Հայտարարություն – ՈՒսման վարձի զեղչի տրամադրման

ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք.
Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման /զեղչի/ համար սույն թվականի Սեպտեմբերի 11-ից մինչև Հոկտեմբերի 10-ը ներառյալ դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր:
Տեղեկացնում ենք, որ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք կհաղթահարեն բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը:
Միաժամանակ տեղեկացնում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման զեղչի համար կարող են դիմել նեքոհիշյալ պահանջներին բավարարող ուսանողները.

  1. սոցիալապես անապահով /ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների/ ուսանողները,
  2. 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները մինչև 23 տարին լրանալը,
  3. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողները,
  4. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները,
  5. երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողները,
  6. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում` հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողները,
  7. մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողները,
  8. սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողները,
  9. վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողները,
  10. բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված՝ այլ կարգավիճակ ունեցող ուսանողները:

Տեղեկացնում ենք, որ սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը: