Հայտնի բան է՝ աշխատաշուկա-գործատու-բուհ եռամիասնությունը որքան գործուն ու սերտ լինի, այնքան ամուր կլինի երկրի տնտեսության ապագան: Հենց այդ նպատակով Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը հանդիպման էր հրավիրել ճարտարագիտական ուղղվածությամբ ընկերությունների ներկայացուցիչներին, հստակեցնելու համար, թե ինչ սպասելիքներ ունեն մեր շրջանավարտներից, մեր պատրաստած երիտասարդ կադրերից: «Ագրարային համալսարանում բարեփոխումների մեծ փուլ է սկսվել: [...] Read More
Երեք շաբաթ շարունակ, քառօրյա տեւողությամբ վերապատրաստման դասընթացներ էր վարում Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու Լիլիթ Զաքարյանը: Այսօր, ապրիլի 30-ին ավարտվեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի աջակցությամբ «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում իրականացվող կարողությունների զարգացման դասընթացը, որին մեծ հետաքրքությամբ, անգամ՝ խանդավառությամբ, մասնակցում էին նաեւ մարզերից եկած մեր գործընկերները՝ ՀԱԱՀ գյուղատնտեսական քոլեջների [...] Read More
Ռազմավարական զարգացման գործակալության հետ դինամիկ կերպով զարգացող գործակցության կարեւոր ուղղություններից մեկը ՀԱԱՀ-ի դասախոսների մասնագիտական որակավարման բարձրացումն է՝ վերապատրաստման նպատակային ծրագրերի միջոցով: Վերապատրաստումների շարքում, նեղ մասնագիտական-առարկայական որակավորման բարձրացումից զատ, ՀԱԱՀ-ը եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն հետապնդում են նաեւ այնպիսի կարեւորագույն կարողությունների ու հմտությունների զարգացումը, ինչպիսիք են դասավանդման նոր մոտեցումներն եւ մեթոդաբանության բարելավումը, գնահատման համակարգի կատարելագործումը, մասնագիտական [...] Read More
Հասարակագիտության ամբիոնի դասախոսների մի մեծ խումբ ապրիլի 6-8-ը մասնակցեց վերապատրաստման եռօրյա դասընթացի, որը վարում էր ՀԱԱՀ որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ Լիլիթ Զաքարյանը: Մեր աշխատակիցները գիտեն, որ ՀԱԱՀ-ը ստացել է քառամյա հավատարմագրում: Առջեւում ծրագրային հավատարմագրման փուլն է, որին պետք է պատրաստ լինենք հիմնավորապես, անառարկելիորեն: Եւ վերապատրաստման գործընթացը նախապատրաստության կարեւոր բաղադրիչներից է: [...] Read More
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի նախկին տնօրեն Մարիամ Մովսիսյանը նշանակվել է Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մեկ այլ հրամանով համալսարանի Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն է նշանակվել Լիլիթ Զաքարյանը: Տիկին Զաքարյանը մասնագիտական աշխատանքի, ներառյալ դասախոսական, գիտահետազոտական եւ կրթական գործի կառավարման աշխատանքի [...] Read More
Հոկտեմբերի 10-ին համալսարանի ռեկտորատի դահլիճում տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի 2020-2024թթ. ռազմավարական ծրագրի նախագծի առաջին ափոփիչ քննարկումը՝ մասնակցությամբ ՀԱԱՀ-ի որակի գնահատման և ապահովման կենտրոնի աշխատակիցների, ֆակուլտետների դեկանների, մի քանի ամբիոնների վարիչների ու գիտական կենտրոնների ղեկավարների:Նախքան նախագծի քննարկումը, հանդիպման ներկաներն անդրադարձան ներբուհական ուղղահայաց և հորիզոնական մի շարք գործընթացների սկզբունքներին, մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներին ու գործիքազմին, ուսանողների [...] Read More