Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 25-ին և հունիսի 28-ին տեղի են ունեցել քննարկում նախարարության և ԲՈւՀ-երի միջև՝ էկոլոգիական կրթության հարցերի վերաբերյալ։ Քննարկումը նպատակ ուներ պարզել ԲՈւՀ-երում էկոլոգիական ուղղվածության մասնագիտությունների, դրանց առնչվող առարկաների, ծրագրերի, օգտագործվող գրականության, ինչպես նաև դասավանդվող մեթոդիկայի առանձնահատկությունները։
Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը, նախարարության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և ԲՈւՀ-երի ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում կարևորվել է նախարարության և ԲՈւՀ-երի միջև համագործակցությունը և ԲՈւՀ-ական համակարգում էկոլոգիական ուղղվածությամբ ոլորտային մասնագետների պատրաստումը։
Լիանա Ղահրամանյանը ընդգծել է դասավանդվող առարկաներում օզոնային շերտի պահպանության վերաբերյալ թեմաների ներառման կարևորությունը, և պատրաստակամություն հայտնել թեմատիկ նյութեր տրամադրել ԲՈւՀ-երին։
Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և էկոկրթության բաժնի պետ Անահիտ Մուրադյանը ներկայացրել է էկոլոգիական կրթության և դաստիարակության շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխությունները։
ԲՈւՀ-երի ներկայացուցիչները հայտնլ են իրենց մտահոգությունները կապված ԲՈւՀ-երում էկոլոգիական կրթության խնդիրների հետ։ Նրանք նշել են, որ հետաքրքրությունը էկոլոգիական ուղղվածության մասնագիտությունների նկատմամբ նվազել է, որը արդյունք է դպրոցներում ոչ լիարժեք էկոլոգիական կրթության։
Քննարկման ավարտին ներկայացվել է առաջարկություններ երկկողմ համագործակցության զարգացման և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ։
Աղբյուրը: http://armozone.am/