Նորություններ

Էրազմուսյան անմոռանալի շաբաթ հյուընկալվողների և հյուընկալողների համար

Մայիսի 16-ից 20-ը յուրահատւկ միջազգային շաբաթ էր պլանավորված ՀԱԱՀ-ում։ Այս անգամ ՀԱԱՀ-ն միաժամանակ հյուրընկալեց երկու տարբեր համալսարաններից ժամանած հյուրերին։ Մեր հերթական էրազմուսյան հյուրերն էին Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային բաժնի համակարգող Մարիա Քրիստինա Պալման, գյուղատնտեսության դպրոցի, կենսաբանության պրոֆեսոր Սոֆիա Ռամոան և պրոֆեսոր Լուզ Լուիսը, ինչպես նաև Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժության համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քրիստիան [...] Read More

Հագեցած եւ ձեռքբերումներով լի օր անասնաբույժ-անասնաբույծների համար

ՀԱԱՀ ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում մայիսի 25-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում անցկացվեցին մի քանի  միջոցառումներ։ Մասնավորապես, «Անասնաբուժության կարեւորությունը» խորագրով սեմինար-հանդիպում կայացավ ոլորտի փորձագետներ Արման Օհանյանի եւ Դավիթ Նավասարդյանի հետ։ Նրանք ապագա գործընկերներին հաղորդակից դարձրեցին իրենց փորձին, մասնագիտության կարեւորությանը սննդի շղթայում, մասնագիտական հմտությունների բարելավման ներկա հնարավորություններին, մասնավոր անասնաբուժական սպասարկման 10 հիմնաքարերին։ Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ [...] Read More

Սերունդների փոխկանչ. Ապագայի հիմքը դրվում է այսօր, այստեղ

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ուսանողների հետ հանդիպման էր հրավիրել ոլորտի ականավոր, վաստակաշատ մասնագետների՝ գ.գ.դ. Սերգեյ Երիցյանին, կ.գ.դ. Մասիս Սարգսյանին, գ.գ.դ. Ալբերտ Մարկոսյանին: Ինչպես նշեց դեկանը, եթե չգիտես անցյալդ, չես ապրի ներկայով ու ապագան էլ շատ անորոշ կլինի: Ավագ սերնդի գիտնականները սիրով դրվագներ պատմեցին իրենց ուսանողական տարիների, որպես մասնագետ կայանալու դժվարին, բայց պատվաբեր ուղու մասին: [...] Read More

Գիտական շաբաթ․ գեղեցիկ եւ օգտակար հանդիպում Սամվել Ավետիսյանի հետ

Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Ուսանողական գիտական ընկերությունը եւ Ուսխորհուրդը մայիսի 25-ին հաճելի անակնկալ մատուցեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին ու դասախոսներին՝ որպես բանախոս հրավիրելով պետական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, ՀՊՏՀ Ամբերդ գիտական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ ավագ փորձագետ, բազմաթիվ գիտական աշխատությունների, մասնագիտական եւ այլ դասագրքերի ու հանրամատչելի գրքերի հեղինակ, պրոֆեսոր, [...] Read More

Համաձայնագիր «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության շրջանակում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը մայիսի 23-ին համաձայնագիր են ստորագրել «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնության շրջանակում համագործակցության վերաբերյալ։ [...] Read More

Շարժունության պատմություն․ Բնական ռեսուրսների ինտեգրված կառավարումը՝ բնության պահպանության առաջադեմ մոտեցում

Յուրահատուկ բազմազան է Հունաստանը մշակութային և լանդշաֆտային առումներով։ Հատկապես երկրորդը պատճառ դարձավ մեծ հետաքրքրությամբ այցելելու այդ երկիրը ու շփվելու տեղացի գիտնականների, ուսանողների հետ։ Ս․ թ․ մայիսի 10-14-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում հյուրընկալվեցի Թեսալիայի համալսարանում, մասնավորապես՝ անտառագիտության ու փայտագիտության ֆակլուլտետում, որը հանդիսանում է Հունաստանում անտառագիտական կրթության և գիտության կենտրոններից մեկը։ Համալսարանի տվյալ ֆակուլտետը տեղակայված է Կարդիցա [...] Read More

Մագիստրատուրայի ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022-2023 ուսումնական տարվա  ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․  Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին), 2․ Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի), [...] Read More

Ուսանողական գիտական շաբաթ. Երբ ժյուրիի գլխարկը շատ ծանր է

Հայոց եւ օտար լեզուների բաժանմունքի ժյուրիի անդամներն այսօր՝ մայիսի 25-ին, հայտնվել էին աննախանձելի վիճակում՝ բոլոր աշխատանքները լավն էին: Անգամ շատ լավն էին: Թեեւ շաբաթվա այս մասնաճյուղի զեկուցողներից մեծ գիտական հայտնագործություններ չեն պահանջում (նպատակն ընդամենը օտար լեզուների իմացության լավարկումը, լսարանի առջեւ անկաշկանդ որեւէ թեմա անբռնազբոս ներկայացնելու կարողության սերմանումն է), բայց ե՛ւ փայլուն մտահղացումներ կային, ե՛ւ առինքնող, [...] Read More

Կայուն գյուղատնտեսություն. հիմնախնդիրների լուծման համակարգային մոտեցում

Այսօր Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ բաց դաս անցկացվեց «Կայուն գյուղատնտեսության սկզբնավորման նախադրյալներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանը, որից հետո խոսքը փոխանցեց Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանին: Պարոն Գեւորգյանը խոսեց կայուն գյուղատնտեսության մասին՝ նշելով, որ նպատակը հասարակությանը սննդամթերքով [...] Read More

Գիտություն՝ անսպասելի լուծումների արվեստ

Արվեստ՝ առանց սահմանների ու հասկանալի ուսյալների, երազանքը կյանքի կոչելու կամք ունեցողների համար: Այսօր՝ մայիսի 23-ին մեկնարկեց Ուսանողական գիտական շաբաթը: Լիագումար աշխատանքը մեկնարկեց 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մեկ րոպե լռությամբ: Նրանց շարքերում գիտության ոլորտում լուրջ հայտեր ներկայացրած սաներ ունեինք… Մեր բուհը, որ ՈՒԳԸ աշխատանքների տասնամյակներով չափվող օրինակելի փորձ ունի, ոտք դրեց մի նոր մակարդակ՝ նորարարությունների, համարձակ [...] Read More