Կյանքից հեռացել է անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Զավենի Նաղաշյանը:
Հովհաննես Զավենի Նաղաշյանը ծնվել է 1950թ. Երեւանում: Ավարտել է Ն.Կ. Կրուպսկայայի անվան դպրոցը: 1974թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը: 1974-1975թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1976-1984թթ. աշխատել է Համամիութենական հիգիենայի եւ թունաբանության ինստիտուտում, որպես գիտաշխատող: 1982թ. Կիեւի թունաբանության ինստիտուտում, որպես գիտաշխատող: 1982թ. Կիեւի թունաբանության եւ դեղաբանության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1984թ. աշխատանքի է անցել Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի թերապիայի ամբիոնում, զբաղեցնելով ասիստենտի, այնուհետեւ դոցենտի պաշտոնները: 1988-90թթ. եղել է անասնաբուժական ֆակուլտետի կուսակցական կազմակերպության առաջին քարտուղար:
Հ.Զ. Նաղաշյանը 1994թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, իսկ 2002թ. ստացել է պրոֆեսորի կոչում: 1988-1995թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության միացյալ շնաբուծարանում` որպես գլխավոր անասնաբույժ: 1994-2001թթ. զբաղեցրել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մակաբուծաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: 2001-2019թթ. ղեկավարել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Համաճարակաբանության եւ մակաբուծաբանության ամբիոնը:
Սկսած 1995թ. Հ.Զ. Նաղաշյանի ղեկավարությամբ կատարվել են անասնաբուժության տարբեր բնագավառներին վերաբերվող թեմաներ: Հեղինակ է ավելի քան 200 գիտական եւ 30 գիտահանրամատչելի հոդվածների, այդ թվում 25-ից ավելի մեթոդական ցուցումների, 16 գյուտերի, 2 դասագրքի, 4 ուսումնական ձեռնարկի եւ 2 ուսումնական ատլասի:
Հ.Զ. Նաղաշյանը հանդիսանում էր անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մեթոդական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի «Կենդանաբանություն» եւ ՀԱԱՀ-ի «Անասնաբուժություն» մասնագիտական խորհրդների անդամ, ղեկավարում էր ՀԱԱՀ-ի անասնաբուժության եւ անասնաբուժասանիտարական փորձաքննության գիտական կենտրոնը:
Պրոֆեսոր Նաղաշյանի ղեկավարությամբ պաշտպանվել է մեկ դոկտորական եւ վեց թեկնածուական ատենախոսություններ: