«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելության հայտարարություն

Սույն թվականի հունիսի 16-ից  կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն:

Ծրագրի տևողությունը 2 տարի է:

Ընդունվել կարող են.

  • ՀԱԱՀ-ի և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները,
  • Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ:

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով մագիստրանտները

  • սովորելու են հայ-գերմանական ուսումնական պլանով,
  • հնարավորություն կունենան անցկացնել իրենց արտադրական փորձուսուցումը կամ շարունակել իրենց ուսումը Գերմանիայում:

Ինչ ենք առաջարկում.

Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն և հայերեն լեզուներով:

Ինչու ընտրել հենց այս կրթական ծրագիրը.

  • Գերմաներենի ինտենսիվ կուրսեր զրոյական մակարդակից մինչև C1 մակարդակ
  • Ուսուցում գործատուների պահանջներին համապատասխան գերմանական ուսումնական պլանով և գերմանական մոդուլներով
  • Կրթական գործընթաց ժամանակակից մեթոդներով` տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսանողակենտրոն ուսուցման մեխանիզմների կիրառմամբ
  • Գերմանացի դասախոսների և դասընթացավարների մասնակցությամբ դասերի անցկացում
  • Մեկշաբաթյա ուսումնաճանաչողական այցեր Գերմանիայում և Հայաստանում
  • 6-ամսյա գիտաարտադրական լիարժեք փորձուսուցում Գերմանիայի առաջատար տնտեսություններում
  • Ուսումը շարունակելու հնարավորություն Գերմանիայի Վայհենշտեֆանի-Թրիսդորֆ համալսարանում
  • Կրկնակի դիպլոմների/հավաստագրերի շնորհում
  • Աշխատանքի լայն հնարավորություն հայաստանյան և միջազգային առաջատար կազմակերպություններում:

Հայտագրման վերջնաժամկետն է 30.06.2020թ.:

Տեղեկությունների համար զանգահարել 055 52-07-73 հեռախոսահամարով: