Visegrad+ ծրագրի մոնիթորինգը ՀԱԱՀ-ում

Ս/թ սեպտեմբերի 30-ին Միջազգային կապերի դեպարտամենտը հյուրընկալեց Visegrad+ հիմնադրամի ծրագրի համակարգողներ Աննա Ադամչուկին և Եվա Մերենիկսին։ Նրանց այցի նպատակը ՀԱԱՀ-ի կողմից համակարգվող «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» ծրագրի մոնիթորինգն էր։ Հյուրերին ընդունեցին ՄԿԿԲ պրոռեկտոր Մ․ Մովսիսյանն ու ՄԿԴ պետ Գ, Համբարձումյանը։

Ծրագրի գլխավոր համակարգող Գ․ Համբարձումյանը հյուրերին ներկայացրեց ծրագրի նպատակները, իրականացված քայլերը, ծրագրի շրջանակներում տպագրված տեղեկատվական նյութերը, ֆինանսական ծախսերը և հետագա անելիքները։

Հյուրերի ուղղած հարցերը վերաբերում էին ինչպես ծրագրային հարցերին, այնպես էլ այն ռիսկերին, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի իրականացմանը։ Գ․ Համբարձումյանը նշեց, որ ընթացիկ ծրագրի շնորհիվ ՀԱԱՀ-ն ձեռք է բերել կայուն 3 գործընկերներ, որոնց հետ մինչ այդ ՀԱԱՀ-ն կամ չէր համագործակցել (Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան, Հարավային Բոհեմիայի համալսարան), կամ էլ համագործակցությունն ընդհատվել էր (Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում)։ Ուրախալի է, որ հատկապես առաձին երկու համալսարանների հետ ներկայումս իրականացվում են նաև փոքր հետազոտական ծրագրեր ևս, ինչը մեր բավականությամբ ամրագրվեց Visegrad+ ծրագրի համակարգողների կողմից։ Վերջիննես նաև փաստեցին, որ սկնկալում են նոր ծրագրային առաջարկներ ՀԱԱՀ-ից։

Հիշեցնենք, որ ներկայումս ՀԱԱՀ 5 փորձագետներ, ովքեր հեռավար եղանակով վերապատրաստվել են փափուկ հմտությունների ուղղությամբ, մշակում են համապատասխան մոդուլային ծրագրերը, որոնք մյուս տարվանից կդասավանդվեն մեր համալսարանում բացվող նորաստեղծ կենտրոնում։