Category: Բոլոր հայտարարությունները

«Կաթի արտադրության տեխնոլոգիան միջին ու խոշոր ֆերմաներում» թեմայով դասընթաց

Ցանկանու՞մ եք սովորել միջին ու խոշոր ֆերմաներում կաթի արտադրության տեխնոլոգիան։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Կաթի արտադրության տեխնոլոգիան միջին ու խոշոր ֆերմաներում» թեմայով դասընթաց։ Առցանց դասընթացն անցկացվելու է ՀԱԱՀ-ի էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի օգնությամբ՝ ուսումնական նյութերի, ֆիլմերի ներկայացմամբ։ Դասընթացին կարող են դիմել կաթի արտադրությամբ հետաքրքրված ֆերմերները, ուսանողները [...] Read More

«Ներգրավված քաղաքացի» համալսարանական վերապատրաստման դասընթաց

Խելամիտ ժողովրդավարության զարգացումն ու պահպանումը կախված է քաղաքացիական կրթությունից, որում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Փաստ է, որ անհատներն ինքնաբերաբար ազատ և պատասխանատու քաղաքացիներ չեն դառնում, ուստի բարձրագույն կրթության կատարելագործման ճանապարհով պետք է հասնել ժողովրդավարական հասարակության ներգրավված, իրազեկված և պատասխանատու քաղաքացու կերտմանը։ «Ներգրավված քաղաքացի» համալսարանական վերապատրաստման դասընթացը միտված է քաղաքացիական կրթությանը և ուսուցման ինտերակտիվ մեթոդաբանության [...] Read More

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագիր

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին՝ պրակտիկ կիսամյակը 04/2023թ.-ից Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներենի ինտենսիվ դասընթացներ՝ սկսած 0 մակարդակից: Նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների ավարտական եւ նախավարտական կուրսերի ուսանողները, շրջանավարտները: Դասընթացների մեկնարկը՝ 2022  թվականի մարտի 1-ից: Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ  1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, Ագրարային մենեջմենթ [...] Read More

Անվճար նախապատրաստական դասընթացներ դիմորդների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2022-2023 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն առարկաներից։ Դասընթացներն անցկացվելու են սույն թվականի  փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 1-ը, Ագրարային համալսարանում՝ բարձրակարգ մասնագետների ուժերով: Դասընթացներն անցկացվելու են նաեւ առցանց եղանակով, այնպես որ կարող մասնակցել դիմորդներ ոչ միայն Երեւանից, այլ նաեւ բոլոր մարզերից: Հարցերի [...] Read More

Կրթաթոշակ «Invest Your Talent in Italy» ծրագրի շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է«Invest Your Talent in Italy» ծրագրի շրջանակում բակալավրիատի կրթությամբ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու եզակի հնարավորության մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։ Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Տուշայի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Տուշայի  համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (5 տեղ) կամ վերապատրաստվելու (2 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդամթերքի որակի վերահսկման, գինեգործության, տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր [...] Read More

Դասավանդման հնարավորություն Շչեցինի համալսարանում (Լեհաստան)

Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Շչեցինի  համալսարանում 1 շաբաթով դասավանդելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են տնտեսագիտական եւ կենսաբանական (մանրէակենսաբանություն, կենսաբանություն, էկոլոգիա, կենդանաբանություն, կենսաքիմիա) ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայում (Սերբիա)

Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայում  1 շաբաթով վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են ագրոնոմիական, անասնաբուժական, անասնաբուծական, պարենամթերքի տեխնոլոգիաների և տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Աճուրդի հայտարարություն 21.01.2022 չհրկիզվող պահարաններ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Մետաղական չհրկիզվող պահարաններ) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2022թ․-ի հունվարի 21-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների  մանրամասները, այդ թվում տեխնիկական [...] Read More

Կրթական տեխնոլոգիաների միջազգային գիտամեթոդական համաժողով

Հարգելի գործընկերներ, Սպառողական կոոպերատիվների սիբիրյան համալսարանը (Նովոսիբիրսկ) հրավիրում է մասնակցելու «Տեխնոլոգիաները կրթության ոլորտում – 2022թ․» ամենամյա միջազգային գիտամեթոդական համաժողովին։ Համաժողովի նպատակն է որոնել և քննարկել գիտամեթոդական լավագույն մոտեցումներն ու փորձը, որոնք ցույց են տվել իրենց արդյունավետությունը կրթական գործունեության կազմակերպման և իրականացման գործում: Համաժողովի մասնակիցներն են բուհերի և քոլեջների դասախոսները, դպրոցների ուսուցիչները, գիտաշխատողները, ասպիրանտներն ու մագիստրանտները: [...] Read More