Նորություններ

Եւս մեկ սկիզբ մեծ գործերի․ բացվեց AFISHE նախագծի լաբորատորիան

Այսօր, հունիսի 13-ին, Էրազմուս + միջազգային համագործակցության շրջանակում առաջին մասնաշենքի առաջին հարկում բացվեց AFISHE («Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա») նախագծի (այս հրաշալի ձեռնարկի ողջ ընթացքը՝ փուլ առ փուլ, հանգամանորեն լուսաբանվել է եւ ցանկացողները հետահայացով կարող են նորից վերհիշել մանրամասները) լաբորատորիան: Նախագիծը, որն իրականացվում է մեր [...] Read More

ԱՈՒԿ․ դիպլոմային աշխատանքներ՝ իրականություն դարձող գործարար գաղափարների մասին

Երեկ՝ հունիսի 11-ին, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը ներկա էր ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ Թե նա եւ թե հանձնաժողովի անդամները ոչ միայն առհասարակ մտահոգվելու առիթ չունեցան, այլեւ ակնհայտորեն գոհ էին ԱՈՒԿ-ի չորրորդկուրսեցիների ցուցաբերած գիտելիքներից, հռետորական արվեստին տիրապետելու հմտությունից, թեմաների հրատապությունից, անգլերենի գերազանց իմացությունից։ Այս ամենով, սակայն, ԱՈՒԿ-ը բարձրագույն կրթության հայաստանյան միջավայրում [...] Read More

Բուհերի կառավարման փոխակերպմանը միտված աշխատաժողով Ագրարային համալսարանում

«Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները՝ որպես որակյալ կրթության հիմք» աշխատաժողովը տեղի ունեցավ հունիսի 6-ին եւ 7-ին, Ագրարային համալսարանում՝ հայաստանյան բուհերի վարչակազմերի եւ միջազգային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ Վերապատրաստումը կազմակերպել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի եւ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խումբը (ԲԿԲՓ) ներկայացնող Գարեգին Համբարձումյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ)` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների [...] Read More

Արդյունաբերական խորհուրդներ․ աշխատաշուկայի հետ կապի նոր որակ ու հեռանկարներ

Ագրարային համալսարանի հինգ ֆակուլտետներից չորսին կից ստեղծված արդյունաբերական խորհուրդների գործունեությունը թեւակոխում է գործնական փուլ։ Անցյալ շաբաթ՝ հունիսի 4-ից 7-ը, Իբիս հյուրանոցում մեր գործընկեր Սիվիտտա Հայաստան խորհրդատվական ընկերության նախաձեռնությամբ կայացան արդյունաբերական խորհուրդների ռազմավարական պլանավորման աշխատաժողովները։ Սպասված հանդիպումներին մասնակցությունը ներկայացուցչական էր, օրակարգը՝ հագեցած։ Առանձին օրերին առանձին ֆակուտետների ներկայացուցիչները, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, տվյալ ֆակուլտետին կից [...] Read More

Ագրարային – քաղաքապետարան համագործակցություն․ մեր մասնագետները բարձր գնահատականի են արժանացել

Երեւանի կանաչապատման հարցերի մասին խոսում են բոլորը՝ մասնագետ եւ ոչ մասնագետ, տեղյակ եւ անտեղյակ: Վերջին տարատեսակն ամենաաղմկոտն է: Մինչդեռ, մայրաքաղաքի կանաչ գոտիները արմատապես փոխելու քայլեր են կատարվում եւ հնարավոր չէ այդ ամենը չնկատել: Բնականաբար, կանաչապատման հարցերում իրենց ծանրակշիռ, ուրույն խոսքն են ասում ագրարայինցիները: «Ուրիշ էլ ո՞վ»,-կհարցնի մեր ընթերցողը եւ չի սխալվի: Օրերս քաղաքապետ Տիգրան Ավինյանը [...] Read More

ՀԱԱՀ երկու դասախոսների այցը Մարկեի պոլիտեխնիկական համալսարան․ Էրազմուս+ շարժունության շրջանակում

Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ․ գ․ թ․ Նաիրա Գասպարյանը եւ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի, ինչպես նաեւ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնների դասախոս, տ. գ. թ. Վահագն Սարգսյանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում մայիսի 20-24-ին հյուընկալվեցին Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Տիկին Գասպարյանի այցի նպատակը դասավանդումն էր, իսկ պարոն Սարգսյանինը՝ վերապատրաստումը։ Սակայն դա չխանգարեց, որ նրանք թե դասավանդեն եւ [...] Read More

Վերապատրաստում Լեհաստանի Կվիձինի Պովիսլանսկի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող եւ ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս.թ․ մայիսի 22-ից մինչեւ 27-ը վերապատրաստման եւ դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Լեհաստանի Կվիձինի Պովիսլանսկի համալսարանում: Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ընդունեց Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի համակարգող Պաուլինա Օզուխը: Նա այցելության ամբողջ ընթացքում լիակատար աջակցություն ցուցաբերեց միջազգային շաբաթի բոլոր [...] Read More

Դասավանդման կարողությունների շարունակական զարգացում միջազգային հարթակում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում դասավանդելու փորձառությունս իրականացրեցի Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում։ Այն կազմակերպվեց բակալավրիատի ուսանողների եւ Էրազմուս+ ծրագրի շրջանակում հյուրընկալող համալսարանում սովորողների համար։ Դասախոսություններս փորձեցի կազմակերպել ոչ ավանդական ձեւով, որպես օրինակ ըստ առարկայական թեմաների ներկայացնելով մեր իրականացրած գիտական փորձերը։ Հիմք ընդունելով լսարանից հնչած բազմաթիվ հարցերը, կարող եմ փաստել, որ նման ձեւաչափով կազմակերպված դասավանդումն [...] Read More

Բուսատեսակների սերմերի 1866 նմուշների կրկնօրինակ պահպանության է ուղարկվել Սերմերի համաշխարհային պահոց

«Հայաստանի մշակաբույսերի կենսաբազմազանության վերականգնում և ապահով կրկնօրինակում Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում» CONT-0799 նախագծի շրջանակում ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ մասնաճյուղի Ազգային գենբանկում պահպանվող մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների 63 բուսաբանական տեսակներին պատկանող սերմերը բազմացվել են եւ 1866 նմուշների կրկնօրինակները ապահով պահպանության են ուղարկվել Նորվեգիա՝ Սվալբարդի համաշխարհային սերմերի պահոցում երկարատև պահպանության: Նորվեգիայի կառավարության կողմից 2021 թ․ հիմնադրված BOLD [...] Read More

Ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱՄԻՕ բանկի հետ

Մայիսի 31-ին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ ԱՄԻՕ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն, բանկի վարչության անդամ Ազամատ Խակույը ստորագրեցին համագործակության հուշագիր, որով նախատեսվում է գործակցել ուսանողների կրթաթոշակների տրամադրման, փորձուսուցումների կազմակերպման եւ հետագայում լավագույններին աշխատանքի ընդունման հարցում։ Աջակցությունը վերաբերում է 1-ինից 3-րդ կուրսի ընտրված ուսանողներին։ Պարոն Զաքոյանը, ողջունելով պարոն Խակույին եւ ԱՄԻՕ բանկի պատվիրակության մյուս [...] Read More