Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ

arman simonyan

Սիմոնյան Արման Ռոբերտի

տեխ.գիտ.թեկնածու, դոցենտ

Դեկանի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 331 սենյակ
  • (+374 95) 58 19 22, ներքին` 2-83, 2-73
  • [email protected]

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետն իրականացնում է մասնագետների պատրաստում և ծառայությունների մատուցում հանրապետության համար կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների նախագծումը, շահագործումն ու սպասարկումը, գյուղատնտեսական մթերքների միջազգային բեռնափոխադրումների իրականացումը, ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտության անցկացումը, տրանսպորտային ապահովագրության ասպարեզում անհրաժեշտ գործընթացների իրականացումը։
Ֆակուլտետի շրջանավարտ-ճարտարագետները, որպես մասնագետներ, գյուղատնտեսության ոլորտում ի զորու են կազմակերպելու դաշտային աշխատանքները, կիրառելու նոր տեխնոլոգիաները, ճիշտ ընտրելու գյուղատնտեսական տեխնիկան և այն ռացիոնալ ագրեգատավորելու տրակտորի հետ, ի վիճակի են այլընտրանքային էներգիան օգտագործելու ագրարային համալիրներում տեխնոլոգիական գործընթացներն ապահովելու նպատակով։
Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում պատրաստվող մասնագետները ներգրավվում են ջրամբարաշինության, ջրամատակարարման, մելիորատիվ համակարգերի նախագծման, կառուցման և շահագործման բնագավառներում։ Իրականացնում են այգիների ոռոգման կաթիլային համակարգերի նախագծում և տեղադրում։
Շատ է կարևորվում ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում, որի մասշտաբների ընդլայնման նպատակով ներկայումս համալսարանում հիմնվում է Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոն։
Ճարտարագիտական կրթական նոր մշակույթ է ձևավորվում. ուսանողների ներգրավվածությամբ ճարտարագիտական տեխնոլոգիաների մշակման նպատակով ստարթափերի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որի մեկնարկը սկսվելու է վերոհիշյալ կենտրոնի բացումից։
Ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են նաև հողաշինարարության, քարտեզագրության, անշարժ գույքի գնահատման և չափագրման բնագավառներում։

դեկանի տեղակալ

Վոլոդյա Լյուդվիկի Ասատրյան

ներքին` 2-73, (+374 95) 58 19 22
[email protected]

գործավար

Լոլիտա Գառնիկի Իսախանյան

ներքին` 2-73, (+374 95) 58 19 22
[email protected]

գործավար

Քրիստինե Դավիթի Շաղոյան

ներքին` 2-73, (+374 95) 58 19 22
[email protected]

դեկանի տեղակալ

Լիաննա Ռուբենի Հակոբյան

ներքին` 2-73, (+374 95) 58 19 22
[email protected]

գործավար

Վիկտորյա Աշոտի Շաղոյան

ներքին` 2-73, (+374 95) 58 19 22
[email protected]

Ֆակուլտետի պատմությունը

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետը ձևավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի նիստի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ նախկին Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ու Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների միավորմամբ:
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը կազմավորվել է 1942 թ.: Առաջին դեկանն է եղել Ա.Ա. Մաթևոսյանը: Հետագայում ֆակուլտետի դեկան են աշխատել Է.Ա. Մկրտումյանը, Ս.Ս. Սահակյանը, Զ.Ա. Մելքոնյանը, Գ.Գ. Աղաջանյանը, Հ.Վ. Մաքսապետյանը, Վ.Մ. Ատոմյանը, Գ.Մ. Կարապետյանը, Ծ.Ք. Քանքանյանը, Հ.Մ. Սարգսյանը: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո՝ 1994թ., Գյուղմեքենայացման և Հիդրոմելիորացիայի ֆակուլտետների միավորման արդյունքում ձևավորվեց Ճարտարագիտական ֆակուլտետը, որը տարբեր տարիների ղեկավարել են Հ.Մ. Սարգսյանը, Ա.Ջ. Աղասարյանը, Ն.Ա. Բազիկյանը, Ա. Մ. Եսոյանը:
Իսկ Հիդրոմելիորացիայի ֆակուլտետը կազմավորվել է 1951թ., Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում: Հետագայում ֆակուլտետը մի քանի անգամ վերակազմավորվել և առանձնացվել է Գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ֆակուլտետից: Ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարել է վաստակաշատ գիտնական և մանկավարժ, պրոֆեսոր Ս. Մ. Ղազարյանը, ապա Պ. Ս. Էֆենդյանը, Գ.Մ. Եղիազարյանը և Ա. Ա. Աղասարյանը:

Մասնագիտություններ ըստ 2022 թվականի կրթական ծրագրի

Մեքենասարքավորումների ճարտարագիտություն
Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն
Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ
Ճշգրիտ գյուղատնտեսություն
Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր

Մասնագիտութուններ

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
Հողաշինարարություն, հողային կադաստր
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
Կենսագործունեության անվտանգություն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 331 սենյակ
  • (+374 95) 58 19 22, ներքին` 2-83, 2-73
  • [email protected]