«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ-ի սեպտեմբերի 22-ին, 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին [...] Read More
Չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքը երկրի բուհական շենքերից ամենաանթերին ու առինքնողն է, որի մեջ խտացել են հայ ճարտարապետության լավագույն գծերը, առանձնահատկությունները: Լուսանկարում ձախից ՀԱԱՀ առաջին մասնաշենքի ճարտարապետ, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Սամվել Սաֆարյանն է: Նրա ստեղծագործ մտքի արդյունք են նաեւ [...] Read More
Այսօր, սեպտեմբերի 14-ին, ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մագիստրանտներին շնորհավորեց ու բեղուն աշխատանք մաղթեց ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը: Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա կրթական ծրագիրը նոր է եւ էապես տարբերվում է նախորդ համանմաններից: Դեկանը ներկայացրեց պարտադիր եւ կամընտրական դասընթացները, որոնք պետք է ուսումնասիրեն երիտասարդները: Դասերը տեղի են ունենալու երեկոյան՝ 18:30-ից սկսյալ, որ կարողանան [...] Read More
Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ա.Կ. Գրուպ («Տանիք Վայք» խումբ) ընկերության տնօրեն Արման Կոստանյանը գործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագրի համար հիմք են ծառայել գիտական, կրթական եւ խորհրդատվական ուղղություններով համալսարանում ընթացող բարեփոխումները եւ նշված ընկերության՝ ոռոգման եւ ջրամատակարարման ոլորտներում իրականացվող նախագծային, շինարարարական աշխատանքների փորձը եւ զարգացման հեռանկարները: Փոխշահավետ գործակցությանը միտված հուշագրով [...] Read More
Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունից հայտնում են, որ ՀԱԱՀ առկա ուսուցմամբ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա դասացուցակները պատրաստ են։ Ըստ ֆակուլտետների, կուրսերի եւ մասնագիտությունների դասացուցակներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ Քոլեջի առաջին կուրսի դասացուցակը պատրաստ կլինի շատ շուտով: Read More
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամի(FAST), ICARE հիմնադրամի եւ, Նեյշն ին էքշն հարթակի համատեղ ImpactAIM-ANAU AgriTech Accelerator ծրագիրը հասել է ստարտափ խմբերի եւ գաղափարների ձեւավորման ու մշակման՝ ներկա փուլի համար նախանշված ուղենիշին: Այս հանգրվանին նախորդել է ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի հիմնադրումը 2019թ.-ին եւ վերապատրաստման 10-շաբաթյա նախապատրաստական փուլը, որի ընթացքում 44 [...] Read More
Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար: Դասերի մեկնարկը. Բակալավրի առկա կրթական ծրագրով սովորող 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կուրսերի, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի (քոլեջ) և առկա մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողների համար դասերի մեկնարկը սեպտեմբերի 15-ից [...] Read More
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ռեկտորատի այս տարվա առաջին նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Նիստի սկիզբը նշանավորվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմամբ. այդ նպատակով ռեկտորատի նիստին ներկա էր ՇՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Պարոն Ուռուտյանը, ներկաներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց պարոն Թոքմաջյանին` ՀԱԱՀ պատվիրակության` Արցախ կատարած վերջին այցը բարձր մակարդակով կազմակերպելու [...] Read More
Գեւորգը մանկուց անասնաբույժ հոր հետ լինում էր ֆերմաներում, հիացմունքով հետեւում էր հոր աշխատանքին, որի շնորհիվ բուժվում եւ երկրորդ կյանք էին ստանում կենդանիները: Այնպես որ, դպրոցն ավարտելիս մասնագիտության ընտրության հարց բոլորովին չէր ծագել: Ուսանողական տարիներին լինում էր ֆերմերային տնտեսություններում, աջակցում, օգնում էր մասնագիտական խնդիրներ ծագելիս: Բայց բուհն ավարտելուց հետո տեւական ժամանակ աշխատանք գտնել չէր կարողանում: Գեւորգը [...] Read More
ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման /զեղչի/ համար սույն թվականի Սեպտեմբերի 11-ից մինչև Հոկտեմբերի 10-ը ներառյալ դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող [...] Read More