Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտ& Սարե Գալստյան Ծնվել է՝ 2000 թվականի հուլիսի 8-ին [email protected] Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտ Կրթություն և վերապատրաստում 2022 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մագիստրատուրա՝ «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» մասնագիտությամբ 2017 թվականին ընդունվել և 2022 թվականին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետը՝ «Ագրոէկոլոգիա» մասնագիտությամբ 2019 – 2020 թթ. սովորել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների [...] Read More
ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մայիսի 19-ից 21-ը անցկացվեց ԵԱՏՄ երկրների երիտասարդ գյուտարարների միջազգային համաժողով, որի ընթացքում Եվրասիական արտոնագրման բաժնի ներկայացուցիչները դասախոսություններ կարդացին գյուտարարության հիմունքների վերաբերյալ, ինչպես նաեւ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների երիտասարդ գյուտարարների համագործակցության հարցերով կլոր սեղան, վարպետաց դասեր ռոբոտոտեխնիկայից, նեյրոտեխնոլոգիաներից եւ VR- տեխնոլոգիաներից, ինչպես նաեւ դասախոսություն մտավոր սեփականության առեւտրայնացման թեմայով։ Հայաստանը համաժողովում ներկայացնում էր [...] Read More
Մայիսի 26-ին ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը նախաձեռնել էր հերթական հետաքրքիր միջոցառումը՝ միջդասարանային շախմատի մրցաշար, որը տեղի ունեցավ Ագրարային համալսարանում գտնվող Հայաստանի շախմատի պատմության թանգարանում: Մրցաշարին մասնակցող վարժարանի 12 աշակերտներին իր ներկայությամբ ոգեւորում էր տնօրեն Արաքս Հակոբյանը: Շախմատի թանգարան այցելեցին եւ մրցաշարին հետեւեցին նաեւ Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ այլք: Մրցանակային տեղերը [...] Read More
Կանաչ սոցիալական ձեռներեցության ոլորտում երիտասարդների հմտությունների զարգացման անհրաժեշտության վերլուծությունը «Կանաչ արահետ» ՀԿ-ին եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հանգեցրեց Վանաձորի մասնաճյուղում ստեղծել հարթակ, որի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Լոռու մարզում: Այդ հարթակը՝ Գիտելիքի նորարարական հաբը (հանգույցը) արդեն իրականություն է դարձել EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակում: Այստեղ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցաբար, «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Նշված պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տևողությունն է 2020 թ.-ի հուլիսից մինչև 2022թ.-ի ապրիլը: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով [...] Read More
Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբոնի դասախոս, տ.գ.թ. Նարինե Հովհաննիսյանը Webinar.ru հարթակում ուղիղ տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի (Մոսկվա) Հատիկա-ալրային եւ հրուշակեղենային մթերքների ապրանքային մենեջմենթ եւ փորձաքննություն մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար: Դասախոսությունը նախաձեռնել էր վերոնշյալ բուհի արտաքին կապերի դեպարտամենտը եւ Առեւտրի էկոնոմիկայի եւ ապրանքագիտության ֆակուլտետի ղեկավար Ալեքսանդրա Ուտկինան: [...] Read More
Կուբանի պետական ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտական-գործնական համաժողովի՝ «Բանջարաբուծության մեջ նորարարություն կիրառելու պրակտիկան» թեմայով։ Համաժողովը տեղի կունենա 2021թ-ի հունիսի 23-ին հեռավար եղանակով Cisco Webex հարթակում։ Համաժողովին կարող են մասնակցել․ - Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների գյուղատնտեսական համալսարանների դասախոսներ և հետազոտողներ - Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների գյուղատնտեսական համալսարանների ուսանողներ և ասպիրանտներ. - բանջարեղենագործներ: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները [...] Read More
Այսօր՝ հունիսի 1-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստը մեկնարկեց հաճելի արարողությամբ: Դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, բացելով նիստը նկատեց, թե մայիսը իրադարձություններով եւ ուսանողների նվաճումներով հագեցած ամիս էր: Օրերս ապագա տնտեսագետները համալսարանական ինտելեկտուալ խաղերի հաղթող են ճանաչվել: Մարզական ասպարեզում եւս ակնհայտ են առավելությունները: Վերջերս կայացավ ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադան՝ «Ռուսաստան՝ սեր առանց սահմանների» [...] Read More
Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, որը սովոր է հյուրընկալել տարբեր պատվիրակությունների, այս անգամ հանդես եկավ որպես վերապատրաստման վայր տանտերերի՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսների համար: Անշուշտ, թեման՝ «Երկրատեղեկատվական համակարգերի օգտագործումը գյուղատնտեսությունում եւ հողային ռեսուրսների կառավարման գործում», հետաքրքրում էր ոչ միայն ֆակուլտետի աշխատակիցներին եւ ուսանողներին: Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, Հողաշինարարության եւ հողային կադաստրի [...] Read More
Տրիսդորֆում Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) 2021-22 ուստարվա աշնանային կիսամյակում (01.10.2021թ) կմեկնարկի նոր անգլալեզու մագիստրոսական ծրագիր՝ Միջազգային տնտեսության կառավարում (MFM-M.Sc.)։ Ծրագրի առարկաները և ուսումնական պլանը գրեթե նույնն են, ինչ Գերմանալեզու գյուղատնտեսության կառավարման ծրագրինը (IMA- https://ima.hswt.de/en/studium-en)։ Ծրագրի ընդունելության պահանջները. - գյուղատնտեսության բնագավառում բակալավրի աստիճան, ՄՈԳ-ը առնվազն 72% - առնվազն B1 մակարդակի անգլերենի իմացություն (կընդունվեն լեզվի իմացության [...] Read More