Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա թեմայով վերապատրաստման դասընթաց 2-4-րդ կուրսի ուսանողների համար

Նոյեմբերի 27-30-ը տեղի կունենա վերապատրաստման դասընթաց՝ «Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա» թեմայով։ Դասընթացը նախատեսված է 2-րդ-ից 4-րդ կուրսերի ուսանողների համար։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) develoPPP նախագծի շրջանակում իրականացվող վերապատրաստման դասընթացի համար կձեւավորվի երկու խումբ, սահմանափակ թվով՝ 10-12-ական մասնակիցներով, որոնք դասընթաց կանցնեն երկու օր՝ մեկական օր տեսական եւ գործնական պարապմունքների համար։ Տեսական մասը կանցկացվի 1-ին մասնաշենքի ընթերցասրահում, ժ․ 14։00-ին։ Գործնական մասը կանցկացվի Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կոլեկցիոն այգում։
Դասընթացը վարում է ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագործության գիտական կենտրոնի գիտաշխատող, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Բելլա Գրիգորյանը։
Գրանցման համար կարող եք դիմել Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկանատ։