ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ապրիլյոթյան ուղերձը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի՛ գործընկերուհիներ, սիրելի՛ ուսանողուհիներ։

Այսօր՝ Մայրության եւ գեղեցկության տոնի օրը, ամփոփում ենք վերջին տասնամյակներին մեր երկրում արմատավորված ամենագեղեցիկ ավանդույթը՝ կանանց նվիրված միամսյակը։ Սակայն, զուտ որպես օրացուցային ժամանակահատված, միամսյակը ոչինչ չէր նշանակի, եթե ձեր գործընկերներն ու ընտանիքները ձեզ չգնահատեին մարդկային ու մասնագիտական արժանիքների համար։

Իմ աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում գործընկերուհիներս կարեւորագույն դերակատարություն են ունեցել գյուղատնտեսական արտադրության, գիտության ու կրթության բնագավառներում՝ ստեղծելով բարիք, գրանցելով գիտական նվաճումներ, կրթելով մասնագետների նորանոր սերունդների, ձեւավորելով ոլորտի քաղաքականություն, դրսեւորելով նվիրվածություն աշխատանքին ու թիմին։ Միշտ ոգեւորիչ են եղել նաեւ ուսանողուհիներիս բարձր առաջադիմությունն ու հասարակական ակտիվությունը։

Հարգելի՛ գործընկերուհիներ, սիրելի՛ ուսանողուհիներ, Ագրարային համալսարանի վերջին տարիների հաջողությունները հնարավոր չէին լինի առանց ձեր արտակարգ նվիրվածության, աշխատանքի եւ ուսման հանդեպ պատասխանատու վերաբերմունքի։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում, որ մշտապես սիրված ու գնահատված լինեք ձեր աշխատավայրում, ձեր ընտանիքներում, մեր հայրենիքում, որի առջեւ ծառացած մարտահրավերները կհաղթահարենք միասին։