hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հունվար 29

ՀՀ  ԿԳ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
“ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ” ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համաձայն “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և “Հայաստանի ազգային ագրարային համալսարան” հիմնադրամի կանոնադրության 38 և 39-րդ կետերի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (այսուհետև ՀԱԱՀ) ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով` ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդում` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով:
Մրցույթն անց է կացվում ՀԱԱՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության մասին ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2013թ. հունվարի 22-ին հաստատված կանոնակարգին համապատասխան (թեկնածուները կանոնակարգին կարող են ծանոթանաալ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարությունում):
ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում:

Ընթերցել...
 
Ուրբաթ, Հունվար 25

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

ՀԱԱՀ-ի և LOGO ծրագրի համագործակցության շրջանակներում 2013թ.-ին Գերմանիայում արտադրական պրակտիկա անցկացնելու համար ուսանողները կարող են գրանցվել logoev.de ինտերնետային կայքում: Գերմաներեն լեզվի քննությունը կկազմակերպվի 2013թ-ի փետրվար ամսին: Գրանցվել և քննությանը կարող են մասնակցել`

  • ՀԱԱՀ-ի բոլոր ուսանողները, բացառությամբ վերջին կուրսի ուսանողների,
  • մագիստրանտներն, ովքեր ավարտելու են 2014 թ.-ին կամ ավելի ուշ,
  • ասպիրանտները, ովքեր ավարտելու են 2014 թ.-ին կամ ավելի ուշ,
  • տղաները պետք է լինեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած:

    Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի II-մասնաշենք, 415 սենյակ:

 
Չորեքշաբթի, Հունվար 23

Կայացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի
հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

                                                                                                    ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:
2012թ. հունիսի կառավարության որոշման համաձայն «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմավորվեց հիմնադրամի՝«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» նոր անվամբ: Կառավարության այս որոշումը պետական բուհերի վերակազմավորման առաջին փորձն է:

Ընթերցել...
 
Ուրբաթ, Հունվար 18

ՀԱԱՀ-ի մասնակցությունը «HEN-GEAR»
Տեմպուս ծրագրին

Իտալիայի Բոլոնիա քաղաքում հունվարի 9 - 11-ը տեղի է ունեցել Եվրոպական միության «HEN-GEAR» Տեմպուս ծրագրին մասնակից համալսարանների, կազմակերպությունների եւ AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի համատեղ աշխատանքային առաջին հանդիպումը:
Ծրագրին Հայաստանից մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ԵՊՀ-ը, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ), Երեւանի պետական տնտեսագիտական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական, Գավառի պետական համալսարանները, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիայի եւ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ներկայացուցիչները:

Ընթերցել...
 
Հինգշաբթի, Հունվար 10

ՀԵՀ-ի Կրթաթոշակ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։ Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 271 272 273 274 275 276 277 278 279 280 Հաջորդ > Վերջ >>

278 էջ 302-ից

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10