Տեխասի A&M-ի սիրելի գործընկերներ եւ ընկերներ:
2000 թ. Տեխասի A&M համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ հաստատվեց օրգանական, հոգեւոր կապ՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տեսքով: Ձեր համալսարանի հոգեզավակն այսօր արդեն 21 տարեկան է եւ շարունակում է իր անխաթար երթը, մնալով անընդհատ զարգացող, ժամանակակից գյուղատնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների դրոշակակիրը Հայաստանում եւ տարածաշրջանում:
Մենք Ագրարային համալսարանում մշտապես բարձր ենք գնահատել ոչ միայն ԱՈՒԿ-ին, այլեւ ամբողջ համալսարանին Տեխասի A&M-ի ցուցաբերած էական օժանդակությունը ուսումնական պլանների բարեփոխման, դասավանդման եւ ուսումնառության մեթոդների արդիականացման, ակադեմիական նոր մշակույթի ներդրման գործում:
Գոհունակությամբ արձանագրում եմ, որ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է՝ նախանշելով հաջողության նոր պատմություններ, ուսումնական եւ գիտահետազոտական համատեղ աշխատանքի նոր սահմաններ ու նոր նվաճումներ:
Ագրարային համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Տեխասի A&M համալսարանի ամբողջ համակարգին՝ ցուցաբերած հսկայական օժանդակության համար: Հատուկ շնորհակալություն ԱՈՒԿ-ի հիմնադիր տնօրեն դոկտ. Դենիել Դանին եւ պրոֆ. Ջոն Նիքըլսին՝ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ունեցած անուրանալի պատմական դերի համար:
Շնորհավորում եմ Տեխասի A&M-ի ամբողջ համակարգին՝ 145-ամյակի աթիվ: Մաղթում եմ, որ Տեխասի A&M-ը շարունակի մնալ գյուղատնտեսական կրթության ու գիտության համաշխարհային առաջատարի իր դիրքերում:
Միասին առաʹջ:
Սիրով՝
Վարդան Ուռուտյան
ՀԱԱՀ ռեկտոր, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր