Բաց դռների օրեր Ագրարային համալսարանում

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը նախաձեռնել է Բաց դռների օրեր, որոնց ընթացքում ապագա դիմորդները կարող են ծանոթանալ համալսարանում առաջարկվող եւ աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտություններին:

Դիմորդների, նրանց ծնողների համար առավելագույն նպատակահարմարության նկատառումով այս տարի Բաց դռների օրեր են անցկացվելու յուրաքանչյուր ուրբաթ, իսկ ամիսը երկու անգամ այն կազմակերպվելու է առցանց:

Նոր ձեւաչափով Բաց դռների օրերի ընթացքում այցելուները հնարավոություն կունենան լինելու համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, ինչպիսիք են Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, Գինեդարանը, ինչպես նաեւ տեխնոլոգիապես հագեցած նորաստեղծ ենթակառույցներում՝  Գնահատման եւ թեստավորման կենտրոնում, մասնագիտական լաբորատորիաներում, Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիայում, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, նորարարական ուսումնական ջերմատանը:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնից. հեռ.՝  (012) 54-57-13, էլփոստ՝ [email protected], ֆեյսբուքյան էջ՝ www.fb.com/career.anau.am: