Category: Բոլոր նորությունները

Հայաստանի կենսաբազմազանության ընդգրկուն հարթակ․ ԳԿԻՄ ծրագրի փակման համաժողովը

Դեկտեմբերի 2-ին փոքր դահլիճում տեղի ունեցավ Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ գործակցող «ԳԿԻՄ Ֆրանսիա Հայաստան մենթորություն» միջազգային ծրագրի եւ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) EcoServe ծրագրի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, շրջանառում եւ կառավարում» ծրագրի փակման  համաժողովը։ ԳԿԻՄ ազգային ղեկավար, ՀԱԱՀ Գիտական աշխատանքների բաժնի վարիչի տեղակալ Արմինե Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին՝ [...] Read More

Միջազգային նոր AFISHE ծրագրի համակարգողն Ագրարայինն է

Էրազմուս+ ԵՄ համագործակցության ծրագիրը մեր երկրում, եւ հատկապես մեր բուհում ընդգրկուն են, արդյունավետ: Բայց նոյեմբերի 17-ից մեկնարկած ծրագիրը աննախադեպ է այն առումով, որ համակարգողը կլինի Ագրարային համալսարանը: «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտության միջազգային կենտրոնի,  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական [...] Read More

Էրազմուս+-ի խիստ աշխատանքային մեկ օրը՝ Ագրարայինում

Էրազմուս+-ը ԵՄ կրթական կարեւորագույն հարթակներից է, որն արդեն շոշափելի արդյունքներ է գրանցել Հայաստանում, բարձրագույն կրթության ոլորտում: Իսկ այդ դրական համապատկերից լավագույնս առանձնանում է Ագրարային համալսարանը՝ միջազգային համագործակցության լայն աշխարհագրությամբ, տեսանելի փոփոխություններով, առաջընթացով, ժամանակի հետ համընթաց լինելու կարողությամբ: Հիմա արդեն միջազգային համագործակցության ուշադրության ծիրում են ՄԿՈՒ հաստատությունները՝ քոլեջները: Եւ որպեսզի այս կրթօջախները հստակ պատկերացնեն, թե ինչ [...] Read More

Ստորագրվել է համագործակցության հուշագիր Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի հետ

Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի (ՎԳՀ) ռեկտոր Վախթանգ Լեջավայի հրավերով կարճատեւ աշխատանքային այցով այդ համալսարանում գտնվող ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ դեկտեմբերի 1-ին համագործակցության նոր հուշագիր է ստորագրել վրացի գործընկերոջ հետ։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել համագործակցության երկարամյա ավանդույթներ ունեցող համալսարանների համատեղ գործողություններ ու ծրագրեր՝ գործունեության մի շարք ուղղություններով։ Այցի ընթացքում ռեկտոր Ուռուտյանը եղել է ՎԳՀ տարածքում գտնվող [...] Read More

Խնկելի հիշատակների առջեւ խոնարհումով

-Ես չեմ հասկանում, որ մարդիկ միայն ապրիլի 24-ին են հիշում ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ խոնարհվելու մասին,- ասում է Ագրոնոմիական ֆակուլտետի ՈՒԽ նորընտիր նախագահ Մարիա Կրտիկաշյանը: Մարիան եռանդուն, խելացի, համակողմանիորեն զարգացած պարմանուհի է եւ արդեն նկատելի է, որ աշխուժացել է Ագրոնոմիականի մշակութային կյանքը՝ մի օր թանգարան են գնում, հետո՝ պատկերասրահ: Երեկ էլ՝ դեկտեմբերի 1-ին, ֆակուլտետի դեկան, [...] Read More

Նշվեց Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակը

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ագրարային համալսարանն ընտրվել է այս խորհրդի անդամ։ Միջոցառման մասնակիցների թվում էին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ [...] Read More

Վերապատրաստումների արդյունքները՝ գործունեության հիմք․ ՄԿԾ-ները կայանում են

Գիտխորհրդի երեկվա՝ նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել են Աշխատակազմի վերապատրաստումների եւ կարճաժամկետ ծրագրերի իրականացման հարցերը եւ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի ընթացիկ հաշվետվությունը։ Վերապատրաստումների եւ կարճաժամկետ մասնագիտական որակավորման ծրագրերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը։ Ընդհանուր առմամբ, տիկին Վարդանյանը բարվոք պատկեր ներկայացրեց պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման ծավալների եւ [...] Read More

Բնապահպանություն. Կապուտաչյա Սեւանը… կանաչած

Վերջին տարիներին մեր գեղեցկուհին՝ Սեւանը ծաղկում է: Ցավալի մի իրողություն-գործընթաց-պատկեր, որը բազում գործոնների, այդ թվում մարդու աղետալի-անշրջահայաց գործունեության հետեւանք է: Հին ավանդույթ է՝ մենք հեշտությամբ բնապահպանական խնդիրներ ենք ստեղծում եւ խիզախորեն լծվում ենք դրանք լուծելու դժվարին գործին: Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մշտադիտարկման ծրագրով նախատեսված են նաեւ ուսումնասիրություններ Սեւանա լճի ավազանում: Հայաստանի ամերիկյան համալսարանում ամփոփվել են [...] Read More

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը նոր դեկան ունի, համալսարանը՝ հինգ նոր դոցենտ

Գիտխորհրդի նոյեմբերյան նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց հերթական լավ լուրով․ ՀԱԱՀ-ը Հայաստանի ներդրումային խորհրդի ավելի քան 100 հայտատուներից ընտրված այն 11 կազմակերպություններից մեկն է, որոնք աշխատելու են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ղեկավարած այս կառույցի հետ՝ գործարար միջավայրի մարտահրավերների քարտեզագրման ու դրանց լուծման օրենսդրական բարեփոխումների մշակման ուղղությամբ։ Ռեկտոր Ուռուտյանը կներկայացնի մեր համալսարանը ՓՄՁ զարգացման խորհրդում, [...] Read More

ԳԿԻՄ ծրագրի փակման համաժողով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցող «ԳԿԻՄ Ֆրանսիա Հայաստան մենթորություն» միջազգային ծրագրի եւ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) EcoServe ծրագրի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, շրջանառում եւ կառավարում» ծրագրի փակման համաժողովը տեղի կունենա ս․թ․ դեկտեմբերի 2-ին,  ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 329 սենյակում (Նիստերի փոքր դահլիճ) ժամը 14։00-17։00-ը։ Սիրով [...] Read More