Author: Nazeli Avagyan

ՈԳԱ կենտրոնը նախաձեռնել է վերապատրաստումներ ՀԱԱՀ աշխատակիցների համար

ՀԱԱՀ հարգելի աշխատակիցներ, ՀԱԱՀ ՈԳԱ կենտրոնը նախաձեռնում է վերապատրաստման դասընթացների շարք ՀԱԱՀ աշխատակիցների համար: Վերապատրաստման նպատակին ու թեմաներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով . Խնդրում ենք կից ձեւաչափից ընտրել նախընտրելի թեմաները, նշել նախընտրելի ժամանակահատվածը (ապրիլի 2-րդ կես, մայիսի 1-ին կես կամ մայիսի 2-րդ կես) եւ անցկացման ձեւը (առցանց, անցանց): Լրացված ձեւաչափը կարող եք ուղարկել հետեւյալ [...] Read More

Իրանցի պրոֆեսորների եւ գործարարների այցը Ագրարային համալսարան

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ապրիլի 7-ին ընդունել էր Իրանի Նյութերի եւ էներգիայի հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն պրոֆ․ Ղոլամալի Ֆարզիին, Նյութերի եւ էներգետիկ տեխնոլոգիաների մշակման ԱՐԱԴ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մ․Հուշդարին, Իրանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի Ալյումինի հետազոտական կենտրոնի ղեկավար Մոհամադ Թ․ Սալեհիին, Նորհիրադ ընկերության գլխավոր տնօրեն Գեորգեկ Աբեդիին եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության  տնտեսական բաժնի [...] Read More

Ագրարայինը «Կրթություն եւ կարիերա Էքսպո 2023»-ում

Երեւան էքսպո կենտրոնում այսօր ավարտված «Կրթություն եւ կարիերա Էքսպո 2023» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես միշտ, պատշաճ ներկայացված էր։ Տարածաշրջանային, ի դեպ այս տարի՝ նաեւ արտերկրի կրթական կառույցների զգալիորեն ավելի մեծ ներգրավվածությամբ, ցուցահանդեսը լավագույն հնարավորություն էր ցուցադրելու Ագրարայինի նորացված կրթական ծրագրերն ու լաբորատոր, գիտական, տեխնոլոգիական հնարավորություններն ու սարքավորումները։ Տարբեր ֆակուլտետների ուսանողները, Կարիերայի [...] Read More

Ուսանողակենտրոն. Ապագա անասնաբույժների ինքնուրույն աշխատանքների մատուցումը տպավորիչ էր

Հեռակա համակարգով անասնաբուժական կրթություն ստացող առաջին կուրսեցիները երեկ՝  ապրիլի 6-ին, ներկայացրին հասարակագիտական մոդուլի բաղադրիչ՝ մշակութաբանություն առարկայից ինքնուրույն աշխատանքները: Հենց սկզբից դասախոսը խնդրել էր, որ բացառեն copy-paste-print ամոթալի եռամիասնությունը: Երիտասարդները ազատ էին թեմաների ընտրության հարցում, մատուցումը բանավոր էր՝  ցուցադրական նյութերի ուղեկցությամբ: Թեմաների ինչ բազմազանություն էր՝ համաշխարհային գրականություն, կրոնի պատմություն, գեղանկարչություն, ազատություն, ընկճախտ ու վախեր, մի խոսքով՝ [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն հունական համալսարաններում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Հունաստանի համալսարաններում 2023 թ․ գարնանային կիսամյակում մեկ շաբաթով վերապատրաստվելու համար։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին հետևյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․ • անձնագրի պատճեն, • [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

Քսանութերորդ տարին է, որ Ս․ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ ապրիլի 7-ը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է նաեւ որպես Մայրության եւ գեղեցկության տոն՝ թերեւս ամենագեղեցիկը, ամենախորիմաստն ու ամենահուսաբերը մեր իրականության մեջ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգարժան գործընկերուհիներ, սիրելի ուսանողուհիներ, սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր։ Ինձ համար պատիվ ու մեծ բավականություն է տոնական առիթն օգտագործել հավաստիացնելու, որ մենք [...] Read More

Աշխատաժողով՝ նվիրված անասնաբուժական-անասնաբուծական ծառայությունների լավարկմանը

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE) մարտի 28-30-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպել էր աշխատաժողով` նվիրված Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների անասնաբուժական-անասնաբուծական ծառայությունների, աշխատանքների լավարկմանը, զարգացմանը: Մեր բուհից այդ կարեւոր նախաձեռնությանը մասնակցում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Վարդան Վարդանյանը: «Անասնաբուժական աշխատուժի զարգացման միջոցով տարածաշրջանային կարողությունների [...] Read More

Ռեկտոր Ուռուտյանն ընդունել է Կազանի անասնաբուժական ակադեմիայի ռեկտորին

Ապրիլի 3-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հյուրընկալեց Ն․ Է․ Բաումանի անվան Կազանի անասնաբուժական բժշկագիտության պետական ակադեմիայի ռեկտոր, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Ռավիլովին։ Հանդիպմանը մասնակցում էին Անասնաբուժական բժկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ համալսարանի անասնաբուժական կլինիկայի վարիչ Վահան Խաչատրյանը։ Ռեկտոր Ուռուտյանը հյուրին ներկայացրեց կրթական ծրագրերի բարելավման, նպաստավոր կրթահետազոտական միջավայրի ստեղծման, մարզային դպրոցներում ագրոտեխնոլագիական [...] Read More

Կստեղծվի Անանասաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետին կից արդյունաբերական խորհուրդ

Ապրիլի 4-ին Ագրիթեք ինկուբատորի սրահում տեղի ունեցավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետին կից ստեղծվող արդյունաբերական խորհրդի անդրանիկ հանդիպումը ռեկտոր Վարդան Ուռուտյանի, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի եւ ոլորտի շահակից մասնավոր, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ։ Արդյունաբերական խորհրդի նպատակը ՀԱԱՀ համապատասխան կրթական ծրագրերի արդիականցմանը եւ առհասարակ ոլորտային կրթության մրցունակության բարձրացմանը նպաստելն է։ Անասնաբուժականից [...] Read More

Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցեցին մեդիագրագիտության և կիբերանվտանգության վերաբերյալ դասընթացի

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի բակալավրիատի եւ քոլեջի 20 ուսանող մասնաճյուղի Գիտելիքի նորարարական հաբում օրերս մասնակցեց մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերանվտանգության վերաբերյալ դասընթացի: Տեսական նյութերով եւ գործնական առաջադրանքներով հագեցած կարճատեւ դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան մեդիայի տեսակներին, սովորեցին ստուգել փաստերը, տարբերակել հավաստի տեղեկատվությունը ապատեղեկատվությունից, ստացան կարեւոր, կիրառական  գիտելիքներ  թվային միջավայրում հնարավորինս ավտանգ լինելու եւ  կիբերհանցագործություններից պաշտպանվելու վերաբերյալ: Դասընթացներն [...] Read More