ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողովը սիրով սպասում է Արցախից բռնի տեղահանված ուսանողներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը համալսարանի երկարամյա գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, ինչպես նաեւ Արցախի այլ բուհերի՝ բռնի տեղահանված ուսանողներին հրավիրում է Ագրարային համալսարան՝ ուսումը ըստ մասնագիտությունների շարունակելու հնարավորությունները դիտարկելու համար։

Ուսանողները ձեռքի տակ եղած փաստաթղթերով կարող են այցելել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին եւ ժամերին, հասցե՝ Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ․ հեռ․՝ (095) 52-17-53, (012) 58-58-28:

Սիրով սպասում ենք արցախցի երիտասարդներին թե մայր բուհում եւ թե Ա․ Քոչինյանի անվան, Սիսիանի, Վանաձորի եւ Շիրակի մասնաճյուղերում ու քոլեջներում։