Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ mind icm 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում ուսումը 2026 թ․ գարնանային կիսամյակում 4 ամսով շարունակելու նպատակով։ Կարող են դիմել այն սովորողները, ովքեր չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Առաջին կուրսում սովորող բակալավրիատի ուսանողները չեն կարող դիմել։ [...] Read More
2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր սահմանագծին Բուդապեշտի բիզնեսի համալսարանում կայացավ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» ծրագրի եզրափակիչ հանդիպումը։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով։ Հիմնադրամի նպատակն է զարգացնել Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները։ Ծրագրի նպատակն էր եվրոպական գործընկերների աջակցությամբ ՀԱԱՀ-ի [...] Read More
Ես Անդրանիկ Ղազարյանն եմ՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող։ Մեկ ուսումնական տարի հնարավորություն ունեցա ուսանելու Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում (Hochschule Geisenheim University)՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում։ Գայզենհայմի համալսարանը համարվում է գինեգործության եվրոպական առաջատար կենտրոններից մեկը։ Այս բովանդակալից տարվա ընթացքում ուսումնասիրեցի ինչպես գինու տեխնոլոգիական գործընթացները՝ խմորումից մինչեւ հնեցում, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրով ս/թ հունիսի 16-20-ին յուրահատուկ միջոցառում էր կազմակերպվել ՀԱԱՀ երկարատեւ եւ հավատարիմ գործընկեր Արեւմտյան Ատիկայի համալսարանում։ Հիմնական նպատակը ակադեմիական դասախոսություններն էին եւ մասնագիտական վերապատրաստման դասընթացների անցկացումը տարբեր համալսարաններից ու երկրներից ժամանած մասնակիցների համար։ Այս միջազգային շաբաթին ՀԱԱՀ-ից մասնակցեցին Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի [...] Read More
Ես Տիանա Գասամանեանն եմ՝ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի ուսանողուհի։ Ինձ հնարավորություն տրվեց մասնակցելու Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին եւ մեկ կիսամյակ ուսանելու Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում (BOKU)։ Այս փորձառությունը բացառիկ հնարավորություն էր ինձ համար՝ ստանալու նոր գիտելիքներ, ծանոթանալու օրգանական գյուղատնտեսության եւրոպական փորձին եւ սովորելու մի միջավայրում, որտեղ գիտությունը, հարակայունությունը եւ փորձը միահյուսված [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, ովքեր չեն ավարտում 2026 թ․-ի գարնանը և որոնց կողմից ուսումնառվող առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին Առարկաների ցանկին [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ` Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2025 թ․-ի նոյեմբերից 3-ից մինչև 2026 թ․-ի հունվարի 30-ը 5 օրով վերապատրաստվելու կամ դասավանդելու (նվազագույնը 8 ժամ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։ Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More
ՀԱԱՀ-ի եւ, հատկապես, AFISHE Էրազմուս+ նախագծի թիմի համար պատիվ էր հյուրընկալել Խորվաթիայի Դուբրովնիկի համալսարանի պատվիրակությանը՝ ջրային եւ ձկնային տնտեսությունների ոլորտում առկա համագործակցության խորացման եւ միջազգային համագործակցության կայունության ամրապնդման համատեքստում։ UNIDU-ի պատվիրակության կազմում էին գիտության եւ կայունության գծով պրոռեկտոր, դոցենտ Մարիանա Պեչարեւիչը, Կիրառական էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսորներ Տատյանա Դոբրոսլավիչը եւ Վլաստա Բարուլովիչը, Ծրագրերի եւ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի [...] Read More
2025 թվականի մայիսի 12-16-ը, Էրազմուս+ ծրագրի շրջանակում այցելեցի Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այցի նպատակն էր խորացնել մասնագիտական գիտելիքներս, ծանոթանալ ժամանակակից ուսումնական մեթոդներին ու տեխնոլոգիաների կիրառման փորձին, ինչպես նաեւ ձեւավորել նոր գործակցային կապեր։ Վալյադոլիդի համալսարանը՝ հիմնադրված 1212 թ․, Իսպանիայի ամենահին ու ամենահեղինակավոր բուհերից մեկը։ Ներկայումս այն ներառում է 4 ուսումնական կենտրոն, 24 ֆակուլտետ եւ տեխնիկական դպրոց եւ [...] Read More
Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջում էրազմուսյան շարժունության շրջանակում Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան Սասուն Մամաջանյանի եւ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Հարությունյանի այցելությունը հագեցած էր հանդիպումներով եւ քննարկումերով ոչ միայն քոլեջի անձնակազմի, ստորաբաժանումների ղեկավարների, այլեւ դրա շրջանակներից դուրս՝ ագրարային ոլորտին առնչվող գիտահետազոտական կենտրոնների եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Այցելության առաջին օրը Էրասմուս+ նախագծերի [...] Read More



