Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ):

Դասավանդման համար կարող են դիմել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն դասախոսները, որոնք դասավանդում են ներքոհիշյալ ոլորտներում եւ որոնց աշխատանքային պլանն անհրաժեշտ է համաձայնեցնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորների հետ՝

  • Ագրարային ճարտարագիտություն,
  • Պարենամթերքի տեխնոլոգիա:

Վերապատրաստման համար կարող են դիմել միայն ՀԱԱՀ վարչական անձնակազմի այն ներկայացուցիչները, որոնց աշխատանքային ոլորտները համապատասխանում են ստորեւ նշվածներին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) ,
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ, դասավանդման պարագայում պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը եւ դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
  • առկայության դեպքում՝ անգլերենի կամ իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի փետրվարի 2-ը:

Համալսարանի մասին՝ այստեղ:

Վերապատրաստման թեմաներին, օրակարգերին, ժամկետներին եւ պահանջներին կարող եք ծանոթանալ ստորեւ տեղադրված հղումներով.

  1. http://staffmobility.eu/staffweek/16th-iro-valencia-human-based – 2024 թ․ մարտի 4-8,
  2. http://staffmobility.eu/staffweek/10th-sss-valencia-training-job-shadowing – 2024 թ․ ապրիլի 22-26,
  3. http://staffmobility.eu/staffweek/16th-adm-valencia-training-job-shadowing – 2024 թ․ մայիսի 27-31,
  4. http://staffmobility.eu/staffweek/27th-stp-valencia-languages-it-training – 2024 թ․ հունիսի 10-14:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]):

Հարցազրույցի հրավիրված աշխատակիցները կգնահատվեն հետեւյալ չափանիշներով՝

  1. Անգլերեն լեզվի իմացություն՝ 0-20,
  2. Ծրագրին մասնակցելու շահադրդվածություն՝ 0-5,
  3. Ընտրված շարժունության համապատասխանությունը աշխատանքին՝ համապատասխան չէ – 0, որոշ չափով համապատասխան է – 3, համապատասխան է – 5,
  4. Կոնֆլիկտային իրավիճակների կառավարում՝ 0-3,
  5. Մասնակցություն շարժունությանը վերջին մեկ տարվա ընթացքում՝ այո – 0, ոչ – 3: