Category: Բոլոր նորությունները

Ռեկտոր Ուռուտյանը Գերմանիայում մասնակցել է հայկական գինեգործությանը նվիրված միջոցառումներին

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած ճանաչողական-աշխատանքային այցի երկրորդ մասը նշանավորվեց «Գինու մշակույթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» խորագրով միջոցառումների շարքով, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Շտուտգարտում, 25-ին Քյոլնում եւ 26-ին Բեռլինում։ Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության կազմում է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Միջոցառումները համատեղ կազմակերպել էին GIZ-ը եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի [...] Read More

RECONOMY-ի գործընկերներին ընդունեցինք իրենց աջակցությամբ ստեղծված լաբորատորիայում

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը հյուրընկալեց HELVETAS Swiss Intercooperation-ի տարածաշրջանային RECONOMY ծրագրի հաղորդակցությունների ղեկավար Սաբին Սելիմիին եւ ծրագրի հայաստանյան համադրող Լիլիթ Մելիքսեթյանին։ Հիշեցնենք, որ RECONOMY-ի աջակցությամբ մեր գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում վերակառուցվել եւ կահավորվել է ՀԱԱՀ-ի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան։ Ճանաչողական-հաշվետվողական նպատակ [...] Read More

Գինի, գինու կրթություն եւ ավելին․ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Գերմանիայում է

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած ճանաչողական-աշխատանքային այցի շրջանակում գտնվում է Գերմանիայում։ Պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության զարգացման հիմնադրամի մասնագետ Արամայիս Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը եւ GIZ-ից Յուլիա Ստակյանը։ Այցի հիմնական նպատակն [...] Read More

Սիսիանի մասնաճյուղ. Լավ գործի գլուխ նվիրյալներ պետք է լինեն

Սիսիանի մասնաճյուղում մեծ ու կարեւոր նախագծեր են կյանքի կոչվում, որոնք արմատապես կփոխեն ե՛ւ կրթական հաստատության հնարավորություններն ու գրավչությունը, ե՛ւ էական ազդեցություն կունենան մարզի ընկերային նկարագրի վրա: Մարզ, որ մեր երկրի ռազմավարական նշանակության գլխավոր ջիղերից է, առանցքներից: Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար գ.գ.թ. Գագիկ Խաչատրյանը 1981-ին է ավարտել մեր բուհի «հիդրոֆակը», սիրով ու երախտագիտությամբ է հիշում ուսումնառության տարիները, [...] Read More

Նշվեց տնտեսագիտության ֆակուլտետի երախտավոր Հրաչիկ Ջավադյանի հոբելյանը

Նոյեմբերի 23-ին` իր ծննդյան օրը, հաճելի անակնկալ էր սպասվում Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի նախկին դեկան, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչիկ Ջավադյանին։ Այս տարվա սեպտեմբերին հանգստի անցած վաստակաշատ դասախոսի եւ ղեկավարի հոբելյանը համալսարանում նշելու նախաձեռնությունը ամբիոնի ներկայիս վարիչ Աշոտ Ոսկանյանինն էր։ Հենց նա էլ առաջինը շնորհավորեց եւ բարձր գնահատեց պարոն [...] Read More

Դասավանդում Էվորայի համալսարանում Էրազմուս+-ի շրջանակում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջա­նակ­ում 2022 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը դասավանդման ծրագրով մեկնել եմ Պորտու­գալիայի Էվորայի համալսարան։ Այն Պորտուգալիայի երկրորդ ամենահին համալսարանն է, որը հիմնադրվել է 1559 թ․։ Այցս սկսվեց Էկոնոմիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, էկոնոմիկա մասնագիտության համակարգող Ֆերնանդա Պիեքսեի հետ հանդիպումով, որը շրջայց կազմակերպեց [...] Read More

Ցկյանս կրթություն. Պիթոնը վիշապ չէ, այլ ՏՏ զորեղ ծրագրակազմ

Դեռ վաղնջական ժամանակներից, այդ թվում մեզ՝ հայերիս համար, օձը եղել է իմաստության եւ ուժի խորհրդանիշ: Ու երեւի պատահական չէ, որ ՏՏ զորեղ ծրագրակազմերից մեկն անվանել են հենց PYTHON: Տվյալագիտություն-PYTHON-արհեստական բանականություն. այս երեք փուլի մասին հիմնարար գիտելիքները շահառուներին հասանելի դարձնելու համար ԲՏ նախարարությունը ծրագիր է իրականացնում, որին մեր բուհից մասնակցում է տվյալագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մանուշակ [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդիպել է Այբ դպրոցի աշակերտների հետ

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս հյուրընկալվել էր «Այբ» ավագ դպրոցում։ Դպրոցի աշակերտների հետ հանդիպումից առաջ նա շրջայց կատարեց Այբ հիմնադրամի նախագահ Արամ Փախչանյանի ուղեկցությամբ։ Պարոն Ուռուտյանը տպավորված էր դպրոցի լաբորատորիաներով, ներառյալ ֆաբլաբով, նոր մասնաշենքերով, մարզադաշտերով ու մարզադահլիճներով, ստեղծագործական առինքնող միջավայրով։ Աշակերտները հիշարժան հանդիպում ունեցան ռեկտոր Ուռուտյանի հետ, որը խոսեց մասնագիտական կողմնորոշման եւ Հայաստանում գյուղատնտեսություն 4․0-ի (ճշգրիտ [...] Read More

Այլ կարծիքներ ու այլ զգացումներ Ագրարային համալսարան այցելելուց հետո․ կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների ինտենսիվ այցելությունները Ագրարային համալսարան շարունակվում են։ Անցյալ շաբաթվա վերջին եւ այս շաբաթվա առաջին այցելությունները եղել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 ավագ եւ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցներից։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինն, ինչպես միշտ, հետաքրքիր տեղեկություններ եւ շրջայց էր կազմակերպել կոտայքցի եւ արարատցի դպրոցականների համար, որոնցից շատերի, [...] Read More

«Արեւորդի» փառատոնի գլխավոր մրցանակակիր ֆիլմը դիտեցին ռեկտորի հետ

Վերջերս տեղի ունեցած «Արեւորդի» 11-րդ միջազգային փառատոնի «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը շահած՝ գերմանա-դանիական «Սառույցների միջով» (Into the Ice) ֆիլմը ուսանողները դիտեցին Ագրիթեքի սրահում՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սմբատ Դավեյանի եւ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի հետ։ Ֆիլմի ռեժիսորը դանիացի Լարս Հենրիկ Օսթենֆելդն է։ Փառատոնի միջազգային [...] Read More