Author: Elya Nazaryan

Անվճար կրթական ծրագրերի մրցույթ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է 2 անվճար կրթական ծրագրերի մրցույթ: «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՎԻԱՑԻՈՆ ՑԱՆՑ» ԾՐԱԳԻՐ Եվրոպական աերոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությունը (այսուհետ՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպություն) հայտարարել է  «Երիտասարդ ավիացիոն ցանց» (“Young Aviation Network”, այսուհետ՝ YAN) ծրագիրը: YAN ծրագրին մասնակցելու պահանջներն են՝ Տարիքը՝ 18-22 տարեկան, Կրթությունը՝ միջնակարգ և բարձր, Անգլերեն լեզվի բավարար իմացություն (ազատ շփում): Մրցույթին դիմելու  [...] Read More

Խաղողագինեգործության գիտական կենտրոնն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վերակառուցման-վերափոխման ընդհանուր գործընթացի համատեքստում ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղն ընդլայնում է միջազգային համագործակցությունը: Մասնաճյուղում լավ են հասկանում, որ հայկական գինու վերածննդի այս տարիներին գիտական գործակցությունն ու փորձի փոխանակումը կարեւոր դեր են կատարում գինու արդյունաբերության հետագա զարգացման համար հաստատութենական հիմքերի ամրապնդման տեսակետից: Այս առումով գիտական մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյանը կարեւոր [...] Read More

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական դասընթացի ընդունելություն

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական երկամյա ծրագիրը հայտարարում է ընդունելություն ՀԱԱՀ-ի արտերկրի ագրարային համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետ-ի դիպլոմով շրջանավարտների համար: Ինչ ենք առաջարկում Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն և հայերեն լեզուներով Ինչու ընտրել հենց այս կրթական ծրագիրը. Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ զրոյական մակարդակից մինչև C1 մակարդակ Ուսուցում գործատուների պահանջներին համապատասխանող [...] Read More

Ամերիկյան գործընկերները՝ մրցակից. Հոգաբարձուների խորհրդի 2020-ի առաջին նիստը

Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը տեսակապի միջոցով նախագահում էր խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Ներկայացնելով համալսարանի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը անդրադարձ կատարեց ուսումնական գործընթացին, ենթակառույցների ստեղծմանը, միջազգային կրթական ծրագրերին, համալսարանի ստորաբաժանումների գործունեությանը, միջազգային համագործակցությանը եւ համալսարանի ֆինանսատնտեսական գործունեությանը: Չմոռանալով բարձր գնահատել [...] Read More

Տեխնոլոգիականի ուսխորհրդի գեղեցիկ ձոնը հայ զինվորին

Այսօր Հայոց բանակի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսխորհուրդը: Ցերեկույթը մեծարանքի ձոն էր հայ զինվորին եւ հատկապես Ագրարային համալսարանի ուսանողներին, որոնք այս պահին զինվորական ծառայության մեջ են: Ելույթներով հանդես եկան ֆակուլտետի ուսանողները. գեղեցիկ երգ, պար, ասմունք: Ամեն ինչ շատ տպավորիչ էր եւ ոգեշնչող: Ներկաներին իրենց կատարումով հիացրեցին ֆակուլտետի 3-րդ կուրսի [...] Read More

Հունվար 28. Պետություն եւ բանակ՝ փոխլրացնող, անքակտելի

Հունվարի 29-ին ՀԱԱՀ վարժարանի 10-12-րդ դասարանների աշակերտները՝ հասարակագիտության ամբիոնի աշխատակցուհի, հայոց պատմության ուսուցչուհի Սյուզաննա Ազարյանի ղեկավարությամբ, հայոց բանակի 28-ամյակին նվիրված հրաշալի հանդիսության էին հրավիրել համալսարանականներին: Պարզվեց, երգող-ասմունքող-պարող սաների մի ամբողջ աստղաբույլ ունենք վարժարանում: Ավելի ճիշտ, երբ պատանիների հետ կանոնավոր եւ նպատակամետ են աշխատում, բացահայտվում են երիտասարդների կարողությունները, եւ արդյունքները տպավորիչ են լինում: Շեշտենք, որ Սյուզաննա [...] Read More

Հուշագիր շինշիլաբուծության հեռանկարային ճյուղի զարգացման վերաբերյալ

Հունվարի 24-ին ՀԱԱՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում համագործակցության եռակողմ հուշագիր ստորագրեցին Հայաստանի ազգային ագրարայն համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերության տնօրենի տեղակալ Ավետիք Իսահակյանը,  եւ Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն հիմնադրամի տնօրեն, ՀԱԱՀ-ի շրջանավարտ Հարություն Համբարյանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա էր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Աերեւիկ Աբովյանը։ Հուշագրով կողմերը պարտավորվորվում են միավորել ջանքերը, միջոցներն [...] Read More

Ճարտարագիտական ոլորտում վերապատրաստման և դասավանդման հնարավորություն Իսպանիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է գարնանային կիսամյակում  վերապատրաստման 2 և դասավանդման 4 տեղի մրցույթ Էլչեի Միգել Հերնանդես համալսարանում. https://www.umh.es/contenido/Estudios/:Escuela_Facultad/datos_en.html): Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին ([email protected]). անձնագրի պատճեն, ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ [...] Read More

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին. ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորում է Ագրարայինի ուսանող զինվորներին

Մեր պատմության երկար ու դժվարին ուղիներում հայ շինականն է ապահովել Հայոց բանակի թիկունքը, իսկ հաճախ հենց ինքն է թողել հողն ու այգին եւ նույն այդ հողին արժանի լինելու իրավունքը վաստակել պատերազմում։ Այդպես է եղել սկսած Քուր-Արաքսյան մշակույթից, այդպես է այսօր։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները բազմաթիվ փառավոր, հերոսական էջեր են գրել անկախությունից եւ [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Պատահաբար ընտրված մասնագիտության նվիրյալը

Վոլոդյա Ստեփանյան՝ ավարտել է ՀԱԱՀ բակալավրիատն ու մասգիստրատուրան, հողաբարելավում մասնագիտացմամբ: Աշխատում է «Գրին ֆարմեր» ՍՊ ընկերությունում, որպես լաբորատորիայի ղեկավար, ագրոքիմիկոս, ոռոգման հանգույցի պատասխանատու: Կապը անդադար ամուր է պահում հարազատ՝ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի, սիրելի դասախոսների հետ. «Ճիշտն ասած՝ ճարտարապետաշինարարական էի ուզում ընդունվել: Հանգամանքների բերումով, պատահական ընտրությամբ հայտնվեցի Ագրարային համալսարանում: Սկզբում ծույլ է, չէի սովորում: Հետո՝ [...] Read More