայականը։ Մասնավորապես, Ա․ Քոչինյանի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Տաջիկստանի տեխնոլոգիական համալսարանի, այդ համալսարանի՝ Իսֆարայի մասնաճյուղի, Կուլյաբի Տեխնոլոգիաների եւ նորարարական կառավարման ինստիտուտի, Տաջիկստանի տեխնիկական համալսարանի Խուջանդի պոլիտեխնիկական ինստիտուտի, ինչպես նաեւ Տաշքենդի պետական ագրարային համալսարանի պատասխանատուների հետ՝ համապատասխանաբար փետրվարի 7-ին եւ 8-ին։ Հուշագրերով կողմերը ստանձնել են կրթության եւ գիտության զարգացման ոլորտում համագործակցության [...] Read More