Նորություններ

«Ագրարային մենեջմենթ» ծրագրի բոլոր վեց ուսանողները դարձան Վայհենշտեֆանի մագիստրանտներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի  միջև գործող միջբուհական գործակցային համաձայնագիրը ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար գերազանց հնարավորություններ է ստեղծում թե փորձուսուցման եւ թե ուսումը գործընկեր համալսարանում շարունակելու առումով: «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոյանը ուրախությամբ հաղորդեց հերթական լավ լուրը. այս տարվա հունիսին մրցութային հիմունքներով [...] Read More

Թիկունքն՝ ամուր. Ուսանողական խորհուրդը շարունակում է հանդես գալ նոր նախաձեռնություններով

Արդեն առիթ ունեցել ենք գրելու մեր ուսանողների գովելի նախաձեռնությունների մասին: Նրանք հավաքում են առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ ուղարկում առաջնագիծ՝ հայրենի հողը արյամբ պահող զինվորին: Երիտասարդները հաստատակամ են՝ այս գործընթացը կշարունակվի մինչեւ պատերազմի հաղթական ավարտը: Օրերս ուսխորհուրդը հանդես եկավ մի նոր նախաձեռնությամբ՝ թղթի թափոններ հավաքեցին: Սա էլ պատերազմի հաղթական ավարտը մոտեցնող մի ճանապարհ է: Ասում են՝ [...] Read More

Ռեկտորատի նոյեմբերյան նիստ՝ հերթական բաց քննարկում

Ռեկտորատի հերթական նիստը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 2-ին, Zoom հարթակով։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստի վարումը սկսեց՝ Ագրարայինի հանրույթի անունից ցավակցություն հայտնելով համալսարանի՝ Արցախում զոհված ուսանողների ընտանիքներին, ինչպես նաև մեր աշխատակիցներին, ում զավակները զոհվել են Արցախյան հայրենական պատերազմում։ Կորստի ցավը բոլորինս է։ Ըստ օրակարգի, քննարկվեցին 2020-2021 ուստարվա ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխմանը, 2019-2020 ուստարվա առարկայական և [...] Read More

Նա մի զարկն էր մեր կռվի. Շտապում էր օգնել բոլորին

Հիմա էլ շտապեց… Շտապեց կամավորագրվել պատերազմի հենց առաջին օրերին: Ժամկետային ծառայության ժամանակ գնդացրորդ էր եղել: Օրհասի պահին անմիջապես վճռեց՝ այնտեղ իր կարիքը շատ կլինի: Յուրի Օհանյանը ավարտել է ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը, սովորում էր հեռակա համակարգում, սննդամթերքի փորձաքննություն մասնագիտացմամբ: Մայրը՝ Նելլի Խաչատրյանը նույն վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհիներից է: Սիրված, գնահատված մանկավարժ, որ անդադար աշխատում է [...] Read More

Նա մի զարկն էր մեր կռվի․ նորօրյա հերոս՝ Նորայր Արտեմյան

ՀԱԱՀ Կենսագործունեության անվտանգության ամբիոնը խորը վշտով հայտնում է, որ Արցախյան հայրենական պատերազմում, իր անունը փառքի լուսապսակով հավերժացնելով՝ զոհվել է Նորայր Արտեմյանը՝ ՀԱԱՀ Կենսագործունեության ամբիոնի դոցենտ Ռոբերտ Արտեմյանի եւ ՀԱԱՀ Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի աշխատակից Աննա Ստեփանյանի 19-ամյա որդին։ Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուտետի առաջին կուրսի ուսանող Նորայրը Հայոց բանակում իր [...] Read More

MAX և BEP ծրագրակազմերը և դրանց կիրառությունը. TOPAS-ի նորամուծություններից

Համագործակից համալսարաններին աջակցելու և ցանցային գործողությունների հետագա զարգացման համար մեր գործընկեր Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանը (ՎԿԳՀ) նախաձեռնել է տարածաշրջանային գյուղատնտեսական տվյալների հավաքման եւ մշակման գործընթաց։ Ձեւավորվող տվյալների շտեմարանը կոչված է աջակցելու համագործակից համալսարաններում, այդ թվում ՀԱԱՀ-ում Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի դասավանդմանը, որն էլ իր հերթին նախատիպ կարող է հանդիսանալ համալսարանի մյուս տնտեսագիտական մասնագիտությունների համար: [...] Read More

Միջազգային գիտաժողով․ պարենային ապահովմամբ աջակցենք հայրենիքի պաշտպաններին

ՀԱԱՀ ԲՄՎՏ ամբիոնի դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, դասախոս Ստելլա Հովսեփյանը եւ ԱՄՎՏ ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը մեր համալսարանը ներկայացրել են հոկտեմբերի 21–ին Կ․Գ․ Ռազումովսկու անվան Մոսկվայի տեխնոլագիաների եւ կառավարման պետական համալսարանի նախաձեռնությամբ տեղի հոկտեմբերի 21-ին կայացած միջազգային գիտա-գործնական խորհրդաժողովում: «Սննդային կենսատեխնոլագիաներ․ Արդյունաբերություն 4․0-ի համար կադրերի պատրաստման նորարարական լուծումներ» խորագրով խորհրդաժողովին մասնակցում էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ՌԴ [...] Read More

Նա մի զարկն էր մեր կռվի. էպիկական կերպար Դավիթը

Դավիթն ինչով զբաղվեր, որտեղ էլ լիներ, անմրցակից առաջնորդ էր՝ ընկերներին համախմբող, ցանկացած անհամաձայնություն-տարաձայնություն հարթող, արարող, միակամության մթնոլորտ ստեղծող: Եւ բնավ պատահական չէ, որ այն տարիներին, երբ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահն էր, Դավիթ Բաղդասարյանը միշտ հաղթող էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների ժամանակ: Գերազանց էր սովորում: Վայելում էր դասախոսների եւ ընկերների անվերապահ հարգանքն ու [...] Read More

Ձեր ձայնը՝ ընդդեմ բռնության եւ հանուն համամարդկային արժեքների. ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի կոչը միջազգային գործընկերներին

Հարգելի գործընկերներ եւ ընկերներ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար հոբելյանական 2020թ․-ին մենք պատրաստվում էինք մեծ շուքով նշել համալսարանի հիմնադրման 90-ամյակը։ Ցավոք, նախ COVID-19-ը, իսկ հիմա նաեւ Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմը խառնեցին մեր ծրագրերը: Հինգերորդ սերնդի այս պատերազմը, որը սկսվեց 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի եւ Միջին Արեւելքից հազարավոր վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայով, ստեղծել [...] Read More