ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող AFISHE «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» նախագիծը սահուն կերպով անցնում է իրականացման երկրորդ փուլ։ Ըստ ՀԱԱՀ-ի՝ որպես համակարգողի եւ ֆինանսավորող Եվրոհանձնաժողովի միջեւ կնքված եւ բոլոր մասնակից համալսարանների ու կենտրոնների կողմից ընդունված դրամաշնորհային պայմանագրի, աշխատանքների իրականացման մեկուկես տարվա ավարտից հետո ֆինանսավորող կազմակերպությանը պետք [...] Read More
Քոլեջի անասնաբուժություն մասնագիտության առաջինկուրսեցիները կենսաբանություն առարկայի ինքնուրույն աշխատանքները պաշտպանեցին երկրորդ մասնաշենքի ընթերցասրահում: Դասախոսը՝ կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ա.գ.թ. Արթուր Հարությունյանը ուսանողներին առաջարկեց ցուցադրական նյութերով ուղեկցվող, հիշվող հանդիսությամբ իրականացնել աշխատանքների ամփոփումը: Պատանիներից շատերի համար սա առաջին հանրային ելույթն էր՝ մի քիչ անհանգստացնող, մի քիչ տագնապեցնող, բայց հաճելի: Չէ որ հետազոտական ոլորտում առաջին քայլն էին [...] Read More
Ռեկտորատի մայիսի 30-ի հերթական նիստը, որ նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, մեկնարկեց Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի հետազոտող Մհեր Մինասյանի՝ դասավանդման եւ ուսումնառության գործընթացի որակի շարունական բարելավմանը միտված աշխատանքների շրջանակում դասախոսների շրջանում անցկացված հարցման հետաքրքրական արդյունքների ներկայացմամբ։ Ռեկտորատը քննարկեց եւ ընդունեց նախորդ նիստի որոշումների կատարողականը՝ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցման հիման վրա։ Չկատարված [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ ս. թ. նոյեմբերի 18-22-ը Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթվան մասնակցելու և դասավանդելու համար։ Միջազգային շաբաթվա թեման է «Ներառականության եւ հավասար հնարավորությունների կիրառական գործելակերպեր կրթության ոլորտում»: Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի վերոհիշյալ քննարկումներին, կազմի և ներկայացնի 10-րոպեանոց շնորհանդես հայաստանյան [...] Read More
Մայիսի 30-ին Հայոց և օտար լեզուների ամբիոնը ՈՒԳԸ «սեպարատ» նիստ էր հրավիրել: Ի տարբերություն մասնագիտական ամբիոնների, որտեղ պահանջվում է հետազոտական տարր պահանջող զեկուցումներ ներկայացնել` ուսանողական գիտական նիստերին, հանրակրթական, այդ թվում հիշյալ ամբիոնի խնդիրն է խորացնել մայրենի եւ օտար լեզուների իմացությունը, անկաշկանդ, գեղեցիկ, անբռնազբոս արտահայտվելու, լսարանը «իրենով անելու» կարողությունը: Մեկնարկին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, դիմելով [...] Read More
Այսօր՝ մայիսի 30-ին, կայացավ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ՈՒԳԸ նիստը: Մեկնարկին ե՛ւ դեկան Սմբատ Դավեյանը, ե՛ւ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը ուսանողներին մաղթեցին առանց հույզերի, արդյունավետ աշխատանք: -Որեւէ համալսարանի կարեւորագույն բնութագրիչներից է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում: Մեր ֆակուլտետում այս ցուցանիշը միշտ ավանդաբար բարձր է եղել: Հատկանշական է, որ ռեֆերատիվ բնույթի ոչ մի աշխատանք չունենք,- նկատեց դեկանը: [...] Read More
Չենք ձանձրանում կրկնել, որ սննդամթերքի անվտանգությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է, որի մասնագետները կրթվում-կոփվում են հենց Ագրարայինում: Այսօր՝ մայիսի 29-ին, բակալավրական հիշյալ ծրագրի ուսանողներն էին պաշտպանում ավարտաճառերը: Ֆակուլտետի դեկան, տ.գ.դ Սմբատ Դավեյանը հաջողություն մաղթեց սաներին. «4-5 ամիս է դասախոսների աչալուրջ հսկողությամբ մեծ աշխատանք եք կատարել, հորդորում եմ անկաշկանդ, առանց հույզերի ներկայացնեք»: Հանձնաժողովի նախագահ՝ [...] Read More
«Աջակություն ագլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը. մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) 617489-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ Ռուզաննա Փիլոսյանը եւ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ Էլմիրա Սմբատյանը 2024 թ․ [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսների և ադմինիստրատիվ աշխատողների մրցույթ սույն թվականի հոկտեմբերի 21-25-ը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու, և դրան զուգահեռ՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Դասավանդման և վերապատրաստման համար կարող են դիմել ագրոնոմիական, սննդի տեխնոլոգիաների և հիգիենայի, ագրարային ճարտարագիտության ոլորտներում [...] Read More
Միշտ, ամեն տարի, պարտադիր, անձանրույթ հնչելու է… Այդ զանգը մեր մանկության-պատանեկության չխամրող վկան է, անհոգ, լավագույնին սրտատրոփ սպասող մարդու կյանքի ամենակարեւոր ու անջնջելի սահմանագիծը: Մեր վարժարանն այսօր ճանապարհում է իր 78 շրջանավարտին մեծ նավարկության, գուցե թռիչքի՝ ուրեմն բարձր: Եւ հավատում ենք: Հավատում ենք մեր երիտասարդների կամքին, աշխատասիրությանը, նվիրումին, երազանքը քայլ առ քայլ իրականություն դարձնելու վճռականությանը: [...] Read More