Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի նոյեմբերի 16-ի հերթական նիստը մեկնարկեց ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներին պարգեւատրելով, մասնավորապես՝ Ուսանողական 22-րդ գիտաժողովին ակտիվ մասնակցության եւ իրենց գիտական զեկուցումներով աչքի ընկնելու համար։ Մրցանակները եւ հուշանվերները հանձնեց ֆակուլտետի դեկան, գ․գ․թ․ թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, որը վարում էր նիստը։
Պարոն Տեր-Գրիգորյանն ըստ արժանվույն գնահատեց հետազոտող ուսանողների կատարած աշխատանքը, իրեն բնորոշ ոճով՝ ոչ գերագնահատելով եւ ոչ էլ գունավորելով նրանց ստացած գիտական եւ հետազոտական արդյունքը։ Ֆակուլտետի դասախոսների եւ իրենց հավասարակից ուսանողների առջեւ դեկանի խրախուսանքին ու ծանրակշիռ գնահատականին արժանանալը զուտ հաճելի ու պարտավորեցնող լինելուց բացի, հետագայում ավելի լուրջ հաջողությունների հասնելու հիմք են նախապատրաստում։
Դեկան Տեր-Գրիգորյանը խրախուսական պատվոգիր եւ հուշանվեր հանձնեց նաեւ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի ավագ դասախոս Անահիտ Վարդանյանին՝ բարձր գնահատելով նրա երկարամյա վաստակը։
Խրախուսանքի այս գեղեցիկ արարողությունը դեկանի անձնական նախաձեռնությունն էր, որ ինքնին գովելի է եւ շատ բարձր գնահատվեց գործընկերներից։