Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այն Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագիծն է, որն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Gateway Armenia ՀԿ-ի աջակցությամբ։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Ռաֆայել Գեւորգյանը, պաշտոնատար [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտ& Մարգարյան Կարեն Արմենի Ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին [email protected] Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտ Կրթություն և վերապատրաստում 2007 - 2016 թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը 2016 - 2019 թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը 2019 - 2023 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի [...] Read More
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը գործնական պարապմունք անցկացրեց դասախոսական համակազմի համար՝ հաղորդակցության ակադեմիական խնդիրներին նվիրված: Բանախոսը թեեւ դասավանդում է տարբեր բուհերում, բայց իրեն իսկական ագրարայինցի է համարում, քանզի աշխատանքային առաջին քայլերը, փոխանակման ծրագրերին մասնակցելու առաջին՝ շատ կարեւոր, անգնահատելի փորձառության հնարավորությունները այստեղ են տրվել: Լսարանային վարք, խոսք-տեքստ-ենթատեքստ, ժեստեր [...] Read More
Քոլեջի եւ համալսարանի ուսխորհուրդների մշակույթի հանձնաժողովներն էին համատեղ նախաձեռնել «Հայրենիք» վերտառությամբ հրաշալի նախապատրաստված միջոցառումը: Կարինե Զարգարյանը, Լիանա Լազարյանը, Վոլոդյա Տոնականյանը ինքնուրույն մտահղացել- գրել էին սցենարը, որը վերջում աչքի էր անցկացրել հայերենի դասախոս Էմմա Մխեյանը: Երիտասարդների նախաձեռնողականությունը առինքնող հատկանիշ է, ամենաբարձր դրվատանքի արժանի, հատկապես, որ ամեն ինչ մատուցվեց ճաշակով, չափի ճշգրիտ զգացողությամբ, նրբանկատորեն: Փոքրիկ մանրապատումներ, սեփական [...] Read More
Նոյեմբերի 10-ին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրի երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողները ուսումնաճանաչողական այց կատարեցին «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ։ Ուսանողներին ուղեկցում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտներ Էլինա Գրիգորյանը, Գրետա Իսկանդարյանը եւ Արմեն Սոլոմոնյանը։ Ընկերությունում ագրարայինցիներին դիմավորեց գործարանի գինեգործ Ղեւոնդ Պետրոսյանը, որի գլխավորությամբ կատարեցին շրջայց ամբողջ գործարանում, ինչպես նաեւ [...] Read More
Եւրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ նոյեմբերի 8-10-ը Ագրարային համալսարանում անցկացրեց «Սառնարանային պահպանման նախագծման եւ զարգացման դասընթաց, որին մասնակցեցին 12 ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ Լոռու, Տավուշի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերից: Երկու օր տեսական, մեկ օր գործնական դասընթացի ընթացքում ֆերմերները ծանոթացան արհեստական սառեցման ֆիզիկական հիմունքներին, գոլորշա-կոմպրեսորային սառնարանային մեքենայի իդեալական [...] Read More
ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող համագործակցության շրջանակում հոկտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 10-ը ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը հյուրընկալել էր գերմանական գործընկեր համալսարանի ուսանողներ Մարիամ Սարգսյանին, Լիանա Աթանեսյանին եւ Մանյա Անտոնյանին: Նրանք «Ագրարային մենեջմենթ» ծրագրի մագիստրանտների համար անցկացրեցին սեմինարներ «Տնտեսագիտական ինֆորմատիկա՝ ներառյալ սոցիալական հետազոտության էմպիրիկ մեթոդներ», «Գյուղարտադրության էկոնոմիկա», «Ձեռնարկությունների [...] Read More
ՀԱԱՀ Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին` ժամը 13։30-ին, տեղի կունենա հանդիպում-քննարկում «Ակադեմիական հաղորդակցության էթիկա» թեմայով։ Բանախոսը փ.գ.թ., դոցենտ, հաղորդակցման դասընթացավար Արուսյակ Ղարիբյանն է: Բանախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝ հաղորդակցման էությունը, կառուցվածքը, հաղորդակցման խոչընդոտները, ակադեմիական հաղորդակցման բնույթը, գործառույթները, ակադեմիական հաղորդակցման էթիկական տեսանկյունները, արդյունավետ ակադեմիական հաղորդակցման սկզբունքները : Թիրախային լսարան՝ դասավանդողներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, թեմայով հետաքրքրված [...] Read More
Դասավանդման և վերապրաստման հնարավորություն Ռուսեի Անջել Կնչևի անվան համալսարանում (Բուլղարիա) Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ Ռուսեի Անջել Կնչևի անվան համալսարանում (Բուլղարիա) դասախոսելու և վերապատրաստվելու և միաժամանակ 2024 թ․ ապրիլի 22-26-ը “SECOND NATIONAL SCIENTIFIC-PRACTICAL CONFERENCE DIGITAL TRANSFORMATION OF EDUCATION – ISSUES AND SOLUTIONS, ASSESSMENT AND ACCREDITATION” խորագրով համաժողովին […]
Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) դասախոսելու եւ վերապատրաստվելու, միաժամանակ 2024 թ․ ապրիլի 22-26-ը «Կրթության թվային փոխակերպում երկրորդ ազգային գիտագործնական խորհրդաժողով – խնդիրներ եւ լուծումներ, գնահատում եւ հավատարմագրում» խորագրով համաժողովին մասնակցելու համար։ Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր համաժողովի ընթացքում կներկայացնեն հոդված կամ զեկույց։ Մրցույթին [...] Read More