Մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոն

Բարսեղյան Մարինա Սերգեյի

տեխ․գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 339, 203, 209 ա, 229 ա սենյակներ
  • (+37412) 52 55 41, (+37412) 52 96 15, ներքին՝ 2-65, 2-67, 2-66, 4-76, 2-27, 2-90
  • [email protected]

ՀԱԱՀ ռեկտորի՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 956 հրամանով (հիմք՝ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի համապատասխան որոշումները) «Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման» ու «Կենսագործունեության անվտանգության» ամբիոնների միավորման արդյունքում ստեղծվել է «Մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության» ամբիոնը։
Վերոնշյալ երկու ամբիոններում էլ դասախոսների կողմից տարիներ շարունակ գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ: Ամբիոնի գիտնականների կողմից աշխատանքներ են տարվել տեխնոլոգիաների ու փոքրաչափ մեքենաների մշակման ուղղությամբ․ մշակվել և արտադրությունում ներդրել են գոմաղբի աերոբային և անաերոբային մշակման և կենսահումուսի արտադրության նոր տեխնոլոգիաներ և մեքենասարքավորումներ, խտացրած, կոպիտ, հյութալի կերերի մանրիչ մեքենաներ, շարժական կթի ագրեգատ և այլն:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ուղղված են նաև գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման հիմնական ուղղություններից մեկին` ՀՀ գյուղատնտեսական արտադրության ոլորտում արևային և այլընտրանքային էներգոաղբյուների ներդրմամբ, ինչպես նաև հետազոտություններ են իրականացվում մետաղահատ հաստոցների համակարգում կտրման դինամիկական գործընթացների վերաբերյալ։
Որոշակի աշխատանքներ են կատարվել փոքրաչափ կերամանրիչների մշակման և պարամետրերի հիմնավորման ուղղությամբ: Ամբիոնի դասախոսները ստացել են մոտ 100 գյուտերի հեղինակային վկայականներ ու պատենտներ, մի քանի գյուտեր պատենտավորվել են Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
Ամբիոնում գործում են ուսումնական անհրաժեշտ արհեստանոցները՝ մետաղների կտրման, նյութագիտության, համափոխարինելիության և տեխնիկական չափումների լաբորատորիաները, որոնք հագեցած են համապատասխան տեխնիկական միջոցներով, սակայն դեռևս համալրման կարիք ունեն։
«Կենսագործունեության անվտանգության» ոլորտում ամբիոնում իրականացվում են ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքներ՝ հետևյալ ուղղություններով` ռադիոակտիվ աղտոտված հողերում գյուղատնտեսական արտադրության վարման տեխնոլոգիաների կատարելագործում, կերատեսակների քիմիական կոնսերվացում և ծղոտի քիմիացում, հատիկային կերատեսակների մանրիչների կատարելագործում, տրանսպորտային էկոլոգիայի և երթևեկության էկոլոգիական անվտանգության բարձրացման մեթոդների մշակում, Էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման և հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործում:
Ուսումնաարտադրական պրակտիկաները կազմակերպելիս ամբիոնը համագործակցում է «ԳարիԳրուպ» ՍՊԸ-ի, «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ/կամացու, «Ցեպելին»-ի, «Ար-Բե» ՍՊԸ-ի, «Նաիրի Բերրիություն» ՍՊԸ-ի, «ՄԷԿ» ՎԲԸ-ի, «SHTIGEN», «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ և այլն:
Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների բնագավառում ամբիոնը համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենսագործունեության անվտանգության ամբիոնի, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

