Համակարգող
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
ԵՄ գործընկերներ
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (Հայաստան)
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն (Հայաստան)
Սումիի ազգային ագրարային համալսարան (Ուկրաինա)
Ջրի և շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային համալսարան (Ուկրաինա)
Դուբրովնիկի համալսարան (Խորվաթիա)
Պորտոյի համալսարան (Պորտուգալիա)
Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում (Սլովակիա)
Հիմնական տեղեկություններ
Ծրագրի տևողությունը՝ 36 ամիս
Ընդհանուր բյուջեն՝ 697,090.00 €
Մրցույթ՝ ERASMUS-EDU-2022-CBHE
Թեմա՝ ERASMUS-EDU-2022-CBHE-STRAND-2
Գործողության տեսակը՝ ERASMUS-LS
Ծրագրի գլխավոր նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրերի ստեղծմամբ և զարգացմամբ Հայաստանում և Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ):
AFISHE ծրագրի շնորհիվ կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև։ Այն կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար, ինչը կզարգացնի էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն և գործունեությունը՝ համապատասխան ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ Գործարքին։
AFISHE ծրագիրը կուժեղացնի համալսարան-ձեռնարկություն համագործակցությունը, ինչը կհանգեցնի գիտահետազոտական և էկոլոգիայի վրա հիմնված գործողությունների իրականացմանը և կբարձրացնի ակվակուլտուրայի ու ձկնային տնտեսությունների գործառնական արդյունավետությունը։
Ծրագրի հիմնական գործողություններն են՝ բոլոր օժանդակ նյութերով մագիստրոսական կրթական ծրագրերի ստեղծումն ու զարգացումը, լաբորատորիաների հիմնումը, Հայաստանի և Ուկրաինայի դասախոսական և ոչ դասախոսական (օժանդակ) անձնակազմի վերապատրաստումը:
Ծրագրի հիմնական արդյունքներն են.
- 3 նոր և կատարելագործված մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում,
- դասավանդման և ուսումնառության նյութեր,
- արդիականացված ենթակառուցվածքներ և վերապատրաստված դասախոսական ու ոչ-դասախոսական անձնակազմ,
- ինչպես նաև բուհերի և աշխատաշուկայի միջև ստեղծված ցանց, որը կնպաստի Հայաստանում և Ուկրաինայում անհրաժեշտ մասնագետների կրթությանն ու վերապատրաստմանը:
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնական շահառուներն են լինելու դասախոսական անձնակազմից 44 և ոչ դասախոսական անձնակազմից 8 անձեր, և ամեն տարի մագիստրատուրայի մոտավորապես 25 ուսանողներ: Այս ծրագրի շնորհիվ կստեղծվի համագործակցության կայուն ցանց Հայաստանի, Ուկրաինայի, ԵՄ բուհերի և աշխատաշուկայի միջև, որոնք համատեղ կգործեն ի նպաստ կայուն արտաքին միջավայրի:
Ծրագրի հատուկ նպատակները
Ընդհանուր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծրագրի անդամ հայկական և ուկրաինական բուհերում զարգացնել և իրականացնել հետևյալ հատուկ նպատակները, որոնք խմբավորված են 3 հիմնական խմբերում․
1. Ուսումնական ծրագրերի մշակում և զարգացում
1․1․ Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ուղղությամբ մագիստրոսական ծրագրերի համար ուսումնական պլանների և վերջնարդյունքների մշակում և կատարելագործում, որոնք կհամապատասխանեն աշխատաշուկայի և ժամանակակից հասարակության, բարձրագույն կրթության և որակի ազգային շրջանակի նորագույն ստանդարտների պահանջներին։
1․2․ Մշակված կրթական վերջնարդյունքներին համապատասխանող մոդուլների մշակում և զարգացում նոր մշակված կրթական ծրագրերի համար։
1․3․ Դասավանդման և ուսումնառության նյութերի մշակում և կատարելագործում՝ համաձայն նոր մշակված մոդուլների և ուսումնական պլանի։
2․ Բարենպաստ ակադեմիական միջավայրի ստեղծում, մարդկային ռեսուրսների զարգացում
2․1․ Ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների հիմնում՝ ակադեմիական միջավայր կառուցելու և արդիականացնելու նպատակով, որը կծառայի որպես հետազոտական, ցկյանս ուսուցման և վերապատրաստման հարթակ։
2․2․ Անձնակազմի վերապատրաստում ՝ մագիստրատուրայի ուսումնական պլանի մաս հանդիսացող նոր մոդուլների ուղղությամբ։
