Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հերթական գործնական պարապմունքը Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող Իշխան Եսայանի տնկարանում էր։ Այն նվիրված էր պատվաստակալների որակական գնահատման հարցերին։ Տնկարանը զբաղվում է ծիրանենու, սալորենու, դեղձենու, նշենու, կեռասենու, սերկեւիլենու, խնձորենու, տանձենու եւ այլ պտղատեսակների տնկանյութի արտադրությամբ։ Տնկարանում առկա է ինչպես ցանքի դաշտ, այնպես էլ ձեւավորման բաժնի [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱգրիԹեք սրահում հանդիսավորությամբ դիպլոմներ հանձնեցին ագրոնոմիական մասնագիտությունների մագիստրանտներին: Արարողությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ… Որքան էլ պահը դժվարին լինի մեր երկրի ու ժողովրդի համար, այնուամենայնիվ, այս երիտասարդներն իրենց տարիների աշխատանքի ամփոփման մի կարեւոր հանգրվանում են եւ ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը ջանացել էր, որ ամեն ինչ արվի ըստ պատշաճի: -Այս հրաշք, լուսավոր [...] Read More
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկով ռեկտոր Վարդան Ուռուտյանը կներկայացնի Հայաստանի բուհական համակարգը այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած Բուհերի ռեկտորների միջազգային համաժողովին` «Համալսարանների դերը ազգային նորարարական էկոհամակարգի ստեղծման գործում» թեմայով։ Համաժողովի գլխավոր նպատակն է ընդլայնել համալսարանների հետազոտական եւ նորարարական գործունեությունը՝ միջազգային լավագույն գործելակերպերի միջոցով։ Կքննարկվեն բուհերի գիտական ու տեխնիկական կարողականության ուժեղացմանը, [...] Read More
Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի գլխավորությամբ Ագրոնոմիայի ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների մի շարք ուսանողներ նախորդ շաբաթվա վերջում եղան Ոսկահատի ուսումնափորձարարական տնտեսությունում։ Այցը համընկավ համալսարանի գործընկեր Երեմյան փրոջեքթսի հետ համատեղ եգիպտացորենի բերքահավաքի հետ, որի ժամանակ օգտագործվեց հոլանդական բարձրակարգ տեխնիկա, այդ թվում մամլիչ-բարդոցիչը։ Բերքահավաքի գործընթացին հետեւելուց եւ դասախոսներից համապատասխան բացատրություններ ստանալուց [...] Read More
Իր երկարամյա եւ բեղուն աշխատանքային գործունեությունն ավարտեց Գիտական գրադարանի վարիչ տիկին Հասմիկ Ադամյանը: Նրան հաջողություն մաղթելու եւ իրենց սրտի խոսքն ասելու համար 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում էին հավաքվել գործընկերներն ու հարազատները։ Համալսարանի գիտխորհրդի որոշմամբ տիկին Ադամյանը երկարամյա բերեխիղճ աշխատանքի, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպման համար պարգեւատրվել է շնորհակալագրով եւ ՀԱԱՀ ոսկե մեդալով: Ռեկտոր Ուռուտյանի անունից պարգեւները հանդիսավոր [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) մեկ շաբաթով վերապատրաստվելու եւ/կամ դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ գերմաներենի իմացությամբ այն դասախոսները, որոնք աշխատում են գինեգործության, խաղողագործության կամ գինու բիզնեսի ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Սննդամթերքի անվտանգության կրթական ծրագրի 2-րդ կուրսի մագիստրանտները ներկայացրեցին փորձուսուցման հաշվետվությունները: Դեկան Սմբատ Դավեյանը ողջունեց ներկաներին եւ մագիստրանտներին հորդորեց անկաշկանդ ներկայացնել նյութը: Նա ընդգծեց, որ 12 շաբաթ տեւած փորձուսուցումը կրթական ծրագրի ամենակարեւոր բաղադրիչն է: Դեկանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք մշտական կապի մեջ են եղել փորձուսուցման վայրերի հետ եւ, բացառությամբ մեկ-երկու դեպքի, այն հաջող [...] Read More
Սթարմուս VI փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է գիտության ճամբարին, որ ծավալվել է Ազատության հրապարակում։ Մասշտաբով, ընդգրկմամբ, նպատակայնությամբ ու մասնակցությամբ աննախադեպ այս իրադարձությունը արժանի է մեգափառատոնի փիլիսոփայությանն ու նշանակությանը։ ԱգրոՏեխ վերտառությամբ տաղավարում Ագրարային համալսարանը ներկայացավ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում վերջին տարիներին իրականացված, այսպես ասենք՝ տեխնոլոգիական հեղափոխության մասին վկայող սարքերի ու մակետների փոքրիկ, բայց ներկայացուցչական [...] Read More
Սեպտեմբերի 7-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը դրամաշնորհային պայմանագիր ստորագրեց Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանի հետ։ Ողջունելով ՀՕՖ-ի պատվիրակներին, ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ՀՕՖ-ին՝ իրականացրած եւ ընթացքի մեջ գտնվող նպատակային ծրագրերի համար, մասնավորապես՝ կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Նա Նշեց, որ ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում՝ ստորագրվող պայմանագրով նախատեսված խելացի անասնաշենքի եւ հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրամասի [...] Read More
Որպես Սթարմուս փառատոնի գործընկեր համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր երկրորդ հետաքրքիր հանդիպումը փառատոնի հրավիրյալ բանախոսի հետ․ այս անգամ դա ՍԱՏԼԱՆՏԻՍ ընկերության համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին էր։ ՍԱՏԼԱՆՏԻՍ-ը երկրի եւ տիեզերքի ուսումնասիրության տեխնոլոգիաների եւ փոքր արբանյակների համար ամբողջական լուծումների գծով նոր սերնդի՝ աշխարհում առաջատար իսպանական տիեզերական ընկերություն է։ [...] Read More