Author: Elya Nazaryan

Ագրարային համալսարանը մասնակցեց Պանրի օրվան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց հոկտեմբերի 28-ին Տաշիր քաղաքում տեղի ունեցած «Պանրի օր Տաշիրում» միջոցառմանը, որն իրականացվեց RECONOMY-ի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի եւ «Հայաստանի պանրագործների միություն» (ՀՊՄ) ՀԿ-ի հետ համատեղ։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր ընձեռել ֆերմերներին ցուցադրելու եւ վաճառելու իրենց արտադրանքը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզի [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2022-2023 ուստարում 5 օր վերապատրաստման կամ համատեղ դասավանդման (4 ժամ)  եւ վերապատրաստման համար (2 տեղ)։ Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://uvamobplus.uva.es/publico/download/160/en/EN_Convocatoria22-23.pdf։ Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալյադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության [...] Read More

Համագործակցության հուշագիր Վիպեկո Արմենիա ընկերության հետ

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Վիպեկո Արմենիա ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հուշագիր են ստորագրել մի շարք ուղղություններով գործակցության վերաբերյալ։ 2015 թ․ հիմնադրված Վիպեկո Արմենիան ունի տարածաշրջանում միակ բարձր տեխնոլոգիաներով հագեցած մանրէաբանական արտադրամասը։ Հուշագրի ստորագրումից առաջ Ագրարային համալսարանի պատվիրակության համար պարոն Հակոբյանը եւ ընկերության մյուս ղեկավարները կազմակերպեցին շրջայց, որի ժամանակ ներկայացվեց [...] Read More

Գիտխորհրդի հոկտեմբերյան նիստը

Գիտական խորհրդի այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստը, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց ստորաբաժանումների 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվություններով, որոնց վերաբերյալ զեկուցեցին դեկանները, քոլեջների, մասնաճյուղերի եւ վարժարանի տնօրենները։ Ներկայացվեցին ձեռքբերումները, խնդիրներն ու առաջիկա առաջնահերթ անելիքները։ Ագրոնոմիականում ամենամեծ ձեռքբերումը աշխատանքային կիսամյակի ընթացքում 26 ուսանողներից 15-ի՝ աշխատանքի հրավեր ստանալն է։ Ձեռքբերումներից են ուսանողական-ֆերմերային տարածքը Ակունքի օրգանական գյուղատնտեսության կենտրոնում, [...] Read More

Հողագիտության ԳԿ պատվիրակությունը «Տիմիրյազեւկայում»․ ավանդական գործընկերություն՝ նոր հնարավորություններ

2022թ․ հոկտեմբերի 12-15-ը Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի Տիմիրյազեւի անվ. Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայում տեղի ունեցավ Միջազգային գիտաժողով «Սելեկցիայի հիմնախնդիրները 2022» խորագրով։  Գիտաժողովին մասնակցության պաշտոնական  հրավեր էր ստացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի գիտնականների խումբը՝ կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի գլխավորությամբ։ Խումբը ձեւավորվել էր գիտաժողովի նախընտրական փուլում թեզիսներ [...] Read More

Ռեկտորատը արձանագրեց աշխատանքային կիսամյակի հաջողված փորձը

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Նախ քննարկվեցին եւ հաստատվեցին վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարների զեղչերը՝ 20-ից 50 տոկոսի սահմաններում։ Զեղչերը սահմանելիս հիմք են ընդունվում մի քանի նկատառումներ, սակայն ՄՈԳ-ի համար սահմանված շեմը՝ անվերապահորեն։ Պատահական չէ, որ շեմի բարձրացումն արդեն տալիս է դրական արդյունքներ ուսման որակի հարցում։ Փորձուսուցումների եւ [...] Read More

Քննարկվեց գյուղականության ճգնաժամը

Հոկտեմբերի 25-ին Ագրիթեք ինկուբատորի լսարանում տեղի ունեցավ Հայաստանի գյուղական տարածքների կայուն զարգացման քաղաքականության մշակմանը նվիրված միջոցառում։ Ներկայացվեցին եւ քննարկվեցին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքները, որոնք ամրագրված են «Գյուղականության ճգնաժամը Հայաստանում» վերտառությամբ գրքում։ Հեղինակները ԵՊՀ-ի եւ ՀԱԱՀ-ի մասնագետներն են։ Քննարկումը վարում էր ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի խորհրդատու, գրքի համահեղինակ Էմիլ Գեւորգյանը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին, [...] Read More

Միջազգային շաբաթ Վալադոլիդի համալսարանում

2022 թ․ հոկտեմբերի 17-21-ը Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում տեղի ունեցավ միջազգային շաբաթ, որին մասնակցում էին տարբեր երկրներից համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժինների մասնագետներ, դասախոսներ եւ այլ աշխատակիցներ։ Մասնակից համալսարաններից էին Սոֆիայի բժշկական, Փարիզ-Սաքլայ, Լոձի, Տալլինի եւ այլ համալսարաններ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից միջազգային շաբաթին մասնակցեց միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը։ Շաբաթը հագեցած էր եւ΄ գործնական, [...] Read More

Ուսման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում  Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել  ագրոնոմիական, անտառագիտության, կենդանագիտության, շրջակա միջավայրի պաշտպանության (ագրոէկոլոգիա),  ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության կրթական ծրագրերով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, [...] Read More

Կոոպերատիվի կայացումը մեկնարկում է պատշաճ խորհրդատվությունից

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մի խումբ ֆերմերներ գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու մտադրություն ունեն, եւ նպատակահարմար համարեցին գործընթացի մեկնարկային ճիշտ որոշումներ կայացնելու նկատառումով հրավիրել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին՝ այս թեմայով սեմինար անցկացնելու համար։ Տասներկու ֆերմերներ միավորվել են՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրություն հիմնելու եւ դրանով իրենց խնդիրները լուծելու ու եկամուտները բարելավելու նպատակով։ Խումբը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Սյունիքում [...] Read More