«ScienceDirect» եւ «Scopus» շտեմարաններին անվճար մուտքի հնարավորություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից իրականացվող նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ին մինչև 2021 թվական հունիսի 30-ը տրվել է «Էլզեվիեր» ընկերության «ScienceDirect» և «Scopus» շտեմարաններ անվճար փորձնական մուտքի հնարավորություն։

ScienceDirect-ը պարունակում է «Էլզեվիեր» հրատարակչության կողմից հրատարակվող առաջատար գիտական ամսագրերի հոդվածների և գրքերի ամբողջական տեքստերը։ ScienceDirect-ի բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ապահովելով «Էլզեվիեր» հրատարակչության 2500 գիտական ամսագրերի ավելի քան 18 միլիոն հրատարակությունների և ավելի քան 37000 գրքի, ինչպես նաև հեղինակավոր գիտական համայնքների կողմից հրատարակված հսկայական քանակության ամսագրերի հասանելիություն:

Մուտքի հնարավորությունը  ներառում է ամսագրերի ընթացիկ տարվա, ինչպես նաև նախորդ չորս տարիների հրատարակությունների հասանելիություն:

Scopus-ը վերահսկելի տվյալների միասնական խոշորագույն շտեմարան է, որը պարունակում է գրախոսվող գիտական գրականության համառոտագրության և վկայակոչումների մասին տեղեկություններ՝ տվյալներին հետևելու, վերլուծության և արտացոլման ներկառուցված գործիքներով։ Շտեմարանը ներառում է 25000 հրատարակություններ 7000 միջազգային հրատարակիչներից՝ բնական, հասարակագիտական, սոցիալական գիտությունների, տեխնիկայի, բժշկության և արվեստի ոլորտներում: Scopus-ի տվյալների որակը ճանաչվել է առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են այս շտեմարանը գիտահետազոտական աշխատանքների գնահատման, ինչպես նաև THE, QS World University Rankings, Financial Times և այլ վարկանիշային գործակալությունների կողմից՝ աշխարհի համալսարանների վարկանիշները կազմելու համար:

Հասանելիությունն իրականացվում է կազմակերպության IP-հասցեների միջոցով, մուտքի հեռավար կարգաբերման հնարավորությամբ: