Վկայականներ՝ ArcGIS pro և RS դասընթացի 2-րդ փուլի մասնակիցներին

gis armenia

Աշխարհատեղեկատվական համակարգերի եւ հեռահար զոնդավորման ArcGIS pro և RS դասընթացի 2-րդ՝ երկամսյա փուլն  ավարտվեց: Դասընթացը կազմակերպել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը, ֆինանսավորել՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը:

ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի 5 աշխատակից եւ մեկ ուսանող  օրերս ստացան դասընթացի ավարտական հավաստագրեր (պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, դոցենտ Ռուզան Ղազինյանը, ասիստենտներ Վահան Կոբելյանը եւ Նաիրա Ավետյանը, մասնագետ Արմինե Համբարձումյանը և 3-րդ կուրսի ուսանող Ռազմիկ Դանիելյանը): Հավաստագրերը հանդիսավոր կերպով հանձնվեցին ICARE կենտրոնում, որտեղ եւ իրականացվել էր դասընթացը: Հավաստագրերը հանդիսավոր կերպով հանձնեցին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ տեսակապով՝ Օհայոյի պետական  համալսարանի GIS դասընթացի պրոֆեսոր Մարկ Գիզլոն:

«Խորին  շնորհակալություն ենք  հայտնում կազմակերպիչներին, դասախոսներին եւ իհարկե դասընթացի օգնական Գոհար Շահինյանին՝ նվիրված եւ համբերատար աշխատանքի համար»,- ասում է Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի մասնագետ  Արմինե Համբարձումյանը: