Միջազգային գիտական-գործնական համաժողով

кубанский государственный аграрный университет

Կուբանի պետական ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտական-գործնական համաժողովի՝ «Բանջարաբուծության մեջ նորարարություն կիրառելու պրակտիկան» թեմայով։ Համաժողովը տեղի կունենա 2021թ-ի հունիսի 23-ին հեռավար եղանակով Cisco Webex հարթակում։

Համաժողովին կարող են մասնակցել․

– Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների գյուղատնտեսական համալսարանների դասախոսներ և հետազոտողներ

– Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների գյուղատնտեսական համալսարանների ուսանողներ և ասպիրանտներ.

– բանջարեղենագործներ:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է հետևյալ փաստաթղթերը ուղարկեն [email protected] էլ․ հասցեին, թեմայի բաժնում նշելով՝ «Заявка на конференцию»․

  1. Հոդված՝ կազմված ըստ պահանջների- https://drive.google.com/file/d/1FyRKoX6T0cxYcburGBezVwy7_Z1lhyC2/view?fbclid=IwAR1s9fBgP8ULPTc57KDWg4ILI8bknSX_7RWKN-s5YIiMHfAGqOpmF2hYHwM
  2. Մասնակցության հայտ- https://drive.google.com/file/d/1bCckI8Hdjtix3xzXeIQiGmie8grEsZhL/view?fbclid=IwAR12_fChYr97fu4GNqQgIxJOjdcqSO_kOVUt_9jm0_nfbjIwMIdg4TJxECY
  3. «Հակապլագիատի» ստուգման արդյունքների մասին հաշվետվություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 15-ը։

Մանրամասներ՝ https://drive.google.com/file/d/1v2O0uQSiZrps-Mgn4X-3cRYGKFMGZt6c/view?fbclid=IwAR0mrl_iiRjcxadn4HNotgHSt238l60qUk9LeUrzgS-YmpSdUkeFgqq9BbE