Category: Բոլոր նորությունները

Խելացի գյուղատնտեսության կենտրոն Սիսիանի մասնաճյուղում՝ ՀՕՖ-ի հետ գործընկերությամբ

Սեպտեմբերի 7-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը դրամաշնորհային պայմանագիր ստորագրեց Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանի հետ։ Ողջունելով ՀՕՖ-ի պատվիրակներին, ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ՀՕՖ-ին՝ իրականացրած եւ ընթացքի մեջ գտնվող նպատակային ծրագրերի համար, մասնավորապես՝ կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Նա Նշեց, որ ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում՝ ստորագրվող պայմանագրով նախատեսված խելացի անասնաշենքի եւ հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրամասի [...] Read More

STARMUS VI-ը Ագրարայինում. հյուրընկալեցինք ՍԱՏԼԱՆՏԻՍԻ հիմնադրին

Որպես Սթարմուս փառատոնի գործընկեր համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր երկրորդ հետաքրքիր հանդիպումը փառատոնի հրավիրյալ բանախոսի հետ․ այս անգամ դա ՍԱՏԼԱՆՏԻՍ ընկերության համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին էր։ ՍԱՏԼԱՆՏԻՍ-ը երկրի եւ տիեզերքի ուսումնասիրության տեխնոլոգիաների եւ փոքր արբանյակների համար ամբողջական լուծումների գծով նոր սերնդի՝ աշխարհում առաջատար իսպանական տիեզերական ընկերություն է։ [...] Read More

Գործնական հմտություններ Արցախից տեղահանվածների համար՝ GIZ-ի հետ համատեղ

Սիսիանի մասնաճյուղում մեկնարկել են Արցախից տեղահանվածների համար իրականացվող գործնական դասընթացները: Այս մասին հաղորդում է մասնաճյուղի ագրոտեխնոլոգիական եւ բնագիտական առարկաների բաժնի վարիչ Արմինե Շողունցը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում սեպտեմբերի 2-ին Բռնակոթ բնակավայրում տեղակայված Օլյա Բարսամյանի մեղվաբուծական տնտեսությունում կազմակերպված դասընթացը վերաբերում էր մեղվաընտանիքների գարնանային, ձմեռային խնամքին, հիվանդությունների դեմ պայքարին, ինչպես նաեւ [...] Read More

STARMUS VI-ը Ագրարայինում. Մոլորակի ապագան կերտվում է այսօր

«Եւ այդ պատմության էջերը գրում է մեզնից յուրաքանչյուրը»,-ասաց Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին ագրարայինցիների հետ հանդիպման ընթացքում՝ «Կլիմայի փոփոխություն – Ինչպես գտնել այն «կազմակերպությունը», որ պիտի գործի» թեմայով իր զեկուցումը ներկայացնելիս: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրեց հյուրին, որի կոչումներն ու նվաճումները միայն թվարկելը շատ ժամանակ պահանջեց: Երկիր մոլորակն այսօր հայտնվել է մի իսկական հրե [...] Read More

Մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելություն

Հարգելի դիմորդ,  մեկնարկում է 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի  ընդունելությունը: Մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2022-2023 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Դիմում-հայտերը կարող եք լրացնել սույն թվականի սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 28 -ը ներառյալ (երկուշաբթի - [...] Read More

Նանե Դանուղյանի հունական էրազմուսյան փորձը

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Նանե Դանուղյանը վերադարձել է Հունաստանից եւ հաճույքով հաղորդակից է դարձնում Էրազմուս+-ի շրջանակում Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում մեկ կիսամյակ սովորելու իր փորձառությանը։ Ընդ որում, թե համալսարանի եւ թե մասնագիտության ընտրության հարցում մեծ է եղել ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի եւ առհասարակ ՀԱԱՀ-ի բազմապիսի միջազգային կրթական ծրագրերի եւ արտերկրի լավագույն համալսարանների հետ համագործակցության [...] Read More

Աշխատանքի հայտարարություն՝ համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի

ՀԱԱՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի։ Աշխատանքի   նկարագրություն՝  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը  հայտարարում է մրցույթ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Պահանջներ՝ - Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները, - Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում, - Ցանցային մալուխների անցկացում - Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում [...] Read More

Եւս երկու տասնյակ անասնաբույժներ ու անասնաբույծներ դիպլոմավորվեցին

Այսօր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, որոնք հանձնեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը։ Նրանք ավարտեցին համալսարանը՝ հիմնավոր գիտելիքներով եւ արդեն որոշակի աշխատանքային փորձով, որ ձեռք են բերել Հայաստանի եւ արտերկրի առաջավոր կլինիկաներում, տնտեսություններում ու ագրոձեռնարկություններում։ Ջերմորեն շնորհավորելով նորաթուխ անասնաբույժներին եւ անասնաբույծներին, պրոռեկտոր [...] Read More

ՀԱԱՀ դասախոսները Գինու տնտեսագետների ամերիկյան ընկերակցության խորհրդաժողովում

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոսներ Անի Կիրակոսյանը եւ Ստելլա Գաբրիելյանը Գինու տնտեսագետների ամերիկյան ընկերակցության՝ Թբիլիսիում անցկացված 14-րդ ամենամյա խորհրդաժողովում ներկայացրել են գինու արդյունաբերության առկա զարգացումները Հայաստանում եւ հայկական գինու արտադրությունում թվային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները։ Խորհրդաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ավելի քան 20 երկրից, այդ թվում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ավստրալիայից, Արգենտինայից եւ այլն։ [...] Read More

Գիտխորհրդի սեպտեմբերյան նիստը

Գիտխորհրդի՝ այս ուսումնական տարվա առաջին նիստը կայացավ սեպտեմբերի 2-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Նախ քննարկվեց «Ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձը եւ դրանք բարելավելու կարիքները» թեմայով զեկուցումը, որով հանդես եկավ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։ Զեկուցողը գիտխորհրդի քննարկմանը ներկայացրեց տեխնիկական ռեսուրսներին, ծրագրակազմերին եւ համակարգերին, ենթակառուցվածքերին եւ տեղեկատվական անվտանգությանը, մարդկային ռեսուրսներին առնչվող հարցեր՝ ներկայացնելով յուրաքանչյուր բաղադրիչի [...] Read More