Արդեն գործող ավանդույթի համաձայն այս տարի ևս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ, ENIC Armenia) դեկտեմբերի 23-ին կազմակերպեց օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ հերթական դասընթացը: Այն վերաբերում էր փախստականների որակավորումների ճանաչմանը, քաղաքականությանը և պրակտիկային։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենի պետ Գարեգին Համբարձումյանը։ Փախստականների որակավորումների ճանաչումը հատկապես վերջին տարիներին համարվում է ժամանակակից կրթության ամենամեծ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ.-ի հունվարի 12-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային [...] Read More
Գալիք կիսամյակում ՀԱԱՀ-ում կյանքի կկոչվի եւս մեկ նորարարություն՝ կապված մագիստրոսական կրթության եւ հետազոտական աշխատանքների բարելավման հետ։ Որպես փորձնական ծրագիր համալսարանում նախատեսվում է ուսուցանել Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում մոդուլը։ Դրան սկզբնապես մասնակցելու են Սննդամթերքի անվտանգություն եւ Ագրոբիզնես եւ ֆինանսներ կրթական ծրագրերի մագիստրանտները։ Մոտավորապես 6 ամիս տեւողությամբ ծրագրի ընթացքում մագիստրանտները կծանոթանան հետազոտություն կատարելու մեթոդաբանությանը, գրականության [...] Read More
Դեկտեմբերի 23-ին ռեկտորատի նիստերի դահլիճում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը ստորագրեցին «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում համագործակցության ձեւաչափ մասին» վերտառությամբ հուշագիր: Նախագիծն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Հուշագրի ստորագրումից առաջ նախագծի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան նախագծի երկու՝ ագրոտեխնիկական [...] Read More
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման (case study) միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 04/2021թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի 5-րդ կուրսում [...] Read More
Համաձայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի, «Գինու ոլորտում դուալ մասնագիտական կրթական ուսուցման (ՄԿՈՒ) ծրագրի մշակում» նախագծի շրջանակում համալսարանի մասնագետները խորհրդատվական ծառայություն կմատուցեն նշված ոլորտում: Նախագիծն իրականացվելու է մինչեւ 2021թ. հուլիսի վերջ՝ GIZ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նախագծի նպատակն է մշակել դուալ ՄԿՈՒ երկարաժամկետ կրթական ծրագիր, որը [...] Read More
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և անասնաբուժասանիտարական փորձագետ, [...] Read More
Երկրում հայտարարված եռօրյա սգո երկրորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, ՀԱԱՀ ռեկտորատի անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ ՀԱԱՀ պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց համալսարանի զոհված ուսանողների եւ շրջանավարտների շիրիմներին եւ անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողին։ Եռաբլուր այցելությունից առաջ, օրվա առաջին կեսին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը մեկնել [...] Read More
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ գործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի մասնագետների ուժերով իրականացվել է վերջին տասնամյակում ՀՀ-ում պարենի հեռանկարային արժեշղթաների վերաբերյալ իրականացված հետազոտությունների ուսումնասիրություն և համադրություն, որի արդյունքների ներկայացմամբ օրերս հանդես եկավ ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Արդյունքները ներկայացվեցին Microsoft Teams Meeting առցանց հարթակում՝ ՊՀԿ, ՀԱԱՀ հետազոտող թիմի և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ [...] Read More