Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի շրջանավարտներ։ Նշանակալի օր է ձեզ համար․ դուք հրաժեշտ եք տալիս վարժարանին, ձեր ուսուցիչներին ու ընկերներին եւ ոտք դնում հասուն կյանքի շեմ։ Այս կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մանկավարժներին, ծնողներին եւ մաղթում, որ այսօրը վերածվի յուրօրինակ տոնի, անշուշտ՝ հարազատ միջավայրին հրաժեշտ տալու պահերին բնորոշ փոքր-ինչ տխուր զգացումով։ [...] Read More
Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսական քոլեջների շրջանավարտները հնարավորություն ունեն որոշ մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների կրթությունը շարունակելու Ագրարային համալսարանում՝ համապատասխան կամ իրենց ստացած մասնագիտությանը մոտ մասնագիտությամբ: Օրերս Ագրարային համալսարան էին այցելել Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշեւի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ ծանոթանալու մասնագիտական կրթությունը երկրի միակ ագրոպարենային ոլորտի բուհում շարունակելու հեռանկարներին: ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը [...] Read More
Երեկ՝ մայիսի 22-ին, տեղի ունեցավ Ագրարային Ճարտարագիտության ֆակուլտետի «Գյուղատնտեսական մեքենայացում, մեքենաներ եւ սարքավորումներ» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, հանձնաժողովի անդամ Արթուր Մինասյանը, Մեքենասարքավորումների ճարտարագիտության եւ տեխնիկական անվտանգության ամբիոնի վարիչ Մարինա Բարսեղյանը, դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը նշեցին, որ շրջանավարտների թեմաները բավական արդիական են եւ միտված են գյուղատնտեսությունում նորամուծությունների ներդրմանը։ Նրանք համոզված [...] Read More
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը հանդիպել են «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադարամի կրթաթոշակառու ուսանողների հետ՝ պարոն Քեն Կակոսյանի հետ մայիսի 29-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ։ Հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` հինգ մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) բնակվող ուսանողներին, որով փոխհատուցվում [...] Read More
ՀԱԱՀ-ն փնտրում է ագրոանտառագիտության ոլորտի միջազգային փորձագետի, որը «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում համալսարանին կաջակցի երկրում ագրոանտառաբուծական տեղամասերի զարգացման հայեցակարգի եւ անտառկառավարման պլանի մշակման գործում։ Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունից ֆինանսավորվող FORACCA 10-ամյա նախագիծը, որը մեկնարկել է մարտ ամսին, իրականացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը [...] Read More
Այսօր՝ մայիսի 21-ին, «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» բակալավրական կրթական ծրագրի ավարտական կուրսեցիները պաշտպանեցին ավարտաճառերը: Բոլոր թեմաներն էին արդիական, իրական խնդիրների բացահայտմանն ու լուծման ուղիներին միտված: Երիտասարդները հրաշալի աշխատանքներ էին կատարել, եւ այս հարցում մեծ է եղել աշխատանքային կիսամյակի դերը, որի շնորհիվ լսարաններում սերտած ճշմարտություն-օրինաչափությունները միս ու արյուն էին ստացել մասնագիտությամբ աշխատելու [...] Read More
Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագիրը կարեւոր հարթակ է ակադեմիական անձնակազմի կարողությունների շարունակական զարգացման եւ փորձի փոխանակման համար։ Այս անգամ միջազգային հարթակում դասավանդելու փորձառությունս իրականացրեցի Մալթայի արվեստների, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջի (MCAST) Կիրառական գիտությունների ինստիտուտում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լսարանն Առողջապահական գիտություններ կրթական ծրագրում ուսումնառող բակալավրիատի ուսանողներն էին, դասախոսության թեմաներն ընտրվել էին թիրախավորված, որոնց շրջանակը [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2024-2025 ուստարում 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։ Դիմելու ընթացակարգ՝ https://drive.google.com/drive/folders/1gZD9aAnkOZDlhADbPAGVqz3WSps-TBiw?usp=drive_link Վալյադոլիդի համալսարանի բաժիններ՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply Վերջնաժամկետն է 2024 թ․ [...] Read More
Երեկ՝ մայիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալեց Ճապոնիայի ֆինանսների խորհրդարանական փոխնախարար Շինդո Կանեհիկոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, փոխնախարարի գրասենյակի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության պատասխանատուներ, ՎԶԵԲ Ճապոնիայի գրասենյակի տնօրեն Հիկի Շիգետոն։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ճապոնացի գործընկերների [...] Read More
Էրազմուս+ ծրագրի շրջանակում Պորտուգալիայի համալսարանների հետ համագործակցությունը տարիների հաջող աշխատանքի արդյունք է: Հերթական հյուրը՝ Ռութ Մաթոսը Էվորայի համալսարանի պրոֆեսոր է եւ մայիսի 15-16-ին ագրիթեք սրահում հանդես եկավ դասախոսություններով՝ նվիրված քաղաքային կանաչ միջավայրի կազմակերպման խնդիրներին: Ուրբանիզացիան ժամանակակից-համընդգրկուն խնդիր է, եւ որքան էլ մեծ բնակավայրերը տարբերվեն իրենց աշխարհագրական դիրքով, կլիմայով, յուրաքանչյուր ժողովրդի մշակութային առանձնահատկություններով, միեւնույնն է կան [...] Read More