Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պարույր Էֆենդյանը հետաքրքիր հանդիպում էր նախաձեռնել Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում՝ այնտեղ հրավիրելով Երեւանի պետական հումանիտար քոլեջի իր ուսանողներին: Պրոֆեսոր Էֆենդյանը քոլեջականներին ծանոթացրեց ամենաարդիական սարքերով ու գործիքներով հագեցած կենտրոնի գործունեությանը եւ ոչ միայն: Նա խոսեց առհասարակ Ագրարային համալսարանում առաջարկվող կրթական տարբեր ծրագրերի, ագրարային մասնագիտությունների կարեւորության [...] Read More
Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV-Իսպանիա) գյուղատնտեսական ճարտարագիտության և շրջակա միջավայրի դպրոցի համակարգմամբ (ETSIAMN) գործող Տեղական համալսարանների ցանցը 2022 թ․-ի մայիսի 9-ից 13-ը, կազմակերպում է վերապատրաստում Nature & Human Landscape թեմայով։ Դասընթացի տևողությունը 40 ժամ է և կիրականացվի 5 օրերի ընթացքում։ Մասնակցության վճարը 620 եվրո է։ Ընտրված թեկնածուն ՀԱԱՀ-ի կողմից կերաշխավորվի Erasmus+ ծրագրով ծախսերի փոխհատուցման համար (1 [...] Read More
Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ ծրագրի շրջանակում «Խմորման արտադրություն եւ գինեգործություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները Ոսկեհատի ՈՒՓՏ-ում մասնակցեցին խաղողի էտի աշխատանքներին` Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ.գ.թ. Բելլա Գրիգորյանի գլխավորությամբ: Այսպիսով քոլեջականներն ազդարարեցին «սեզոնի բացումը»՝ խաղողի այգու վեգետացիոն աշխատանքների սկիզբը: Ուսանողները հետեւեցին այգեբացի աշխատանքներին եւ մեծ ոգևորությամբ առաջին անգամ մասնակցեցին էտի աշխատանքներին: Տեսական գիտելիքներն [...] Read More
Այսօր՝ փետրվարի 23-ին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներկայությամբ կայացավ ՀԱԱՀ Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայի բացումը: Նրանք ողջունեցին եւ շնորհավորեցին Ագրարային համալսարանի ուսանողական եւ դասախոսական հանրույթին՝ հերթական նորարարական ենթակառույցի շահագործման առթիվ: Նախարար Դումանյանը մասնավորապես բարձր գնահատեց թե այս եւ թե Ագրարային համալսարանում շարք մտած այլ [...] Read More
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար: Փետրվարի 19-20-ը կայացած դասընթացը վերաբերում էր ջերմատնային մշակաբույսերի արտադրությանը, գրունտային եւ հիդրոպոնիկ ջերմատների շահագործման առանձնահատկություններին, ինչպես նաեւ հատապտուղների (ազնվամորի, մոշ) ու ոչ ավանդական բարձրարժեք որոշ մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիային: Դասընթացավարները գյուղատնտեսության ոլորտի բազմափորձ մասնագետներ են՝ ՀԱԱՀ [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող & Ղարիբյան Վահե Հովհաննեսի Ծնվել է՝ 2001 թվականի մարտի 2-ին [email protected] Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող Կրթություն և վերապատրաստում 2007-2016 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 125 հիմնական դպրոցը 2016-2019 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 127 ավագ դպրոցը 2019 թվականին ընդունվել և այժմ սովորում է Հայաստանի ազգային [...] Read More
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ը եւ Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ը Ագրարային համալսարանի գիտական գրադարանում նշվեց համատեղ: Ինչպես միշտ, գրադարանը կազմակերպել էր առինքնող, տոնի յուրահատուկ զգացողությամբ, անպայման նաեւ խորհուրդ ու ուղերձ պարունակող միջոցառում, որը կայացավ 2-րդ մասնաշենքի գեղեցիկ ընթերցասրահում: Երկու տոների խորհուրդը ներկաներին յուրովի մատուցեցին գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Հրաչյա [...] Read More
Ցանկանու՞մ եք սովորել և զբաղվել հացամթերքների և շոկոլադի արտադրությամբ։ ՈՒզո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ՝ հացաթխման և շոկոլադի արտադրության որորտում առկա զարգացման միտումների, հումքի ստացման և նախապատրաստման կանոնների և դրանց որակին ներկայացվող պահանջների, խմորի մշակման եղանակների, հացաթխման հավելումների դասակարգման, կիրառման եղանակների և նպատակահարմարության, դիետիկ հացամթերքների տեսականու, դրանց մշակման մեթոդների, բաղադրագրերի հաշվարկման մեթոդների և մշակման եղանակների, արտադրությանը [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի մարտի [...] Read More
Այս տարի ևս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել անգլերենին գերազանց տիրապետող ՀԱԱՀ դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարևոր է, քանի որ մասնակցիները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ և հանձնարարականներ։ Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն [...] Read More



