Միջազգային գիտամեթոդական գիտաժողով

0 Shares

Նովոսիբիրսկի Սիբիրի սպառողական համագործակցության համալսարանը (СибУПК) բոլոր դասախոսներին, գիտնականներին, ասպիրանտներին և մագիստրատներին հրավիրում է մասնակցելու 2020 թ.-ի ապրիլի 21-24-ին կայանալիք «Տեխնոլոգիաները կրթության մեջ – 2020» թեմայով Միջազգային գիտամեթոդական գիտաժողովին։
Գիտաժողովի նպատակը կրթական գործունեության մեջ օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաների ներկայացումն է և մանկավարժական փորձի ընդհանրացումը:
Գիտաժողովի մասնակիցների աշխատանքները քննարկելուց հետո պլանավորվում է գիտաժողովի նյութերից կազմել ժողովածու։ Ժողովածուի հրատարակումը նախատեսվում է 2020թ.-ի հունիսին։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 1-ն է։
Մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/document/d/0B5nX2IeQCQBcSXM2SEtieEF0OUpJNlF0NXU0X3JxbHRiWElB/edit