Author: Elya Nazaryan

Վանաձորի մասնաճյուղում բացվեց հերոսների հիշատակը հավերժացնող հուշատախտակ, տնկվեցին թույաներ

… Կռիվներում ընկան նրանք, բայց ապրում է նրանց հոգին ապրողների հոգիներում… ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի մարտիրոսված ուսանողներ Տիգրան Մնոյանի, Հովհաննես Փափազյանի, Կարեն Ավետյանի հիշատակն անմահացնող հուշատախտակը բացվեց ապրիլի 20-ին: Հայ քաջորդին իր կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին, լույս դարձավ, որ մենք շարունակենք խավարը լույսի վերածել,  նահատակվեց, որ մեր երթի ճամփան անխոտոր լինի, անմահացավ որպես մի փյունիկ՝ մեզնից [...] Read More

Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը

Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀԱԱՀ-ի՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձարարական տնտեսության տարածքում փորձարկվեց ցողման միջոցով բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքար իրականացնող անօդաչու թռչող սարքը: Հանրահայտ DJI ընկերության արտադրած անօդաչու երկու սարքերից մեկը՝ չափերով շատ ավելի փոքրը, նախապես գնահատում եւ կարգաբերում է տվյալ դաշտի կամ այգու՝ վնասատուներով ու հիվանդություններով վարակվածության կամ մոլախոտվածության աստիճանը [...] Read More

Աշխատանքի անվտանգության ոլորտը հասանելի է դառնում մեր ուսանողների համար

Ագրարային համալսարանում «Ռիսկերի կառավարում» թեմայով հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Կենսագործունեության անվտանգության ամբիոնի նախաձեռնությամբ: Այս անգամ փորձուսուցման նպատակով համալսարան էին այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները՝ կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա էին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խաչատուր Բաբայանը, ՀՀ առողջապահական տեսչական մարմնի աշխատակիցները, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը, [...] Read More

Ֆրանսիական համալսարանի ռեկտորը հավանեց մեր համալսարանը եւ մեր գինին

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ապրիլի 20-ին ընդունեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարին: Ճանաչողական, երկու համալսարանների միջեւ գործակցային կապերի ամրապնդման նպատակ հետապնդող այցի ընթացքում պրոֆեսոր Վենարը Ֆրանսիական համալսարանի իր գործընկերների հետ եղավ Ընդհանուր քիմիայի լաբորատորիաներում, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական տեխնոլոգիական կենտրոնում, Գնահատման եւ թեստավորման կենտրոնում, Ագրոտեխինկուբատորում, նորարարական ջերմատանը, Գինու ակադեմիայում, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում: [...] Read More

«ScienceDirect» եւ «Scopus» շտեմարաններին անվճար մուտքի հնարավորություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից իրականացվող նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ին մինչև 2021 թվական հունիսի 30-ը տրվել է «Էլզեվիեր» ընկերության «ScienceDirect» և «Scopus» շտեմարաններ անվճար փորձնական մուտքի հնարավորություն։ ScienceDirect-ը պարունակում է «Էլզեվիեր» հրատարակչության կողմից հրատարակվող առաջատար գիտական ամսագրերի հոդվածների և գրքերի ամբողջական տեքստերը։ ScienceDirect-ի բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ապահովելով «Էլզեվիեր» հրատարակչության [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. Հայրենի հողը պահում են զինվորը, մշակն… ու հողաշինարարը

Հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության ավարտաճառերի պաշտպանությունը տարիներ առաջ, այսօրվա ընկալումներով՝ անհավանական-անհասկանալի դրվագ ուներ: Կուրսի տղաները միահամուռ, արագ-արագ ամրացնում էին 10-15 վատմանի վրա արված նախագծերը: Եւ սա կրկնվում էր յուրաքանչյուր աշխատանքի պաշտպանությունից հետո: Հիմա ամեն ինչ էլեկտրոնային է, թվայնացված, առանց թոհուբոհի՝ աղյուսակներ, լուսանկարներ, քարտեզներ-հատակագծեր, ամենն ինչ այս մասնագիտության մաս է կազմում: Ուսանողները մանրամասն դիտարկել են նաեւ [...] Read More

ՀԱԱՀ դասախոսները մասնակցում են ինտենսիվ վերապատրաստումների

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների քաղաքականությունը հաջողությամբ կյանքի է կոչվում: Միայն մարտ ամսվա երկրորդ կեսին եւ ապրիլի առաջին կեսին բազմաթիվ դասախոսներ մասնակցել են կարճաժամկետ ու միջնաժամկետ վերապատրաստման մի շարք ծրագրերի՝ գործընկեր համալսարաններում, մասնավոր բիզնեսում, այլուր: Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դասախոսները 2 շաբաթ վերապատրաստում են անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան [...] Read More

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ»

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում։ (https://drive.google.com/file/d/1CxzwX18IfJi-9yucWboumk55R25mNOa0/view?usp=sharing) Ծրագիրը տևում է 2022թ․ մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է։ Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են [...] Read More

Գեոդեզիական գործիքներն օգտագործվեցին համալսարանի հարակից այգում

ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում առկա արդիական թվային գեոդեզիական գործիքները դուրս բերվեցին կենտրոնից եւ օգտագործվեցին բաց դասի համար: Համալսարանի հարակից՝ Վիկտոր Համբարձումյանի այգում անցկացվող բաց դասին մասնակցում էին Ջրային ռեսուրսների կառավարում եւ Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտությունների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները: Դասի սկզբում ուսանողները ծանոթացան թվային գործիքների աշխատանքի սկզբունքներին՝ [...] Read More

Վերապատրաստումներ ՌԶԳ-ի հետ

Ռազմավարական զարգացման գործակալության հետ դինամիկ կերպով զարգացող գործակցության կարեւոր ուղղություններից մեկը ՀԱԱՀ-ի դասախոսների մասնագիտական որակավարման բարձրացումն է՝ վերապատրաստման նպատակային ծրագրերի միջոցով: Վերապատրաստումների շարքում, նեղ մասնագիտական-առարկայական որակավորման բարձրացումից զատ, ՀԱԱՀ-ը եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն  հետապնդում են նաեւ այնպիսի կարեւորագույն կարողությունների ու հմտությունների զարգացումը, ինչպիսիք են դասավանդման նոր մոտեցումներն եւ մեթոդաբանության բարելավումը, գնահատման համակարգի կատարելագործումը, մասնագիտական [...] Read More