Հարգելի դիմորդ, մեկնարկում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելությունը:
Մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2024-2025 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։
Դիմում-հայտերը կլարող եք լրացնել սույն թվականի սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 31 -ը ներառյալ ։ ((երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09։00-17։00))։
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը`
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
- զինվորական գրանցման փաստաթղթերի պատճեն բնօրինակի առկայությամբ (ներկայացնում են անձամբ),
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը բնօրինակի առկայությամբ,
- ստացած մրցանակների, վկայականների, դիպլոմների պատճենները՝ առկայության դեպքում,
- Համալսարանի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
ՀԱԱՀ Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2023-2024 ուստարվա ընդունելության տեղեր
ՀԱԱՀ Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2022-2023 ուստարվա ընդունելության տեղեր
Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով՝
Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
Հեռ.` 012-58-58-28, (+37495) 521753
Էլ․փոստ`dimord@anau.am