Ագրոճամբարի առաջին փորձառությունն է՝ իր ողջ հմայքով, հույզերով, անկանխատեսելի դժվարություններով, ուրախություններով, փոքր ու մեծ հայտնագործություններով: Հիմնականում երեւանաբնակ 31 պատանի ու պարմանուհի, վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի ղեկավարությամբ ամառային-հեքիաթային մեկ շաբաթ են անցկացնում «Զարթոնք» հանգստի հանգրվանում, որի աշխատակազմը՝ բժիշկ, մարզիչներ, համեղ պատրաստող խոհարարներ, ամեն ինչ անում են անմոռանալի շաբաթ պարգեւելու համար: Բնականաբար, հագեցած է ծրագիրը՝ արշավներ, այցելություններ [...] Read More
Եւ աշխատանքի, կենսագործունեության անվտանգությունը քաղաքակիրթ աշխարհի առաջնահերթություններից է: Քիմիական նյութեր, հանքարդյունաբերություն, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտներ… որը թվես: Բոլորն էլ իրազեկվածության ու դրանով իսկ պաշտպանված լինելու խնդիր ունեն: Աշխատանքի միավորված կազմակերպության (ԱՄԿ) գաղափարախոսությանն ու դավանած սկզբունքներին միացած 187 երկիր համոզված է, որ անվտանգությունը գործունեության հնարավորությունը մարդու անկապտելի՝ հինգերորդ իրավունքն է: Երեկ՝ հուլիսի 20-ին կենսագործունեության անվտանգության [...] Read More
Խորհրդային տարիներին հայտնի երգիծաբան կար՝ Իվանով, որն իր ելույթները սովորաբար սկսում էր որեւէ հեղինակի ձախողված բանաստեղծությունից մի հատված ընթերցելով եւ, բազմանշանակ նայելով հանդիսատեսին՝ ասում․ «Ստիպված էի ծաղրանմանակում գրել»։ Այս վերհուշի հերթական առիթը տվեց «Ագրարային համալսարանի հերթական ֆիասկոն» վերտառությամբ Yerkir.am-ի հերթական ձախողված բամբասանքը Ագրարային համալսարանի հասցեին։ Բայց ես ծաղրանմանակում չեմ անի։ Ագրարային համալսարանի հանդեպ սույն կուսակցական [...] Read More
Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցները հերթական՝ երկրորդ եւ երրորդ այցելություններն են ունեցել ՍԱՏՄ բուսասանիտարիայի լաբորատորիա՝ հունիսի 24-ին եւ հուլիսի 15-ին: Նրանց կրկին ջերմորեն է ընդունել բուսասանիտարիայի լաբորատորիայի վարիչ Լարիսա Սիմոնյանը: Ծրագրի մասնակիցները նախ ծանոթացել են պտղահատապտղատու մշակաբույսերի տնկանյութի բուսասանիտարական (միջատաբանական բուսաախտաբանական, հելմինտոլոգիական, մոլախոտաբանական) հետազոտությունների իրականացման առավել տարածված մեթոդներին (ակնադիտական եւ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց լեզու առարկաներից։ Դասընթացներն անցկացվելու են սույն թվականի օգոստոսի 1 -ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Դասընթացներն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները ինպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, այնպես էլ zoom հարթակով: Հարցերի և գրանցման համար մինչև հուլիսի [...] Read More
Անցյալ ուսումնական տարվա ողջ ընթացքում կազմակերպվեցին հրուշակագործության, շոկոլադագործության դասընթացներ: Եւ կյանքը ցույց տվեց, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքությունը չի նվազում: Դասընթացները հնարավոր եղավ իրագործել Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida-ի) տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման RECONOMY ծրագրի շրջանակում, որն իրականացնում է HELVETAS Swiss Intercooperation-ը՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի եւ Արեւելյան գործընկերության ու Արեւմտյան Բալկանների այլ [...] Read More
Հուլիսի 13-ին Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտներ՝ Աննա Մինասյանը, Սոնա Վարդանյանը, Գեղեցիկ Մկրտչյանը, Գուրգեն Հունանյանը, Սեդա Սուրենյանը եւ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Գաբրիելյանը այցելեցին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնք՝ հապալասենու հիդրոպոնիկ մշակության տեխնոլոգիան ուսումնասիրելու նպատակով: Նորույթ էր նաեւ ելակենու ուղղահայաց եղանակով հիդրոպոնիկ մշակության տեխնոլոգիան: Այցը խիստ ուսուցողական էր, հագեցած: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԱԱՀ [...] Read More
Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը՝ սույն թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 15-ը dimord.emis.am կայքում: Դիմում-հայտը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև hանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենի կողմից համակարգվող եւ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. hունիսի 27-ից հուլիսի 1-ը ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը եւ նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանը մասնակցեցին «Սոցիալական հետազոտության մեթոդներ. որակյալ փորձագիտական հարցազրույց» վերապատրաստման դասընթացին: Դասընթացը վարում էր Ստերլինգի համալսարանի հասարակության կապերի ավագ [...] Read More
Թեպետ ուսումնական տարին արդեն ավարտվել է, սակայն ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ակտիվ ուսումնափորձնական գործընթացի մեջ են ներգրավված․ մասնավորապես ճանաչողական այցեր են իրականացնում Լոռու մարզում գործող մի շարք ընկերություններ՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Մերի Գրիգորյանի, որակի ապահովման մասնագետ Աննա Խառատյանի եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիանա Կոխլիկյանի ուղեկցությամբ: Վանաձոր համայնքում գործող «Նուրինի» ապրանքանիշով հայտնի «Ֆամմա Ֆուդ» ՍՊԸ-ն, որը [...] Read More