Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է LINC -Եվրոպայում ակադեմիական ինտեգրմանն ուղղված անդրազգային գործընկերություն. Քաղաքային կապույտ-կանաչ ենթակառուցվածքներ Եվրոպայի Արեւելքում եւ Արեւմուտքում ծրագրին։ Բուհի կողմից աշխատանքները համաարգում են Մերուժան Գալստյանը, Հովիկ Սայադյանը, Կարինե Սարգսյանը եւ Զարուհի Հովեյանը։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել եւ պարզել, թե ինչպես են մարդիկ օգտագործում այգիները, արգելոցները, անտառները, լճերը, առվակները եւ լողափերը, ինչպես նաեւ [...] Read More
Այսօր՝ մարտի 25-ին, պաշտոնական այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էր Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ տիկին Պանայոտովիչ Ցվետկովիչը քննարկեց գործակցության առկա հնարավորությունները։ Քննարկվող հարցերի շրջանակում էր, մասնավորապես, Ագրարային համալսարանում կոնյակի թորման միկրոարտադրության եւ գարեջրի միկրոարտադրության համատեղ լաբորատորիայի հիմնումը։ Լաբորատորիան հագեցած կլինի արդիական սարքավորումներով եւ կշահագործվի [...] Read More
Սիրելի ուսանողներ: Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման ԱՆՎՃԱՐ դասընթացներ: Որպես արդյունք, մասնակիցները կսովորեն՝ Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ, Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր, Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում, Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային [...] Read More
Ռեկտորատի մարտի 24-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ամփոփման, Հեռակա ուսուցման դեպարտամենտում և համալսարանի մասնաճյուղերում 2019-2020 ուստարվա քննաշրջանի արդյունքների ամփոփման եւ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների զեղչերի մասին հարցերը: Նիստը վարում էր ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նիստի մեկնարկից առաջ պարոն Ուռուտյանը շնորհավորեց Կարեն Մինասյանին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր [...] Read More
«2017-ին մեկնարկեց համագործակցության Էրազմուս+ եւ TOPAS համատեղ ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ նախատեսում էր դասախոսների վերապատրասում՝ ուսանողակենտրոն իրողությունների տեսակետից: Առաջին վերապատրաստումը երկու տարի առաջ էր: Հիմա՝ մարտի 22-ին, մեկնարկեց երկրորդ քառօրյա փուլը», - ասում է միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Համբարձումյանը: Քանի որ վերապատրաստվողները տնտեսագիտության ֆակուլտետից էին, մեկնարկի առթիվ շնորհավորեց եւ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը մարտի 22-ին այցելել են Հայաստանում ֆրանսիական համալսարան, որտեղ ՀԱԱՀ ռեկտորը գործակցային հուշագիր է ստորագրել այդ համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի հետ: Բերտրան Վենարը ներկայացրել է նորագույն տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման գործում համագործակցության իր տեսլականը, առաջիկա պլանները, եւ համագործակցության [...] Read More
Մարտի 23-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրեց համագործակցության հերթական հուշագիրը, այս անգամ՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանի հետ: Հուշագրով նախատեսվող գործակցությունն ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ, ներառյալ ՀԱԱՀ-ում ՀՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստումը, համատեղ տարաբնույթ ուսումնագիտական ծրագրերի իրականացումը, ՀԱԱՀ-ի ուսանողների փորձուսուցումների կազմակերպումը: Ողջունելով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի [...] Read More
ՀԱԱՀ-ում մեկնարկեց մարկետինգային շաբաթը, որի նախաձեռնողները, որքան էլ զարմանալի է, տնտեսագետները չէին, այլ ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Հատկանշական է, որ քննարկմանը սկզբից մինչեւ վերջ ներկա էր ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը: Նպատակն էր ուսանողների շրջանում սերմանել վստահություն, զինել համարձակությամբ ու համոզմունքով, որ լավ գաղափարի մեկնարկի եւ իրականացման համար աջակիցներ (այդ թվում՝ [...] Read More
Բաց դռների օրերը շարունակվում են նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: Օրերս մասնաճյուղում ընդունել էին Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիներին: Ինչպես հաղորդում են ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնից, միջոցառման նպատակն էր օգնել ապագա դիմորդներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ծանոթացնել նրանց մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրի (քոլեջի) մասնագիտություններին, ուսումնական գործընթացին, [...] Read More
Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնը, Համաշխարհային բանկի Մոսկվայի գրասենյակը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համատեղ կազմակերպում եմ առցանց ուսուցում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման վերաբերյալ: Դասընթացի կազմակերպման համար օգտագործվելու է ՀԱԱՀ-ի Moodle համակարգի հարթակը։ Դասընթացի անցկացման լեզուն անգլերենն է: Մասնակցության համար դիմել կարելի է մինչեւ ապրիլի 1-ն է Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Read More