2․3․ Անձնակազմի վերապատրաստում՝ նոր հիմնած լաբորատորիաներում աշխատելու ուղղությամբ։
3․ Կայուն ցանցի ստեղծում ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում համատեղ գործունեության համար
3․1․ Ծրագրի անդամ համալսարանների միջև համագործակցության կայուն ցանցի, ինչպես նաև ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների տեղական բիզնեսների հետ ամուր կապերի ստեղծում՝ համատեղ գործունեություն իրականացնելու և ընթացիկ էկոլոգիական խնդիրները լուծելու նպատակով։
3․2․ Ստեղծել հիմք՝ մասնակից համալսարանների միջև ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում հետագա համատեղ/կրկնակի մագիստրոսական ծրագրեր իրականացնելու համար։
Ծրագրի գործողությունները խմբավորված են 7 աշխատանքային փաթեթներում
WP1 – Ծրագրի կառավարում ու համակարգում
Ծրագրի կառավարումն իրականացնում է ծրագրի համակարգման և կառավարման հետ կապված բոլոր գործողությունները: Կառավարման, համակարգման և վարչական միջոցներով կապահովվի ծրագրի գործողությունների իրականացումը յուրաքանչյուր երկրում՝ համաձայն ծրագրի համար նախատեսված պլանի և բյուջեի: Հիմնական դիմորդը՝ ՀԱԱՀ-ն, այս աշխատանքային փաթեթի համակարգողն է:
WP2 – Նախապատրաստում
WP2-ի շրջանակներում կիրականացվեն ուսումնական պլանների և ուսումնական ծրագրերի բենչմարքինգ, ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության վերաբերյալ նոր կրթական վերջնարդյունքների և մոդուլների մշակում և կատարելագործում: Այս WP-ը հիմք է WP3-ի և, հատկապես, WP5-ի համար:
WP3 – Մարդկային ռեսուրսների զարգացում
Այս WP-ն նվիրված է մարդկային ռեսուրսների հզորացմանն ու զարգացմանը: Կիրականացվեն երեք տեսակի վերապատրաստումներ. ա) ԵՄ համալսարաններում նոր մոդուլների վերաբերյալ դասախոսական կազմի վերապատրաստում. բ) ուսանողակենտրոն կրթության, ինտերակտիվ մեթոդների և փորձի վրա հիմնված կրթության ուղղությամբ դասախոսական անձնակազմի վերապատրաստում հայաստանյան և ուկրաինական համալսարաններում. գ) ոչ դասախոսական անձնակազմի վերապատրաստում՝ նոր ստեղծված լաբորատորիաներում աշխատելու նպատակով:
WP4 – Ենթակառուցվածքների զարգացում
Այս WP-ն նվիրված է հայաստանյան և ուկրաինական համալսարաններում լաբորատոր ենթակառուցվածքների զարգացմանը: Սարքավորումների գնումը, տեղադրումը և օգտագործումը WP4-ի հիմնական գործողություններն են:
WP5 – Կարողությունների զարգացում
Այս WP-ն ծրագրի ամենամեծերից մեկն է: Հիմնական աշխատանքներն ու խնդիրներն են. նոր մշակված մոդուլների հիման վրա դասավանդման և ուսումնառության նյութերի ստեղծում և մշակում, հայաստանյան և ուկրաինական համալսարանների և պետական մարմինների կողմից վերանայված ուսումնական ծրագրերի հաստատում և մագիստրոսական նոր ծրագրի փորձնական հավատարմագրում/արտոնագրում:
WP6- Որակի ապահովում
Ծրագրում գործողությունների թափանցիկությունը և դերերի հավասարակշռությունն ապահովելու համար WP5-ը կառավարվում է այլ գործընկերոջ (Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում), այլ ոչ թե ՀԱԱՀ-ի կողմից: Որակի ապահովման թիմը (QAT) պատասխանատու է որակի ներքին ապահովման համար: Բացի այդ, արտաքին վարչական և ֆինանսական փորձագետները կօժանդակեն ծրագրի գնահատմանն ու որակի ապահովմանը:
WP7 – Ազդեցություն ու տարածում
WP7-ում նշված բոլոր գործողություններն ապահովում են ծրագրի թափանցիկությունը, վերջնական արդյունքների և գործընթացի իրազեկումը արտաքին և ներքին շահակիցների համար: WP7-ի շրջանակներում կստեղծվի ցանց ԵՄ, հայաստանյան և ուկրաինական համալսարանների և աշխատաշուկայի միջև, որը կապահովի ծրագրի կայունությունը:
Ասոցիացված (օժանդակող) գործընկերներ
Հայաստան
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- «Սևանի Իշխան» ՓԲԸ
Ուկրաինա
- «Պանչիշնի Միխայլո Օլեքսիյովիչ» ԱՁ
- «Վասիլենկո Ռոման Անատոլիովիչ» ԱՁ
- Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարարությանն առընթեր Ուկրաինայի հողերի բարելավման և ձկնաբուծության պետական գործակալություն
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]