«Հույս» հիմնադրամը մեկնարկել է «Հույս» կրթաթոշակի համար դիմումների ընդունման փուլը 2020-2021 ուսումնական տարվա համար: 2020-2021 ուսումնական տարում «Հույս» հիմնադրամի կողմից շնորհվելիք կրթաթոշակների շարքում կլինեն նաև հետևյալ հատուկ կրթաթոշակները. Ջոն Հարությունյան կրթաթոշակ՝ մարդկությանը ծառայելու համար, «Գյուղատնտեսության և գյուղի զարգացումը Հայաստանում» կրթաթոշակներ, Հայագիտության կրթաթոշակ: «Հույս» կրթաթոշակները կլինեն ոչ պակաս քան 2000 ԱՄՆ դոլարի չափով, բացառությամբ հայկական կրթական [...] Read More
Արտակարգ իրավիճակն իր «ուղղումներն» է մտցրել նաեւ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի դասախոսների ուժերով անցկացվող դասընթացի կազմակերպման գործում։ Ծրագրով հետաքրքրված ֆերմերների հերթական խմբի համար հերթական հնգօրյա դասընթացը մեկնարկել է ապրիլի 20-ին, մասնակից ֆերմերների համար անսովոր՝ առցանց եղանակով։ Ի պատիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական [...] Read More
Մեկնարկել է ԱՊՀ երիտասարդ միջազգայնագետների մրցույթի մասնակցության հայտերի ընդունման փուլը: 2020 թ-ին այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին և ՄԱԿ-ի ստեղծմանը: ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և շրջանավարտներ, ասպիրանտներ, գիտնականներ, ուսուցիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ, բիզնես փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ պետությունների դիվանագետներ: Մասնակցի տարիքը` [...] Read More
-Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում գիտական կենտրոնում։ -Գիտական կենտրոնը հետազոտություններ է իրականացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող բազային եւ գիտական ու գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) մեկական ծրագրի շրջանակում։ Բազային ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվում կենսատեխնոլոգիական (ներառյալ աէրոպոնիկ) մեթոդների կիրառմամբ բույսերի բազմացման տեխնոլոգիաների մշակման, վիրուսային, վիրոիդային, բակտերիալ, սնկային հիվանդություններից բույսերի առողջացման, բույսերի in vitro ընտրասերման եւ մոլեկուլային [...] Read More
Հանճարեղ գրող եւ մինչեւ այսօր իր գաղափարների արդիականությունը չկորցրած մեծատաղանդ գյուղատնտես Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի եղեռնապուրծ հերոսը առվույտի արտն է ջրում։ «Ես լսում եմ, թե ինչպես առվի ավազի մեջ զրնգում է նրա ծանր բահը։ Իսկ երբ բարձրացնում է բահը, արևը լուսավորում է բահը և թվում է, թե ջրվորի ուսին բռնկված ջահ է»։ Ցեղասպանության մեկուկես [...] Read More
ՀԱԱՀ-ում մեկնարկել է «Ագրոխորհրդատվություն» խորագրով առցանց վեբինարների շարքը։ Առաջին վեբինարը գյուղատնտեսության ամենաարդիական թեմաներից մեկի՝ բույսերի պաշտպանության միջոցների ու դրանց կիրառման առանձնահատկությունների թեմայով, անցկացրել է Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը: Խիստ գիտական ուղղվածության ոլորտ, որն այսօր ամենապահանջարկվածներից է, հիմնված է գիտության նորարարության վրա, բայց գյուղացու պահպանողական մոտեցման ու այս ոլորտում համաշխարհային «անցուդարձից» անտեղյակության պատճառով անմասն ենք [...] Read More
Նախքան ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանող դառնալը Սոնա Գրիգորյանը սովորել է Բժշկագիտական քոլեջում: Ինչպես իր դասախոսներն են բնութագրում՝ ժրաջան, պրպտուն մտքով, հետաքրքրասեր ուսանողուհի է: Այդպիսին է եղել քոլեջում, այդպիսին է նաեւ այստեղ՝ համալսարանում։ Սոնան միշտ առջեւում է՝ բուն ուսումնառության գործընթացում, Ուսանողական գիտական ընկերության զեկուցումներում, կենդանաբանական այգում եւ անասնաբուժական կլինիկայում փորձուսուցումների ժամանակ: Ի դեպ, [...] Read More
Ռեկտորատի որոշմամբ, ՀԱԱՀ-ի բոլոր ֆակուլտետների, Սիսիանի եւ Վանաձորի մասնաճյուղերի եւ Հեռակա դեպարտեմենտի ընդհանուր թվով 236 ուսանողների տրամադրվել է ուսման վարձերի մասնակի փոխհատուցում (զեղչ)՝ 20-ից մինչեւ 50 տոկոսի չափով։ Զեղչից օգտվել են այն ուսանողներն, ովքեր հաղթահարել են համալսարանի սահմանած միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը եւ պատկանում են որոշակի սոցիալական խմբերի, մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր զինվորական [...] Read More
Իր գործի նվիրյալ, մեծ փորձառությամբ, արհեստավարժ, համեստ մեր գործընկերը՝ անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արծվի Գրիգորյանը փետրվար ամսից Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգն է: Ինքնամեկուսացման այս օրերին կան օղակներ, որոնք աշխատում են, որ մայրաքաղաքը վայելուչ, հայոց հնամենի ու միշտ նոր ոստանին արժանի փայլ ու շուք ունենա: «Առաջին քայլը քաղաքի սանիտարական [...] Read More
Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը՝ TDH-ը ապրիլի 17-ին անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանի տեսադասախոսությանը, որը նա անցկացրել է Թուրքմենստանի Ս․ Ա․ Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանի ուսանողների համար։ Ըստ TDH-ի, դասախոսությունը կազմակերպվել էր համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է մեր երկու համալսարանների միջեւ 2017թ․-ին, նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան կատարած այցի [...] Read More