    1. Մարգարյան Արմեն Ստեփանի – տ.գ.դ., պրոֆեսոր
    2. Հակոբյան Հովհաննես Թելմանի – տ.գ.դ., պրոֆեսոր
    3. Աղասարյան Արմեն Արտյուշայի – տ.գ.թ., դոցենտ
    4. Գրիգորյան Ալբերտ Սուրենի – տ.գ.թ., դոցենտ
    5. Վարդանյան Գոհար Լիպարիտի – տ.գ.թ., դոցենտ
    6. Կոխլիկյան Սեյրան Արամայիսի – տ.գ.դ., դոցենտ
    7. Մատղաշյան Հակոբ Աղասու – տ.գ.թ., դոցենտ
    8. Գալստյան Համեստ Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
    9. Ալթունյան Արթուր Վաղինակի – տ.գ.թ., դոցենտ
    10. Անտոնյան Լուսինե Գևորգի – տ.գ.թ., դոցենտ
    11. Մկրտչյան Արմեն Արամայիսի – տ.գ.թ., դոցենտ
    12. Արտեմյան Ռոբերտ Նորիկի – տ.գ.թ., դոցենտ
    13. Խաչատրյան Լիանա Համլետի – տ.գ.թ., դոցենտ
    14. Մխիթարյան Մարինե Վաչիկի – տ.գ.թ., դոցենտ
    15. Միքայելյան Գեղամ Միշայի – տ.գ.թ., դոցենտ
    16. Բաբայան Արմեն Ռազմիկի – տ.գ.թ., դասախոս
    17. Բաղդագուլյան Ալեքսեյ Հակոբի – դասախոս
    18. Ղազարյան Արմեն Իվանի – դասախոս
    19. Հակոբյան Լիաննա Ռուբենի -ասիստենտ
    20. Նուրազյան Գրիգոր Զավենի – ասիստենտ
    21. Հարությունյան Գագիկ Սամվելի – ասիստենտ – ասպիրանտ
    22. Մուրադյան Գայանե Սերյոժայի – մասնագետ
    23. Ղարիբյան Կարինե Հայկի – մասնագետ
    24. Հարությունյան Ավետիս Անդրանիկի– մասնագետ
    25. Հարությունյան Լուսինե Վիկտորի – մասնագետ
    26. Հարությունյան Սպարտակ Արամայիսի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Բակալավրիատում
Ագրարային ճարտարագիտության հիմունքներ
SMART տեխնոլոգիաները ագրարային ոլորտում
Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկայի հիմունքներ
Կառուցվածքային նյութերի տեխնոլոգիա
Անասնապահական ֆերմաների մեքենայացում
Առաջին բուժօգնության կազմակերպում
Մեքենաների հուսալիություն և նորոգում
Կենս. անվտանգություն և քաղ. պաշտպանություն
Առաջին բուժ.օգնության կազմակերպում
Ճարտարագիտական հոգեբանություն և էրգոնոմիկա
Տարերային և տեխնածին աղետներ
Գյուղատնտեսական մեքենաներ և մեքենայուցում
Ագրոտեխնիկական գործընթացների մեքենայացում
Գյուղատնտեսության նյութատեխնիկական ապահովում
Նյութագիտություն
Համափոխարինելիության հիմունքներ և տեխնիկական չափումներ
Էլեկտրատեխնիկա, վերականգնվող էներգիա և էլեկտրոնիկայի ագրոարդյունաբերական կիրառություններ
Մեխատրոնիկա
Էլեկտրաշարժաբեր և ավտոմատացման միջոցներ
Մեքենաշինության նյութերի ապրանքագիտություն
Գյուղ. Էլեկտրամատակարարում
Էլեկտրական մեքենաներ
Հակահրդեհային պաշտպանություն և կանխարգելում
Ագրոնոմիական ռիսկերի գնահատում և կառավարում
Քիմիական անվտանգություն
Ռադիացիոն անվտանգություն
Տեխնոլոգիական ռիսկերի գնահատում և կառավարում
Տեխնածին համակարգեր և էկոլոգիական ռիսկերի վերլուծություն
Անասնապահական ֆերմաների մեքենայացում և էլեկտրաֆիկացում
Ճարտարագիտական ռիսկերի կառավարում
Վերականգնվող էներգիայի աղբյուրներ
Վերականգնվող էներգիա և էլեկտրոնիկայի ագրոարդյունաբերական կիրառություններ
Էլեկտրական մեքենաներ
Դժբախտ դեպքերի փորձաքննություն
Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգություն
Էլեկտրական սարքերի մոնտաժում, շահագործում և նորոգում
Արտադրական սանիտարիա և աշխատանքի հիգիենա
Գյուղատնտեսության էլեկտրամատակարարում
Էլեկտրահաղորդակ
Ագրոճարտարագիտական ռիսկերի վերլուծություն և կառավարում

Քոլեջում
Նյութագիտություն
Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկայի հիմունքներ
Ջերմային տնտեսություններում օգտագործվող սարքավորումների, մեխանիզմների և գործիքների կիրառման հմտություններ
Գյուղատնտեսական, մելիորատիվ, շինարարական մեքենաներ և մեքենայացում
Քաղ.պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
Անվտանգություն և առաջին բուժօգնություն
Արտակարգ իրավիճակներում աշխատանքի անվտանգության պահպանում
ՆԶՊ և անվտանգ գործունեություն
Գյուղ․մեքենաների և սարքավորումների շահագործում
Մագիստրատուրայում
Գիտ. մեթոդ. և արդյունքների առևտրայնացում
Ջերմատնային ինժեներիա
Էլեկտրոնիկա և ֆոտոնիկա
Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում
Վերականգնվող էներգիայի համակարգեր
Աշխատանքի անվտանգություն և առողջություն
Ագրոարդյունաբերական հիգիենա
Բնապահպանական անվտանգություն