Նորություններ

Ագրարային համալսարանում ավելացել է դասախոսների թիվը

2024 թվականին, ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը լրջորեն բարելավել է ուսանողների ընդունելության ցուցանիշը՝ նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ ապահովելով 67 տոկոսով ավելի ուսանողների համալրում։ Այս էական դրական զարգացումը չէր կարող ազդեցություն չունենալ նաեւ դասախոսական կազմի համալրման ցուցանիշի վրա։ Այսպես՝ 2024 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀԱԱՀ-ում աշխատանքի է ընդունվել 22 նոր դասախոս, իսկ 24 դասախոսի [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի Ամանորի եւ Սուրբծննդյան ուղերձը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ։ 2024 թվականը մեր համալսարանի` մեր մեծ ընտանիքի համար եղել է դժվարությունների հաղթահարման, բարեփոխումների տրամաբանական շարունակության եւ երկար սպասված դրական փոփոխությունների տարի։ Աներկբա են մեր հաջողությունները կրթության որակի շարունակական բարձրացման, կարգապահության ու պատասխանատվության հարցերում առաջընթացի, գիտական ասպարեզում ցանկալի ազդեցության, առավելեւս՝ ուսանողական համակազմի՝ վերջին տարիների համար աննախադեպ համալրման ուղղություններում [...] Read More

Ագրարայինը վաստակած ուրախությամբ է ճանապարհում 2024-ը եւ դիմավորում 2025-ը․ տարեմուտի կոչունք

Դեկտեմբերի 26-ին համալսարանի շքասրահը տոնական հարդարանքի, սրտաբաց ժպիտների եւ վաստակած ուրախության վայր էր դարձել պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ անձնակազմերի, ուսանողների համար։ Ագրարայինցիները երախտագիտությամբ են ճանապարհում դժվարությունների, բայց նաեւ լուրջ հաջողության եւս մեկ էջ թերթած 2024-ը եւ առավել մեծ սպասումներով դիմավորում գալիք տարին։ Ներկաներին ջերմորեն ողջունեց ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ «Անկասկած է, որ 2024 թվականին մեր համալսարանի [...] Read More

Ագրոնոմիական ֆակուլտետի ասպիրանտ-հայցորդները ներկայացրեցին տարեկան հաշվետվությունները

Դեկտեմբերի 25-ին կայացավ Ագրոնոմիական ֆակուլտետի գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը: Ներկաները նախ լսեցին ֆակուլտետի ասպիրանտների եւ հայցորդների տարեկան հաշվետվությունները, ծանոթացան նրանց կատարած աշխատանքներին: «Կենսաքիմիա» մասնագիտության հայցորդ Հասմիկ Գրիգորյանը հետաքրքրիր ուսումնասիրություններ էր իրականացրել՝ փորձելով պարզել մակարդների ազդեցությունը խոզամսի կենսաքիմիական ցուցանիշների եւ աղադրման գործընթացի վրա: Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մոնիկա [...] Read More

Ատեստավորում. Մասնագիտական հմտությունները եւ կարողությունները ավելի խոր ու հիմնավոր դարձնելու մտայնությամբ

Օրերս առաջին անգամ անցկացվեց նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների պարտադիր ատեստավորում չորս ուղղությամբ՝ գյուղատնտեսություն, ոսկերչություն, ՏՏ եւ խոհարարություն: Այս ասպարեզներում ներգրավված 361 դասախոսի համար ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ վերապատրաստման դասընթացներ էին կազմակերպվել: Ատեստավորմանը ներկայացել է 310 հոգի, որոնց 89 տոկոսը հաղթահարել է նվազագույն շեմը: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջից [...] Read More

Ուսանողը պետք է համոզված լինի գնահատականի անաչառության մեջ․ ռեկտորատի տարեվերջյան նիստը

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ ռեկտորատի այս տարվա վերջին նիստը մեկնարկեց գիտական քարտուղար Գայանե Ավագյանի՝ նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին հաղորդմամբ․ չկատարված որոշումներ չկան։ Հեռակա ուսուցման համակարգում ուսումնական գործընթացի եւ կիսամյակային քննությունների կազմակերպման վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները եւ Սիսիանի ու Վանաձոր մասնաճյուղերի տնօրենները։ Զեկուցումներից պարզ դարձավ, որ քննություններն, ընդհանուր առմամբ, ընթանում են բնականոն [...] Read More

AFISHE նախագծի հերթական հանդիպումը․ հաշվետվողականություն եւ պլանավորում

2024 թ․ դեկտեմբերի 3-5-ը Պորտոյի համալսարանը հյուրընկալեց Եւրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE Էրազմուս+ ՀԳ2 (Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում Ուկրաինայում․ կրթությունից դեպի էկոլոգիա) նախագծի 4-րդ աշխատանքային հանդիպումը՝ ծրագրի առանցքային արդյունքները, առկա մարտահրավերները եւ պլանավորվող գործընթացները քննարկելու նպատակով։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում էին նախագծի համադրող, Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը [...] Read More

Հաքաթոն. մեր նպատակը ավելի հավակնոտ է, քան մրցանակային տեղ նվաճելը

Դեկտեմբերի 19-22-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ «Գործնական հմտությունների կատարելագործում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել հաքաթոն, որին մասնակցել է երկրի տարբեր բուհերի 110 ուսանող, 22 խմբով: Մեր համալսարանը ներկայացնում էին՝ Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն մասնագիտության 3-րդ կուրսեցիներ Դավիթ Գեւորգյանը, Ալեքսանդր Պիրոեւը, Արեն Չոբանյանը, Հայկ Ղուկասյանը, Հողշին-4-ից Գոռ Մրտեյանը, Ագոբիզնես եւ ֆինանսներ-2-ից Վոլոդյա Բադալյանը, [...] Read More

ՀԱԱՀ թիմի հանդիպումները Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում՝ LISS24 ծրագրի շրջանակում

Տարեսկզբին մեկնարկած LISS24 («Սովորեք-նորարարեք-վաճառեք-հաջողեք») նախագիծը իր հերթական հագեցած հանդիպումն էր կազմակերպել ծրագիրը համակարգող բուհերից մեկում՝ Իսպանիայի պոլիտեխնիկական համալսարանում (UPV): Եռօրյա դասընթացին մասնակցել է ՀԱԱՀ LISS24 թիմը՝ Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, LISS24  ծրագրի ՀԱԱՀ համադրող Արթուր Ալթունյանը, Ագրոբիզնեսի կառավարման եւ  քաղաքականության ամբիոնի դասախոս, LISS24  ծրագրի մասնագետ Հասմիկ Գեւորգյանը, Մեքենասարքավորումների ճարտարագիտություն եւ տեխնիկական անվտանգություն ամբիոնի դասախոս,  LISS24  ծրագրի մասնագետ Արմեն [...] Read More

«Լավագույն ուսանող» մրցույթում Երվանդ Արսենյանն արժանացել է 3-րդ մրցանակի

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Երվանդ Արսենյանն արժանացել է 3-րդ մրցանակի՝ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման ամենամյա «Լավագույն ուսանող» մրցույթի «Ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն) անվանակարգում։ Միջին որակական գնահատականից բացի, մրցույթում հաշվի են առնվում նաեւ ուսանողի գիտահետազոտական եւ հասարակական ակտիվությունը։ Երվանդը մասնակցել է մի [...] Read More